Ադրբեջանցիները չեն թողնում մերոնք փշալար քաշեն, ասում են՝ ավելի հետ գնացեք. Եթե իշխանափոխություն չեղավ՝ հայրենիք ունենալու մասին մոռացեք. Արարատ Շեգունց

Ադրբեջանի ղեկավարը հերթական ռազմատենչ հայտարարությունն է արել Բաքվում՝ ասելով, որ «Առանց մեկ կրակոցի Ղազախի շրջանում Հայաստանն Ադրբեջանին զիջում է չորս գյուղ, սահմանազատումն իրականացվում է մեր պահանջների հիման վրա»։

Ապրիլի 19-ից Տավուշում ՀՀ իշխանությունների սկսած սահմանազատման գործընթացը մեծ դժգոհության ալիք բարձրացրեց բնակիչների շրջանում, քանի որ, նրանց խոսքով՝ գործընթացը ոչ թե սահմանազատում է, այլ հայկական տարածքների հանձնում Ադրբեջանին։

Բնակիչների բողոքի ակցիաներն աստիճանաբար թափ առան և վերածվեցին մեծ շարժման՝ «Տավուշը հանուն հայրենիքի», որը գլխավորում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը։ Մայիսի 9-ից շարժումը խաղաղ անհնազանդության ակցիաներ, հանրահավաքներ է իրականացնում Երևանում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, որը կառավարության շենքում նստած՝ Ադրբեջանին է զիջում հայկական տարածքները։

Այս ամենին զուգահեռ՝ փորձագետներն ահազանգում են, որ հաջորդ գործընթացը իշխանությունները սկսելու են Սյունիքում, Գեղարքունիքում, Արարատում, Վայոց ձորում, որտեղից ՀՀ իշխանությունների որոշմամբ դուրս են բերվելու ռուս սահմանապահ զորքերը։

168.am-ի Տեղ համայնքի բնակիչ Արարատ Շեգունցը ևս չի բացառում, որ հաջորդ գործընթացը սկսվելու է Սյունիքում, բայց հույս ունի, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն այնքան մեծ թափ կհավաքի, որ իշխանությունը հրաժարական կտա, և հետագա զիջումները կկանխվեն։

«Թշնամին հիմա եկել, Տեղ համայնքում մեր հողերը զավթել է, մերոնք ուզում են այս հատվածով փշալար քաշեն, ադրբեջանցի զինվորները չեն թողնում, ասում են՝ ավելի հետ գնացեք։ Այսինքն՝ թշնամին ուզում է սահմանն այն հատվածով քաշի, որտեղով իրեն հարմար է ու իր սրտով է։ Թշնամին որտեղ կանգնած է, այդ հատվածով էլ սահմանը գծելու է, հետ չի գնալու խաղաղ ձևով, մոռացեք»,- նշեց Արարատ Շեգունցը։

Տեղի բնակիչը վստահ է՝ եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի մնալ իշխանության, ապա թշնամին սահմանը գծելու է այն տեղով, որով իրեն ձեռնտու է։

«Պարզ չէ՞, որ Փաշինյանը տալու է այն, ինչ Ադրբեջանը պահանջի։ Ադրբեջանը պատերազմ չի սկսի, որովհետև ինչ ուզում է՝ Փաշինյանից ստանում է։ Ինչպես զռռացնում է, Փաշինյանն այնպես զռռում է։

Հիմա ժողովուրդը ոտքի է կանգնել, իշխանափոխություն պետք է լինի, եթե չեղավ, ես չեմ կարող ասել, թե ինչ է լինելու մեր վերջը։ Փաշինյանը մաս-մաս կտա մեր երկիրը, վերջում էլ թուրքին կմտցնի Հայաստան. բոլորիս համար էլ պարզ է, որ այդպես է լինելու։ Եթե այդ անձը մնաց, մոռացեք երկիր ունենալու մասին, այսքանը միայն կարող եմ ասել»,- եզրափակեց Արարատ Շեգունցը։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա մարտի 30-ից սկսած Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները ներխուժել են Տեղ համայնքին պատկանող դաշտեր և սկսել են դիրքավորվել, իսկ արդեն ապրիլի 11-ին նրանք կրակ էին բացել հայկական դիրքերի հատվածում ինժեներական աշխատանքներ կատարող հայ զինծառայողների ուղղությամբ, որի արդյունքում հայկական կողմն ունեցավ 4 զոհ և 6 վիրավոր։ Ադրբեջանական կողմի ներխուժման արդյունքում Տեղ համայնքի բազմաթիվ բնակիչներ կորցրել են իրենց դաշտերը, քանի որ դրանք անցել են ադրբեջանական զինուժի հսկողության տակ։

դիտվել է 9791 անգամ
Լրահոս
Կառավարությունը որոշեց Հրաչյա Ղևոնդյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից․ պաշտպաններ Լարված խոսակցություն․ «Դո՞ւ ես գալու երեխուս պահես»․ փոխքաղաքապետի և վարորդների միջև վեճ սկսվեց (video) Նվնվոցն ու ձեռքը թափ տալը ոչ մի լավ տեղ չի տանի Արփի Դավոյանը ցանկանու՞մ է ընդլայնել Գլխավոր դատախազի լիազորությունները Սառը ցնցուղ ընդունեք, եկեք ու համբուրեք Սրբազանի աջը․ Գառնիկ Դանիելյանը` ՔՊ-ականներին (video) Էլ ավելի կարճացած ոտքերով ստա-«կառավարումը» Տիգրանաշենո՞ւմ էլ են կադաստրային վկայականները տրվել «ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա» Սրբազանին սպառնում են ՀՀ իշխանական պատգամավորները և թուրքական մամուլը. հայտարարություն Իշխանության ներկայացուցիչները համոզված են ընդդիմադիր շարժման հաջողության մեջ․ Վիգեն Հակոբյան ԱԼփը գիտի վեղարն ի՞նչ է... «Նրանց համար ամենից կարևորն իշխանություն ունենալն է՝ թեկուզ հայրենիքի կորստի հաշվին» Վախը ծանր բան է. ժամանակն օրվա իշխանությունների օգտին չի աշխատում Ե՞րբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կկանգնի միջազգային դատարանի առաջ «Տեսել եմ Կարոյիս, բայց դա կապ չունի, սպասում եմ իրեն». Կարո Բալայանն անմահացել է հոկտեմբերի 15-ին Արաքսավանում Փոխեք պատմության դասագրքերը, որ ապագայում էլ տգետ վարչապետներ չունենանք. Ստեփան Դանիելյան Նման մոտեցում կարող է որդեգրվել նաև Հայաստանի դեպքում. Ալվինա Գյուլումյան Մինչ հունիսի 24-ը Կիրանցի 2 տան բնակիչներ պետք է լքեն տները, որոնք անցնում են Ադրբեջանին Ինչու Սրբազանը․ ում թեկնածություններն են քննարկվել Աշխատատեղերն ու աշխատավարձերը չեն փոխվել. Փաշինյանը խաբել է. Մաս 212 Խաչատուր Սուքիասյանը «կասկածյալների» շարքում է. Կհաջողվի՞ փարատել Փաշինյանի կասկածները Ինչո՞ւ են անձրևների արդյունքում Երևանում «գետեր» ու «լճեր» առաջանում Զբոսաշրջային օպերատորների կողմից ներգնա զբոսաշրջային փաթեթների իրացման նկատմամբ կսահմանվի ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ Փաշինյանը թե՛ մասնատում է Հայաստանը, թե՛ ահռելի պետական պարտք է կուտակել, թե՛ հարստացրել թիմակիցներին «Բիոլաբորատորիաների գործունեությունը մեծ ռիսկեր ու սպառնալիքներ է պարունակում»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 22-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 22-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 22-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am