Ռեժիմը սարսափում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումից ու նաև Սրբազանի կերպարից․ Վիգեն Սարգսյան

Ռեժիմը սարսափում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումից ու նաև Սրբազանի կերպարից։

Ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը․

«Ովքեր հորդորում են եկեղեցուն և հոգևորականներին «զբաղվել իրենց գործով», պարզապես չգիտեն թե որքան բազմազան և ներառական է այդ գործը: Չեն գիտակցում, թե ինչ ազգային կոդ է պահվում Մայր Աթոռի սրտում:

Արցախի Հանրապետությունը ոչնչացրած, իսկ Հայաստանի Հանրապետությունը արհավիրքի հասցրած ռեժիմը սարսափում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումից, քանի որ այն հենվում է պատմության, արժեքային համակարգի և հավատքի վրա: Շարժումն ազգային է, իսկ իրենք` ապազգային:

Սարսափում են նաև Սրբազանի կերպարից: Նա կիրթ է, մարդկանց հետ շփման և խոսքը տեղ հասցնելու երկար տասնամյակների փորձ ունի, վայելում է հանրության լայն շրջանակի վստահություն և չափազանց խարիզմատիկ է: Նման առաջնորդներն ի վիճակի են վերադարձնել հասարակությանը ոտնահարված արժանապատվությունը, պայքարելու կամքը, պահանջատեր լինելու ձգտումը: Իսկ հասարակության նման մոբիլիզացիան խառնում է ոմանց ծրագրերը:

Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու սպասավորը միշտ եղել է Հայաստանի հանրային կյանքի անբաժան մասը: Ո՛չ Սահմանադրության, ո՛չ էլ օրենսդրության մեջ չկա մի նորմ, որը կարգելի հոգևորականին ունենալ, արտահայտել և պաշպտպանել իր կարծիքը: Դեռ հակառակը, ըստ Սահմանադրության 18-րդ հոդվածի առաջին մասի.

Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:

Նկատե՛ք, Հայաստանի ժողովուրդը Սահմանադրությամբ ոչ թե պարզապես արժևորել է ազգային եկեղեցու ավանդն ու վաստակը, այլ ապագային միտված ԲԱՑԱՌԻԿ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ է վերապահել: Այսինքն, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին ունի ժողովրդի մանդատ և նշված հարցերին հետամուտ լինելու հանրային պատվեր: Եվ դա որևէ հակասություն չունի կրոնական կազմակերպությունների` պետությունից անջատ լինելու իրավակարգավորման հետ:

Կասկածից վեր է, որ այսօրվա իրականության մեջ վտանգված են և՛ հայ ժողովրդի հոգևոր կյանքը, և՛ ազգային մշակույթը, և՛ ազգային ինքնությունը: Հոգևորականներն, ինչպես յուրաքանչյուր գիտակից քաղաքացի, չեն կարող անմասն մնալ այդ անմիջական սպառնալիքներին առերեսվելով:

Երբ ոմանք ասում էին, որ եկեղեցին արխաիկ է, ես պատասխանում էի, որ այն պետք է պահպանողական լինի, երբ ասում էին, որ եկեղեցու կարիքը չեն զգում` Աստծո հետ անմիջական շփում ունենալով, արձագանքում էի, որ տկարամիտ են և չեն հասկանում ոչ միայն եկեղեցու լուսավորչական դերը, այլև չեն գիտակցում, որ ի դեմս Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու գործ ունենք աշխարհի հնագույն ինստիտուտի հետ, որ 1723 տարվա ուղի է անցել` առանց ընդհատումների: Միայն մտածեք մի պահ, որ չկա աշխարհում այսօր գործող որևէ ինստիտուտ, որ հին լինի Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուց: Իսկ եթե ոմանք չեն հասկանում աշխարհի հնագույն ինստիտուտի հայրենիք լինելու բացառիկ նշանակությունն, այդ թվում անվտանգային օրակարգ ձևավորելու առումով, ապա նրանց որևէ բան բացատրելն անհույս է:

Երբ հայ ժողովուրդն իր հազարամյա պատմության ընթացքում զրկվում էր պետականությունից, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին անմիջապես առաջ էր գալիս` ապահովելով հայ ժողովրդի ազգային կյանքն ու կենցաղը: Մեր վանքերն ու տաճարները վերածվում էին դպրոցների և համալսարանների, հիվանդանոցների և համայնքային կենտրոնների, դատարանների և մշակութային օջախների: Այսօր ևս եկեղեցին այդ առաքելությունը պատվով կատարում է Սփյուռքում` փրկելով տարագիր հայությանը ուծացումից և ինքնության կորստից: Հենց եկեղեցու այդ ջանքերի շնորհիվ էր, որ ամեն անգամ պատմական փորձությունների շրջանից հետո, հայ ժողովրդը կարողանում էր վերգտնել իրեն, վերածնվել և շարունակել իր շենացնող երթը:

Խորհրդային տարիներին և՛ս մեր սուրբ եկեղեցին դարձավ ազգային շունչը խնամքով պահպանող, ողջ աշխարհից հայկական մշակույթը հայրենադարձնող, Հայաստանի և Սփյուռքի միջև կապն ապահովող ինստիտուտ: Հենց եկեղեցու ջանքերի շնորհիվ էր, որ Հայաստանը դարձավ խորհրդային երկու հանրապետություններից մեկը, որ օրենսդրորեն ամրագրել էր մայրենին որպես պաշտոնական լեզու:

Բոլոր ժամանակներում Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հոգևորականներն առաջինն են եղել նաև ազգային ազատագրական պայքարի, պատերազմների, ցեղասպանության դաժան տարիներին` ինքնապաշտպանության մարտերի դաշտերում:

Ովքեր հորդորում են եկեղեցուն և հոգևորականներին «զբաղվել իրենց գործով», պարզապես չգիտեն թե որքան բազմազան և ներառական է այդ գործը: Չեն գիտակցում, թե ինչ ազգային կոդ է պահվում Մայր Աթոռի սրտում, չգիտեն, թե դեռ ինչ կենսական պահերի է մեր սուրբ եկեղեցին առաջ գալու` դառնալով ազգային փրկության, վերածննդի և առաջընթացի պահպանողական, բայցև անչափ առաջադեմ կենտրոն:

Սրբազա՛ն Հայր, Աստված օգնական»:

դիտվել է 355 անգամ
Լրահոս
Մի զարմացեք, երբ Նիկոլի «ոստիկանությունը » խոչընդոտում է Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր. Շարմազանով Ոստիկանների դրսևորած անվայել պահվածքից հետո անհրաժեշտ է մտածել, թե արդյո՞ք պետք է նրանց ընտանիքի անդամների համար եկեղեցական արարողություններ կատարել. Արշակ սրբազան Մեքենան վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին Հենց հիմա ժողովուրդը Բագրատ Սրբազանի հետ ձեզ է սպասում, վախենու՞մ եք ժողովրդին մոտենալ․հարց՝ Նիկոլին (video) Վեհափառի դիմաց փակած ոստիկանները թլպատվա՞ծ են. Ռուբեն Մխիթարյան Փաշինյանի «սարդարապատյան» փախուստն ու փրկության զուր «ճիգերը». Մանուկյան Բագրատ Սրբազանը Նիկոլի Արամ ոստիկանապետին կոշտ տեղը դրեց․ «դագաղ դնողները լակոտներ չե՞ն» (video) Ապրիլի 19-ին արդեն զգուշացնում էին աղետի մասին. ո՞վ էր ասում աղետի հետ Նիկոլը կապ չունի. Արմինե Մելքոնյան Կենդանինե՛ր, դուք երեկ դիմել եք ամենաստոր քայլին՝ Սրբազանի խաչ եք պոկել․ Աննա Մկրտչյան (video) Մտածում եմ՝ ինչ կպատահեր, եթե այլ երկրում որեւէ մեկը փորձեր փակել Հռոմի Պապի առաջը եւ թույլ չտար առաջ շարժվել. Գևորգ Թամամյան Վահե Ղազարյանը պատրաստ է հանդիպել Բագրատ Սրբազանի հետ. ՆԳՆ խոսնակ (video) Վահե Ղազարյանը պատրաստ է ընդունելու Բագրատ Սրբազանին «Գարդման-Շիրվան-Նախիջևան» միության հիմնական խնդիրը ոչ թե օկուպացված հայկական տարածքներում մեր ժառանգության պահպանումն է, այլ Արցախի պետական ինստիտուտների ոչնչացումը Սրանք պատերազմ են հայտարարել մեր ինքնության վերջին հենասյունին․ Նարեկ Գալստյան 99,9% համոզված եմ, որ Ալիևի ոտքերը լիզող Նիկոլը Բաքվի այս շանտաժ֊պահանջն էլ կկատարի. Գագիկ Համբարյան Փաշինյանին այսօր երկրորդ փորձությունն է սպասվում Աղանդավոր Նիկոլը շարունակում է իր հակաեկեղեցական արշավը. Գագիկ Համբարյան Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան. Իշխանությունների բիրտ ուժն ու վայրագ կեցվածքը որևէ կերպ չի կասեցնում վերջնարդյունքին հասնելու մեր պայքարը Մենք հետևում ենք Հայաստանի վերջին իրադարձություններին, մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած պահի. Ալիև Վահե Ղազարյանը հանդիպման է ու չի կարող ընդունել Բագրատ Սրբազանին Մեծ թվով ոստիկաններ՝ ՆԳՆ շենքի մոտ Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական կարգավորմանը. Թուրքիայի ԱԱԽ Ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը ՀՐԱՏԱՊ. Անահիտ Մանասյան, ես անասուն չեմ, ես մարդ եմ. Հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանն ահազանգում է 16,8 մլն դրամ` ՆԳՆ զորքերի տեղաշարժի համար. Սրբազանի գլխավորած ակցիաները «թանկ» են նստում իշխանության վրա
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 27-ին՝ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am