«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանը, «Համահայկական երիտասարդական ճակատի» ղեկավար Հովհաննես Հարությունյանը և կուսակցության ակտիվի անդամներն այցելել են Ռուսաստանի մայրաքաղաքում գտնվող հայ եկեղեցական գլխավոր համալիր՝ Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդի պատրիարքական էքսարքի նստավայր: Այդ մասին հայտնում է «Համահայկական ճակատ» շարժման մամուլի ծառայությունը:
Տեղի է ունեցել հանգամանալից քննարկում Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ: Հանդիպման արդիական (հատկապես այսօր) հարցերն էին 1700-ամյա քրիստոնեական հավատքի նշանակությունը հայ հասարակության, հայկական հիմքերի, ավանդույթների և մշակույթի, ինչպես նաև Հայաստանի հոգևոր ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության պահպանման համար:
Քննարկվել է եկեղեցու դերը Հայաստանի ժամանակակից կյանքում, հայ ժողովրդի ազգի վարքագծային ոճի նկատմամբ հոգատար վերաբերմունքի դաստիարակության և հայկական ավանդույթների ակունքների ու փոխադարձ հարգանքի համամարդկային սկզբունքների նկատմամբ հարգանքի մեջ: Ուշադրություն է դարձվել համաշխարհային հանրությանը հայկական ավանդույթի գրագետ ինտեգրման անհրաժեշտությանը։
Դատապարտվել են հարձակումները Հայ Առաքելական եկեղեցու վրա, որը հետևողականորեն և անշեղորեն պաշտպանում է հայ ժողովրդի շահերը՝ որպես աշխարհի առաջին քրիստոնյա պետության հիմնադիր, ընդ որում՝ զերծ մնալով քաղաքականությունից։
Ընդգծվել է ինչպես Եկեղեցու, այնպես էլ հայ ժողովրդի տրամադրություններն ու կամքը նրբանկատորեն զգացող անհատ հոգևորականների նկատմամբ Հայաստանի իշխանությունների և Ազգային ժողովի առանձին անհեռատես պատգամավորների արհամարհական վերաբերմունքի, ինչպես նաև հավատացյալների շրջանում պառակտման փորձերի անթույլատրելիությունը:
Վերջում Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը հանդիպման մասնակիցներին է նվիրել իր նախաձեռնությամբ Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հրատարակված «Կրոնական թեմաները Հովհաննես Այվազովսկու ստեղծագործություններում» գիրքը:
Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Հունիսի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 3-ին՝ ՝ ժամը 12։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը
Հունիսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/