Տիգրանաշենո՞ւմ էլ են կադաստրային վկայականները տրվել «ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Օրերս, անդրադառնալով Կիրանցի բնակիչներին Կադաստրի կոմիտեի կողմից իրավունքի գրանցման վկայականների տրամադրման փաստին՝ արդարադատության նախարարությունը այսպիսի պարզաբանում էր տարածել. «Պետք է փաստել, որ համապատասխան իրավունքների պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա: Այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ պնդելու, որ անճշտությունների հիման վրա պետական գրանցումների կատարման փաստի ուժով խնդրո առարկա տարածքները համարվում են ՀՀ ինքնիշխան տարածքի մաս»:

Այսպիսի մեկնաբանությունը մասնագետների շրջանում, շատ մեղմ ասած, տարակուսանքի տեղիք է տվել: Շատ փորձագետներ նշում են, որ նման կերպ իշխանությունները կարող են «արդարացնել» իրենց կողմից հետագայում Հայաստանի այլ տարածքների զիջումը Ադրբեջանին: Հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մեկ անգամ նշել է, որ Հայաստանի 29800 քկմ (հետագայում՝ արդեն 29743 քկմ) տարածքի մեջ «չեն մտնում Տիգրանաշենն ու Տավուշի 6 գյուղերը», ստացվում է, որ, ի մասնավորի, Տիգրանաշենի բնակիչներին Կադաստրի կոմիտեի կողմից տրված վկայականները ևս տրվել են «ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա»: Այսինքն, փաշինյանական «սահմանազատման» հաջորդ փուլում տիգրանաշենցիներին կարող են ասել, որ ձեր վկայականները վավեր չեն, պետք է դուրս գաք ձեր տներից:

Երեկ «Փաստը» փորձեց ճշտել Տիգրանաշեն համայնքի ղեկավարից՝ իրենց բնակավայրի տների կադաստրային վկայականները ճշգրի՞տ տվյալների հիման վրա են տրվել, թե՞ արդարադատության նախարարության պարզաբանումը տարածվում է նաև տիգրանաշենցիների վրա: Եվ երկրորդ՝ ցանկանում էինք ճշտել՝ ճի՞շտ են մեզ հասած տեղեկությունները, որ վերջին շրջանում Տիգրանաշենում անհնար է անշարժ գույքի առքուվաճառք իրականացնել: Ցավոք, համայնքի ղեկավարի հետ կապ հաստատել այդպես էլ չհաջողվեց:

դիտվել է 100 անգամ
Լրահոս
Ընտանիքի 3 անդամներ տեղափոխվել են հիվանդանոց Մհեր Մելքոնյան. Այսօր էլ Շիրակի մարզի շատ ու շատ գյուղերում իրավիճակը շարունակում է վատթարանալ Պատերազմի օրերին այս պետությունը ղեկավարություն ունեցե՞լ է, թե՞ ոչ, Նիկոլ Փաշինյանը հարցաքննվե՞լ է. Սեյրան Օհանյանը՝ Արթուր Պողոսյանին 93.805.54 դոլար․ ԿԳՄՍՆ-ի հերթական դրամաշնորհը՝ իր հոգեզավակ «Մշակույթի զարգացման» հիմնադրամին Համայնքային հողամասը գնելուց 21 օր անց 14 անգամ թանկ վերավաճառվել է․ «Հետք» Արտակարգ դեպք Լոռու մարզում՝ հովիվը մահացել է, անասունները՝ սատկել Ոչ մի դեպքում չպետք է թույլ տալ Գյումրու ընտրությունների կրկնությունը համապետական ընտրություններին․ Բագրատյան (video) 20 հոգով ծեծել են, խոշտանգել են ու Նիկոլին ասել․․․ Գառնիկ Դանիելյան (video) #ՀԻՄԱ․ Ալիևի փաստաբան Նիկոլն ինչո՞վ վերադարձավ Կրեմլից․ Անդրանիկ Թևանյան (video) Տո այ Գեղարքունիքի տղա՛, Լևոն Քոչարյանի անունը չգիտե՞ս․ Արծվիկ Մինասյան (video) 7 մլն դոլար Մոսկվայի գրասենյակ ուղարկելու որոշումն ո՞վ է կայացրել․ Աննա Գրիգորյան (video) #ՀԻՄԱ․«Այ տակա՛նք, ա՛յ գյոռբագյոռ, լավ քո նմաններին որտեղից են գտել»․ Դանիելյանը ինքնատիրապուտը կորցրեց (video) Ռոբերտ Քոչարյանը 2021 թվականին մեծ սխալ թույլ տվեց (video) «Այ հիմա՛ր Ալեն Սիմոնյան, արի ես քեզ հիմա կբացատրեմ»․ Հրանտ Բագրատյան (video) Էս ի՞նչ վերաբերմունք է Փաշինյանի նկատմամբ․ ձեզ անգամ Վահագն Ալեքսանյանը կնախանձի․ Ագնեսա Խամոյան (video) Փաշինյանի ուղեղը մթագնում է խաղաղ պայմաններում, պատերազմի ժամանակ ինչ է եղել․Սեյրան Օհանյան (video) ՄԻՊ ինստիտուտը դարձել է իշխանության կամակատար, կորցրել է անկախության էությունը. Արսեն Բաբայան Այ սենց ստերով են ինձ ՌԴ-ի գործակալ ներկայացնում. Արթուր Չախոյան Նունիսկ ԱՄՆ պետդեպն է զեկույցում նշել էդ դեպքը, բայց այստեղ քննչական մարմինները, քննիչը չեն տեսնում այս ամեն ինչը․ Լևոն Քոչարյան Գառնիկ Դանիելյանը հունից դուրս եկավ (video) #ՀԻՄԱ․ Նիկոլը ստվերով 7 տարում թալանել է 60 միլիարդ․ Հրանտ Բագրատյան (video) Գլխիվայր շուռ եկած կանգառ՝ Երևանում. լուսանկարներ «Այսքան կրակում են՝ սադրանք չէ՞, պատերազմն ու էսկալացիան էլ ո՞րն է, գունավոր անուններ են դնում, չգիտես՝ ինչ են անում, 5 տարի է՝ քաղաքացին պատերազմի մեջ է». Խոզնավարի բնակիչ ԱՆԻՖ-ի գործի շրջանակներում արդյո՞ք հարցաքննվել է Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին Հոկտեմբերի 27-ի գործով հարցաքննվել է Ժիրայր Սեֆիլյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 13-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 13-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 12-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 12-ին` ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անդրանիկ Թևանյանը Մայիսի 12-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մայիսի 12-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Մայիսի 8-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Մայիսի 8-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 8-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am