Կոտայքի մարզում ոչ սթափ վիճակում եւ «Մակարով» ատրճանակով զինված տղամարդը կրակոց է արձակել

Այսօր՝ մայիսի 21-ին, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, վտանգելով իրենց կյանքը, կարողացել են վնասազերծել զինված տղամարդուն, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ժամը 21։30-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր գյուղում մի քաղաքացի ատրճանակով զինված կրակոցներ է արձակում։

Պարեկների և ոստիկանների այսքան շատ ժամանման պատճառն այն էր, որ դեռ պարզ չէր՝ որտեղ է հնչել կրակոցը և ով է հեղինակը։

Ոստիկաններն ու պարեկները պարզել են կրակոցի վայրը, իսկ րոպեներ անց ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել ենթադրյալ կրակոցներ արձակածի մասին: Ոստիկանները ճշտել են կրակողի գտնվելու վայրը ու նրան կարողացել են վնասազերծել, ում ձեռքին եղել է նաև «Մակարով» տեսակի ատրճանակը՝ լիցքավորված վիճակում։

Ոստիկանները նրան տեղափոխել են ոստիկանության Կոտայքի բաժին, այնուհետև նրան ու հանցագործության գործիք «Մակարով» տեսակի ատրճանակը ներկայացրել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կայքի տեղեկություններով՝ բերման ենթարկվածը 39-ամյա Մայիս Մ.-ն է, ով ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ։

դիտվել է 126 անգամ
Լրահոս
Հոբարձի կարելի է գնալ Վարդաբլուր բնակավայրի այլընտրանքային ճանապարհով 77.761.545 ՀՀ դրամի չափով փողերի լվացման վարույթի նախաքննությունը, մեկ անձի մասով, ավարտվել է «Լազարյան ակումբը» պահանջում է ազատ արձակել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը և մյուս գերիներին Միջպետական ավտոճանապարհով երթևեկում են ադրբեջանցի զինյալների դեմ-դիմաց Իմացեք՝ դանդաղ, բայց կարեւորը վստահ քայլերով առաջ ենք գնում, հետքայլ չկա․ Մհեր Մելքոնյան․ «Հրապարակ» Ալիեւն Էրդողանին խանգարում է դիրքավորվել Անդրկովկասում Մեծ Բրիտանիայում հայտնում են միջուկային զենք կիրառելու պատրաստակամության մասին Սասուն Խաչատրյանը՝ Սերժ Սարգսյանի գործի մասին. Ունեցել ենք այն համոզմունքը, որ տեղի է ունեցել հանցանք․ «Ազատության» Երևանում բախվել է 3 մեքենա․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Սպասվում է գեոմագնիսական փոթորիկ Գրոսսին հայտարարել է, որ Իրանը շարունակում է ավելացնել մինչև 60 տոկոս հարստացված ուրանի պաշարները 27-ամյա երիտասարդը տարիներ շարունակ «Telegram»-ի միջոցով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ է զբաղվել Դանակահարություն Գրիբոյեդով գյուղում Վրաստանի արտգործնախարարը պատրաստակամություն է հայտնել օժանդակություն ցուցաբերել հեղեղումներից տուժած Հայաստանի մարզերին Նպատակն օբյեկտիվությունը չէ, նպատակն ինձ ամեն գնով ինչ-որ բանում մեղադրելն է. Լևոն Քոչարյան Գոհ ենք դատարանի որոշումից. Ռուբեն Մելիքյան Ըստ փաստաբանի, օպեր-լիազորներն առանց ոստիկանական համազգեստի մասնակցում են հավաքներին և սադրում Բագրատ Սրբազանը գործակալ չէ, միլիոնավոր դոլարներ չի ստացել․ ԱԱԾ-ն պաշտոնապես հերքել է. Փաստինֆո Հայաստանը հիմա վերածվել է մի մեծ «Հայկական ժամանակ» թերթի․ Քրիստինե Վարդանյան «Պուտինի թաքնված խաղը Հարավային Կովկասում»․ Ադրբեջանի վերելքը, Վրաստանի շեղումը և Ռուսաստանի ձգտումը դեպի Իրան և Մերձավոր Արևելք Ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը շարունակում կատարել հակառուսական պատվերները՝ կարծես փորձելով սադրել Մոսկվային Որտեղ է Արգիշտի Քյարամյանը Այ «քնձխ» Էդմոն Մարուքյան, դու ո՞վ ես, որ պահանջներ դնես․ Սահակյանց (video) Դատախազությունում տվյալներ չեն հայտնաբերվել Բագրատ սրբազանի՝ Կրեմլի գործակալ լինելու մասին Իրականում ո՞ւմ շահերն է սպասարկում Սամվել Բաբայանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 3-ին՝ ՝ ժամը 12։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Հունիսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am