«Իմ հոր տունը առևտրի տեղ մի’ սարքեք»․ Ալեն Սիմոնյանն իր տեղը չի գտնում Սրբազան շարժման պատճառով (video)

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մանիպուլյացիա է համարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստերի մասին ընդդիմադիրների պատրաստած տեսանյութը։

«Բռնել, կոնտեքստից կտրել, տարբեր ժամանակներում ինչ-որ ելույթներ համեմատել այսօրվա հետ՝ աբսուրդ է, դա մանիպուլյացիա է, որով լայն մասաների վրա փորձում են ազդեցություն ունենալ, բայց իրականությունն ահավոր արագ է փոխվում, ժամը մեկ մենք այլ իրականության մեջ ենք հայտնվում, ու փորձել համեմատել 5-6-7 տարվա հայտարություններն այսօրվա հետ՝ աբսուրդ է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ 2016 թվականին Հայաստանում կար չընտրված իշխանություն։ Նա վստահեցրեց, թե իրենց վերաբերմունքը հայրենիքի հանդեպ երբեք չի փոխվել։

Ալեն Սիմոնյանն աբսուրդ համարեց, որ ՔՊ-ականները կընդունեն Բագրատ Սրբազանի հաշտեցման գործընթացն ու ընդառաջ քայլ կանեն։

«Դա աբսուրդ է, ինձ համար ահավոր անընդունելի է, որ եկեղեցին, եկեղեցականը զբաղվում է քաղաքականությամբ։ Աստվածաշնչի մեջ էլ է ասված՝ «Իմ հոր տունը մի սարքեք առևտրի տեղ», քաղաքականությունը առևտուր է։ Այսինքն՝ ձեզ թվում է, որ մենք մեր միջազգային գործընկերների հետ բանակցում ենք՝ քաղաքական առևտրով չենք զբաղվո՞ւմ։ Եկեղեցին, թողած իր գործը, զբաղվում է առևտրով։ Ինձ համար անընդունելի է, որ եկեղեցին պատարագները վերածել է քաղաքական միտինգների, պատարագների շղարշների տակ միտինգ են կազմակերպում»,- ասաց ԱԺ նախագահը։

դիտվել է 8741 անգամ
Լրահոս
Դուք ձեր ո՞ր ասածին եք հավատում. լեզվակռիվ Փաշինյանի և լրագրողի միջև (video) Փաշինյանն էլի իր կրքերից խոսեց (video) «Ու՞մ է վրա է քշում Փաշինյանը»․ ԵԱՏՄ–ն պետք է ուղիղ կամ նամյոկով ասի՝ կա՞, թե՞ չկա (video) Ծիրանը, լոլիկը թանկացել են, ելակը անսովոր բարձր գին ունի, սա ի՞նչ ա. Փաշինյանը՝ Պապոյանին (video) #ՀԻՄԱ․ «Ռուսաստանը դանդաղ, բայց սարսափելի որոշում է կայացնելու. պատերազմի վտանգ կա». Վիգեն Հակոբյան (video) Նիկոլ Փաշինյանի խայտառակ պատասխանն ու նոր սպառնալիքը՝ պատերազմի վերաբերյալ հարցին (video) Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ Միքայել Սրբազանի վերաբերյալ վերջին դատական նիստը Երևանում բախվել են թիվ 15 ավտոբուսը, «Hyundai»-ն և մոտոցիկլը․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց Կրթությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական ներդրումների առաջնահերթ ուղղություններից է Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություններ են՝ ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ-ն մանրամասնում է Վարդաշենի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 12 քաղաքացի Գործ ունենք իշխող ռեժիմի հերթական ավանտյուրայի հետ, որն ուղղված է ոչ միայն անձամբ Աշոտյանի, այլև ողջ Հանրապետական կուսակցության դեմ. Արմեն Հովասափյան Երևանում և Արմավիրի մարզում ուժեղ քամուց ծառեր են տապալվել ու տանիքներ վնասվել. ՆԳՆ Ուկրաինայի հարցում Եվրոպայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները մոտեցել են. Մակրոն ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Վենեսուելային Արցախի դրոշի համար հազարավոր տղերք են զոհվել, ո՞վ ա ուղեղդ լցրել ,որ...Մանուկյանը՝ Արման Ծառուկյանին (video) Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը ՔՊ-ն գոհ է Առուշից, նա ընտրությունների է պատրաստվում Իրավապահները խուզարկում են Գյումրի համայնքի ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի բնակարանը Նոր ընտրություններ են սպասվում. կմիավորվեն ևս 4 համայնք և 54 բնակավայր՝ դառնալով 2 համայնք. «Փաստ» #ՀԻՄԱ․ Սարսափելի թվեր են հրապարակվել.ինչու՞ է Փաշինյանը բղավում հեղափոխություն արեք. Էդիկ Անդրեասյան (video) 65 տոկոսի սպասում, 49 տոկոսի արդյունք. ինչո՞ւ է Փաշինյանը իրեն խաբված զգում. «Ժողովուրդ» Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն ԶՊՄԿ-ն 2025-ին միացել է Սյունիքում «Դասավանդի՛ր, հանուն Հայաստանի» ծրագրին՝ ֆինանսավորելով նախագիծը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am