Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ Սրբազանը։
«Մայիսի 9-ին մենք Աստծո կամոք կլինենք Երևանում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը որոշեց իր ժողովրդով գնա Երևան ու պատասխաններ պահանջի»,- ասել է նա։
Նա հայտարեց, որ իակողմանի այս զիջումների ընթացքը պետք է դադարեցվի թե Տավուշում, թե այլ վայրերում. «Հյուսիսից հարավ մենք արյունաքամման մեծ գործընթացի մեջ ենք գտնվում, որը պետք է դադարեցվի: Մեկ հոգին չի կարող աս որոշումները կայացնի»,- ասել է նա: