Բաքուն կրկին բարձրաձայնում է ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջը

Հայաստանի հետ «խաղաղության գործընթացի անշրջելիությունն» ապահովելու համար անհրաժեշտ է վերացնել խաղաղության համաձայնագրի դրույթների և Հայաստանի Սահմանադրության միջև առկա՝ Բաքվի գնահատմամբ, անհամապատասխանությունը։ Այս մասին Շվեյցարիա կատարած աշխատանքային այցի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը, հայտնել է APA-ն։

Բեռնում Ամիրբեկովն այս հարցը քննարկել է Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի պետքարտուղար Ալեքսանդր Ֆազելի հետ։ Կողմերը նաև անդրադարձել են ադրբեջանա-շվեյցարական հարաբերությունների վիճակին և հեռանկարներին, տարածաշրջանային անվտանգությանը, տրանսպորտային կապերին և հումանիտար ականազերծմանը։

Ամիրբեկովը ներկայացրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ընթացիկ փուլի և ձեռք բերված գործնական արդյունքների վերաբերյալ ադրբեջանական դիրքորոշումը։ Բաքուն պնդում է, որ խաղաղության գործընթացի կայունության համար կարևոր են փոխադարձ վստահության ամրապնդումը, տնտեսական և առևտրային կապերի զարգացումը, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունների միջև շփումները։

Միևնույն ժամանակ, ադրբեջանական կողմն ապագա խաղաղության համաձայնագրի և Հայաստանի Սահմանադրության միջև «իրավական անհամապատասխանության» վերացումը համարում է անհրաժեշտ պայման՝ Բաքվի պնդմամբ, խաղաղության գործընթացի անշրջելիությունն ու ձևավորված «դե ֆակտո խաղաղության» կայունությունն ապահովելու համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Միջին միջանցքի և TRIPP նախագծի զարգացումը։ Ադրբեջանական կողմը պնդում է, որ TRIPP-ի իրականացումը և Ադրբեջանի հիմնական տարածքի ու Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը կարող են նպաստել «տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը և խաղաղության ամրապնդմանը»։

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Ես ինձ զսպում եմ՝ կոշտ խոսք չասեմ․ «Մտա, տեսա շատ նեղ ՔՊ-ական շրջանակով այս հարցն են քննարկում» (video) Արցախցին նեղը գցեց ՔՊ-ականներին․ «Կոնկրե՛տ ասեք՝ ինչից ենք մենք տուժել» (video) «Խփնված Սասու՛ն, էդ զինված ադրբեջանցին, որ աղջկադ վրա հարձակվեր, ինչ կասեիր»․ մանկավարժ (video) 25 հազար դրամով էդ ինչ եք փաթեթավորում․․․ խայտառակ գնումներ են արել․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր (video) Վեճ սեփականատերերի եւ քաղաքապետարանի պաշտոնյայի միջև (video) Օդի ջերմաստիճանը կնվազի Ապրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց. lurer.com Բլոգեր «Գեորգիքսը» հայտնել է, որ Հրազդանի կիրճում գտնվող ռեստորանում իրեն հրել են ՇՏԱՊ․ Պիտի պատասխան տաս ասածիդ համար․ Սամվել Հակոբյանը բղավում է ոստիկանների վրա (video) Երևանի քաղաքապետի աշխատավարձը կբարձրանա՝ հասնելով 2 միլիոն դրամ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար ԱՄՆ նախագահի պաշտոնում մնալ երրորդ ժամկետով «Իսրայելի համար Թուրքիան է սպառնալիք, ոչ թե Իրանը»․ Իսրայելցի գեներալ Լարված իրավիճակ․ «Սերոբի՛կ, էսքան անեծքի տակից ո՞նց ես դուրս գալու» (video) 2 հատ քարի համար դուք խայտառակ եղաք․ առևտրական (video) Էդքան ինքնավստահ եք, մինչև հասնում եք դատարանի դահլիճ․ փաստաբանը Շինարարների փողոցում (video) «Մեզ էլ են սպանելու»․ քաղաքացին բղավում է (video) «Սիրտը կկանգնի, մի՛ արեք»․ ոստիկանները քաշքշելով տանում են քաղաքացուն (video) Ինչպես սև բերետավորը հարձակվեց քաղաքացու վրա (video) Թրամփը համոզված է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության կգան հակամարտության կարգավորման շուրջ Նախկինները սրբեր էին՝ ՔՊ-ականների համեմատ Հայաստանում «ազատությունն ու արդարադատությունը» պետք է դառնա բոլոր առողջ ուժերի միավորող օրակարգ Դեմքդ «աբիժնիկի» դեմք ա․ քաղաքացին՝ Աջափնյակի թաղապետին (video) Վրաստանը արտաքսել է ավելի քան 100 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Ի՞նչը պետք է լինի թվային հեղափոխության չափանիշը․ Տիգրան Դումիկյան Ճամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանը կասկածվում է կեղծ պայմանագրեր կազմելու և գումար հափշտակելու մեջ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am