Իշխանություններից թեկնածու չի եղել, բլորին դեմ են քվեարկել

Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 5-ին կայացավ, ավելի ճիշտ՝ չկայացավ, Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի մրցույթը։ Բանն այն է, որ Հանրային հեռարձակողի խորհուրդը, որի կազմում են Արա Շիրինյանը, Վահագն Թեւոսյանը, Արփի Ոսկանյանը, Վասակ Դարբինյանը, Վարուժան Օլքինյանը, Վահրամ Մարտիրոսյանը, Արամ Սուքիասյանը, մրցույթին մասնակցող 4 թեկնածուից եւ որեւէ մեկին չի ընտրել, այդ թվում` նախկին տնօրեն Գարեգին Խումարյանին։ Այլ կերպ ասած՝ 4 թեկնածուից որեւէ մեկը չի բավարարել «գերպրոֆեսիոնալ» հանձնաժողովականների քիմքին, իսկ թեկնածուներն էին. Խումարյան Գարեգին Կորյունի, Հովհաննիսյան Բելլա Հրաչիկի, Մանուկյան Մարիամ Վոլոդյայի, Մարգարյան Մհեր Մարտիրոսի։ Մենք զրուցեցինք թեկնածուներից Բելլա Հովհաննիսյանի հետ: Հետաքրքրվեցինք` իրեն հարցազրույցի կանչե՞լ են, իր ծրագրերը լսե՞լ են։

«Անձամբ ինձ ոչ ոք հարցազրույցի չի հրավիրել։ Այո, 4 թեկնածուներից եւ ոչ մեկը չի անցել, ասեմ ավելին՝ թեկնածուներից ոչ մեկի օգտին որեւէ կողմ ձայն չի եղել, այսինքն՝ հանձնաժողովի բոլոր անդամները բոլոր թեկնածուներին դեմ են քվեարկել։ Սա աննախադեպ իրավիճակ է, երբեւէ նման բան չի եղել, եւ ես կարծում եմ, որ իրենք պարզապես որեւէ մեկի վերաբերյալ քաղաքական որոշում չունեին, այսինքն՝ թեկնածուներից որեւէ մեկն իշխանության թեկնածուն չէր, եւ, հետեւապես, իրենք բոլորին դեմ են քվեարկել։

Հիմա հաջորդ մրցույթի ժամանակ իրենք գուցե իրենց թեկնածուին բերեն եւ հրահանգավորված կողմ քվեարկեն, բայց ես, այնուամենայնիվ, շարունակում եմ հույս ունենալ, որ հաջորդ մրցույթում գուցե ինչ-որ բան կփոխվի, եւ իսկապես հաշվի կառնեն պրոֆեսիոնալիզմը, եւ իրենց մտահոգությունն ավելի շատ կենտրոնացված կլինի ոլորտի բարեփոխումների վրա, որովհետեւ ցանկացած ոլորտում եթե մասնագետն է ղեկավարում, ապա բարեփոխումներն ավելի ռեալ են դառնում, իսկ ոչ պրոֆեսիոնալ կադրերի պատճառով ոլորտները միշտ տուժում են, այսինքն՝ այն, ինչ այսօր կատարվում է մեր երկրում։

Ամենայն հարգանքով հանձնաժողովի բոլոր անդամների նկատմամբ, բայց իրենք պետք է որոշումներ կայացնելու կամք ունենան, որովհետեւ, վերջիվերջո, շատերը վաստակ ունեցող մարդիկ են եւ պետք է կարողանան իրենց վաստակն ի նպաստ երկրի ծառայեցնել, կոնկրետ այս առաքելության մեջ լինեն անաչառ, օբյեկտիվ, ազնիվ եւ հաշվի առնեն աշխատանքային փորձը, կենսագրությունը, թեկնածուների մասնագիտական կարողությունները, եւ ազատ որոշում կայացնեն, ոչ թե սպասեն հրահանգների»,- ասաց Բելլա Հովհաննիսյանը՝ հավելելով, որ մտադրված է կրկին մասնակցել մրցույթին․

«Ինձ թվում է՝ իրենք էլ չունեն հստակ ծրագիր, թե ինչ պիտի անեն, բայց քանի որ, ըստ օրենքի, պետք է մրցույթ լինի, հայտարարում են, սակայն նախապես պատրաստված չեն էլ լինում, այսինքն՝ լավ չեն էլ ուսումնասիրում ներկայացված հայտերը, ծրագրերը, որովհետեւ անձամբ ինձ հարցազրույցի չեն հրավիրել, մյուս թեկնածուներից տեղյակ չեմ, թե ում են հրավիրել, սակայն քվեարկության արդյունքներն այն մասին են վկայում, որ եթե բոլորին դեմ են քվեարկել, ուրեմն որեւէ մեկի ծրագիրն ու աշխատանքային փորձն իրենց առանձնապես չի հուզել։

Ես երկար տարիների փորձով մասնագետ եմ եւ իմ անաչառությամբ, իմ անցած ճանապարհով՝ իմ ուժերի վրա վստահ եմ, որ ես կարող եմ Հանրային ռադիոն եւս մեկ աստիճան վեր բարձրացնել։ Նախկին տնօրենն էլ կարծես թե կարգին աշխատել է մարդը, բայց փաստացի իրենք մասնագետների կարիք չունեն, իրենք սպասում են հրահանգների, թե ում պիտի նշանակեն»։

Նշենք, որ Ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը եւս հայտարարել է, որ կրկին մասնակցելու է մրցույթին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 323 անգամ
Լրահոս
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը՝ «համբալ» արտահայտության համար Եվրամիությունը 120 միլիոն եվրո կհատկացնի Գազայի հատվածին Նիկոլ Փաշինյանը՝ ինքնագործ պատրանքների աշխարհում Ռուբեն Վարդանյանի ուղերձը կարդալիս․ Ռուբեն Մելիքյան ԵԱՏՄ երկրների արտադրողների համար կհեշտացվի մուտքը արտաքին շուկաներ. Միշուստին Հանրապետության որոշ հատվածներում լճացած սառը օդի շերտը քայքայվել է Էս մեր մոզգը առավոտ շուտ սենց բան ա բստրել․ Հիմա էլ այլ ձև է ազգը պառակտում, տղաներին հակադրում է աղջիկներին Հերոսի տունը թալանող կասկածյալներից մեկի նկատմամբ դատարանը տնային կալանքի որոշում է կայացրել. մյուս կասկածյալը նրա ազգականն է Երևանում հրդեհ է բռնկվել «Nissan» մակնիշի ավտոմեքենայում․ այն դարձել է ոչ շահագործելի ԶՊՄԿ-ն հաղթել է Հայկական բնապահպանական ճակատին զրպարտության գործով Դո՞ւք ծառ եք ընտրում, թե հաստ պոչով «պոլի փայտ»․ Վարդանյան Սիրիան համաձայն Է ՄԱԿ-ի խաղաղապահներ տեղակայել Գոլանի բարձունքներում Տավուշից սահմանազատումը շարունակելը նշանակում է, որ ունենալու ենք բազմաթիվ բարդ խնդիրներ. Քարտեզագիր Հայաստանը 2024-ին ԵԱՏՄ ընդհանուր բյուջե տվել է ավելի շատ, քան ստացել է Նոր մանրամասներ՝ Գավառում ոսկու խանութից գողության մասին. 58-ամյա տղամարդը խոստովանել է Տուժող կողմը պահանջում է ռեալ պատիժ նշանակել Ջալալ Հարությունյանի նկատմամբ, իսկ պաշտպանության կողմն արդարացում էր ակնկալում Ուրցաձոր գյուղում 62-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 4 մետր բարձրությունից հայտնվել ձորակում Վրաստանը կօգտագործի իր ողջ ներուժն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու համար. նախարար ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պարզաբանում է տարածել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության և հանձնաժողովի վերաբերյալ Հիմա էլ ծնողներն են մեղավոր, որ պարտվեցինք պատերազմում... Մերձավոր Արևելքը շարունակում է մնալ իր անվերջանալի փնտրտուքի մեջ. Սերգեյ Մելքոնյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունվարի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունվարի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 17-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունվարի 16-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունվարի 16-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունվարի 16-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունվարի 15-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունվարի 15-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունվարի 15-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am