Ժողովրդական շարժման հրատապ քայլերը. Արմեն Այվազյանը առաջարկներ է ներկայացրել

Պատմաբան և քաղաքագետ Արման Այվազյանն ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՀՐԱՏԱՊ ՔԱՅԼԵՐԸ. ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

ԽՆԴԻՐ № 1

1. Ամենուր՝ ՀՀ բոլոր բնակավայրերում պետք է շտապ կարգով կազմավորել աշխարհազորային ստորաբաժանումներ (զինված կամ առայժմ առանց զենք)՝ չսպասելով Երևանում քաղաքական իշխանության հարցի հանգուցալուծմանը։ Հանրահավաքներում այս հարցը պետք է քննարկվի և լուծումներ առաջարկվեն։ Բանն այն է, որ Ադրբեջանը կարող է դիմել ՀՀ-ի դեմ լայնածավալ հարձակման յուրաքանչյուր պահի՝ մինչև Փաշինյանի հրաժարականը, դրանից հետո կամ հենց այս օրերին տիրող խառնակ իրավիճակում։ Ռուսական զորքերի դուրս բերումն Ադրբեջանի հետ ՀՀ սահմաններից հուշում է, որ ադրբեջանական ներխուժումը սարերի հետևում չէ։

ԽՆԴԻՐ № 2

Հանրապետության հրապարակում անմիջապես պետք է կազմել ստվերային (հետագայում՝ անցումային) կառավարություն՝ տալով նրա գլխավոր դեմքերի անունները, այդ թվում՝ վարչապետի, պաշտպանության նախարարի և ԱԳ նախարարի։ Ժողովուրդը պետք է պարզ պատկերացում ստանա նոր կառավարության մասին, հնարավորություն ունենա շահեկանորեն տարբերելու նրա անդամներին Փաշինյանից ու նրա մանկլավիկներից։ «Հներից» որևէ դեմքի ներկայությունն անցումային կառավարությունում պետք է բացառվի, եթե իրապես նպատակը համաժողովրդական հուժկու շարժում ձևավորելն է։

ԽՆԴԻՐ № 3

Հանրապետության հրապարակում պետք է քննարկվեն ու հրապարակվեն ՀՀ արտաքին քաղաքականության և ռազմական անվտանգության նոր հայեցակարգերի գլխավոր դրույթները, որոնցից, թերևս, ամենագլխավորը երկուսն են՝ ա) Իրանի Իսլամական Հանրապետության հետ խորացված ռազմավարական դաշինք կնքելու մտադրությունը; բ) ՀՀ ռազմական քաղաքականության մեջ ազգ-բանակ մոդելի որդեգրումը, որի բաղադրիչ մասը բազմահազարանոց աշխարհազորի կազմավորումն է՝ վերը նշված ԽՆԴԻՐ № 1-ը։

ԽՆԴԻՐ № 4

Պետք է հրապարակել այն ամենաառաջնային քայլերը, որոնցով անցումային կառավարությունը փորձելու է շտկել փաշինյանական խունտայի կատարած ավերը ՀՀ կենսագործունեության տարբեր բնագավառներում։ Օրինակ, իշխանության գալու հաջորդ իսկ օրը պետք է չեղարկել կրթության և գիտության ոլորտներում ընդունված հակահայկական որոշումներն ու ծրագրերը։
Չեղարկման ենթակա են, մասնավորապես՝
• «Ակադեմքաղաք» կործանարար ծրագիրը,
• հայոց լեզուն գիտության ոլորտից դուրս մղելու կառավարության № 2298 որոշումը (25.12.2023),
• «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը,
• «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ուսումնառությունից հանելու որոշումը։
Պետք է չեղարկվի նաև բանկային գաղտնիքը վերացնելու մասին կառավարության որոշումը և բազմաթիվ այլ օրենքներ ու որոշումներ (ինչպես, օրինակ, հասարակական տրանսպորտի և «կարմիր գծերի» գների հրեշավոր թանկացումները)։

ԽՆԴԻՐ № 5-6

Իշխանության գալու հաջորդ իսկ օրը պետք է որոշում ընդունվի օտար էթնոկրոնական տարրերի Հայաստան անհասկանալի, անվերահսկելի և դրսից կառավարվող ներգաղթը կասեցնելու, և հակառակը՝ հայրենադարձությունն օրենսդրորեն, ֆինանսապես և բոլոր այլ միջոցներով խրախուսելու մասին։
Սրանք են այն հրատապ թեմաներն ու քայլերը, որոնք գոնե մինչև այժմ անտեսվում ու շրջանցվում են Երևանի հանրահավաքներում, թեև պետք է առաջնահերթ կարգով քննարկվեին և լուծումներ առաջարկվեին։ Գոնե մինչև այս պահը Բագրատ սրբազանի գլխավորած շարժումը՝ իր որդեգրած պայքարի եղանակներով և հռչակված հիմնական նպատակով (իշխանափոխություն) սկզբունքորեն չի տարբերվում 2020 թ. հետո տիտղոսակիր «ընդդիմության» ղեկավարած ու ձախողած մյուս շարժումներից։ Այս անգամ ձախողումն անթույլատրելի է. այն կարող է վերջինը լինել։
Պահը վճռական է»։

դիտվել է 643 անգամ
Լրահոս
Իշխանությունն առաջին պլան է բերել մարդկային առումով կորցնելու բան չունեցող «խուրդվող» դեմքերին․ Տիգրան Աբրահամյան Դավաճան Նիկո'լ, դու նույնիսկ Վեստ Սարգիս չես...Ձգելով կարող ես հասնել մազութի Համոյին... Սրբազանը Նիկոլի «հարցը լուծեց»․ այդպիսի Պապ թագավորը վաղուց մեռել է, ասեմ` հարություն չի առնելու (video) Կառավարությունը որոշեց Հրաչյա Ղևոնդյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից․ պաշտպաններ Լարված խոսակցություն․ «Դո՞ւ ես գալու երեխուս պահես»․ փոխքաղաքապետի և վարորդների միջև վեճ սկսվեց (video) Նվնվոցն ու ձեռքը թափ տալը ոչ մի լավ տեղ չի տանի Արփի Դավոյանը ցանկանու՞մ է ընդլայնել Գլխավոր դատախազի լիազորությունները Սառը ցնցուղ ընդունեք, եկեք ու համբուրեք Սրբազանի աջը․ Գառնիկ Դանիելյանը` ՔՊ-ականներին (video) Էլ ավելի կարճացած ոտքերով ստա-«կառավարումը» Տիգրանաշենո՞ւմ էլ են կադաստրային վկայականները տրվել «ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա» Սրբազանին սպառնում են ՀՀ իշխանական պատգամավորները և թուրքական մամուլը. հայտարարություն Իշխանության ներկայացուցիչները համոզված են ընդդիմադիր շարժման հաջողության մեջ․ Վիգեն Հակոբյան ԱԼփը գիտի վեղարն ի՞նչ է... «Նրանց համար ամենից կարևորն իշխանություն ունենալն է՝ թեկուզ հայրենիքի կորստի հաշվին» Վախը ծանր բան է. ժամանակն օրվա իշխանությունների օգտին չի աշխատում Ե՞րբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կկանգնի միջազգային դատարանի առաջ «Տեսել եմ Կարոյիս, բայց դա կապ չունի, սպասում եմ իրեն». Կարո Բալայանն անմահացել է հոկտեմբերի 15-ին Արաքսավանում Փոխեք պատմության դասագրքերը, որ ապագայում էլ տգետ վարչապետներ չունենանք. Ստեփան Դանիելյան Նման մոտեցում կարող է որդեգրվել նաև Հայաստանի դեպքում. Ալվինա Գյուլումյան Մինչ հունիսի 24-ը Կիրանցի 2 տան բնակիչներ պետք է լքեն տները, որոնք անցնում են Ադրբեջանին Ինչու Սրբազանը․ ում թեկնածություններն են քննարկվել Աշխատատեղերն ու աշխատավարձերը չեն փոխվել. Փաշինյանը խաբել է. Մաս 212 Խաչատուր Սուքիասյանը «կասկածյալների» շարքում է. Կհաջողվի՞ փարատել Փաշինյանի կասկածները Ինչո՞ւ են անձրևների արդյունքում Երևանում «գետեր» ու «լճեր» առաջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 22-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 22-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 22-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am