Ռուսական կողմի վրահսկողության տակ է անցել երկու բնակավայր Խարկովի շրջանում
Ռուսական վերահսկողության տակ են անցել Խարկովի շրջանի Գլուբոկոե և Լուկյանցի բնակավայրերը։ Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Ակտիվ գործողությունների արդյունքում ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումները ազատագրել են Խարկովի մարզի Գլուբոկոե և Լուկյանցի բնակավայրերը, ինչպես նաև առաջխաղացում են ունեցել դեպի հակառակորդի պաշտպանության խորքերը»,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։