Տավուշի մարզպետն ասել է՝ համաձայնություն տվե՛ք, սկսենք նոր ճանապարհը սարքել. Կիրանցի բնակիչ

Մարզպետն հանդիպման ժամանակ ասել ա, էսօր էլ համաձայնությունը տաք, տրակտորները կբերենք գյուղ, կսկսենք նոր ճանապարհը կառուցել: Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, NEWS.am-ին հայտնեց Կիրանցի բնակիչ Կարեն Ղազարյանը՝ պատմելով կիրանցեցիների և Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի փակ հանդիպման մասին:

«Ասել է ճանապարհը կառուցենք, որ էդ հանձնելիքը հանձնենք: Ժողովուրդը չի համաձայնել, ընդամենը 3-4 հոգի են համաձայնել, ասել են՝ մենակ թե, պատերազմ չլինի»,-ասաց Կիրանցի բնակիչը՝ հավելելով, որ հանդիպմանը գյուղից 10-12 տղամարդ էին ներկա:

Բնակչի խոսքով, մարզպետի հետ հանդիպելու համար գյուղացիները ժամանակավորապես բացել էին ճանապարհը, և գնացել գյուղապետարանի մոտ, որպեսզի գոնե հանդիպման ավարտին կարողանան խոսել Հայկ Ղալումյանի հետ, սակայն մարզպետը հանդիպման ավարտից հետո՝ առանց հանդիպմանը ներկա չգտնված գյուղացիների հարցերին պատասխանելու, հեռացել է:

Կարեն Ղազարյանի խոսքով, գյուղացիները պատրաստվում են դեռևս փակ պահել ճանապարհը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը Կիրանցի գյուղապետարանում փակ հանդիպում է կազմակերպել գյուղի բնակիչների հետ:

դիտվել է 230 անգամ
Լրահոս
Բժիշկները պայքարում են պայթյունից տուժած երկու քաղաքացու կյանքի համար․ մանրամասներ (video) Կիրանցեցիներին ասում են՝ ձեր տները չհանձնե՛ք, գլուխներներդ ջարդելու ենք․․․ Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլը չգիտի՝ իր հեծանիվի հետ ինչ կլինի․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (Չեխիա) (video) Լեզվակռիվ ԱԺ-ում․ «ԱԱԾ–ից հերքել են, որ գործակալ է»․․․ (video) Ողբերգական դեպք՝ Երևանում․ մահացած վիճակում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 3 ամսական երեխա Ակնհայտ է, որ իրեն հատուկ նենգ ոճով գործելով, Ադրբեջանի բռնապետը միայն մեծացնում է իր ախորժակը. Չալաբյան Սամվել Բաբայանին Փաշինյանը վճարում է, որ նա «հաչա»․ Գնդապետ (video) 44-ամյա Կարապետը ցիստեռնի վարորդն է եղել. ՌԴ-ից գազը բերել են գիշերը. Նրա վիճակը ծայրահեղ ծանր է. Պատմում է կինը Տավուշում դիրքերի փոփոխությո՞ւն է եղել. հարց ՊՆ փոխնախարարին (video) Նիկոլը բացել է Ալիևի ախորժակը և մրցում է Զելենսկու հետ. Անդրանիկ Թևանյան Բաքվի բարբարոսական վարչախմբին Հայաստանից ցանկացած զիջում հանգեցնելու է նոր պահանջի և նախապայմանի. Ոսկանյան Երևան-Սևան ավտոճանապարհը բաց է Տեղի է ունեցել 3 հեղուկ գազի, 1 դիզելի 1 բենզինի ցիստեռներից արտահոսք՝ հրդեհի բռնկումով. Մանրամասներ՝ պայթյունից Գազալցակայանի կողքին բնակելի տուն է եղել, սեփականատերը ծայրահեղ ծանր վիճակում է Չգիտեմ՝ ում «զակազն» են կատարում, բայց գազալցակայանը բոլոր թուղթ ու թանաքներն ունի. «Գազ օիլ» ՍՊԸ-ի տնօրեն Գազալցակայանը պայթեցրել են. կասկածներ ունեմ, թե ով. Սեփականատիրոջ ամուսին Գազի լցակայանում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՔՕ մի քանի հոդվածով Նոյեմբերին Բաքվում Ալիևը Նիկոլի համար անակնկալ է պատրաստել․ Տիգրան Չոբանյան (video) Իշխանություններից թեկնածու չի եղել, բլորին դեմ են քվեարկել Հունիսի 9-ին շատ կարևոր հայտարարություն ունեմ․․․ Բագրատ Սրբազանը փակագծեր բացեց (video) «Նիկո՛լ, վարչապետ», «Դուք թո՛ւրք եք, թուրք»․ իրավիճակը լարվեց իրազեկման ակցիայի ժամանակ (video) Որոշ ՔՊ-ականներ 2,5-3 միլիարդ մաքուր շահույթ են ստանալու այս տարի․ Հրանտ Բագրատյանի բացահայտումը (video) Քաղաքական դաշտն ուշիուշով սպասում է կիրակնօրյա հանրահավաքին Նախագահականն ու ԱԳՆ-ն օրակարգային հարցերում տարբե՞ր դիրքորքշումներ ունեն Առավել դաժանորեն ցույցերը ցրած ոստիկաններին կոչումներ են տալիսI’m
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am