Օ’Բրայենի «անկեղծությունը»

Վերջապես դիտեցի ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենի հարցազրույցը «Ազատություն» ռադիոկայանին:
Եթե ինչ-որ մեկը տարակույս ունի մեր տարածաշրջանում ամերիկյան քաղաքականության նպատակների մասին, թող դիտի այս հարցազրույցը:
Վաշինգտոնի ձգտումները խաղաղության մասին չեն ու դա պարզ ասում է Օ’Բրայենը:
Նրանց նպատակը Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի շահերին վնասելն է ու դա բնական է:
Անբնականն այն է, թե ինչու են մեր իշխանությունները, նրանց աջակիցները կուրորեն սպասարկում Վաշինգտոնի այս քաղաքականությանը՝ նրա կողմից չստանալով անվտանգային որևէ երաշխիք, ավելին՝ Վաշինգտոնի ձեռամբ հանձնվելով Բաքվի բարեհաճությանը:
Այսինքն, ստացվում է՝ մենք վերածվում ենք հակառուսական ֆորպոստի՝ այն հույսով, որ թուրք- ադրբեջանական տանդեմը մեզ ինչ-որ երաշխիքներ կտա:
Սա է Վաշինգտոնի մոտեցումը, ինչի մասին Օ’Բրայենն ուղիղ տեքստով ասում էր:
Ու եթե էս ողբերգական պատմության վերջում Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, Վաշինգտոնում ամիսներով հետաքննություն են անցկացնելու՝ պարզելու համար Հայաստանում տեղի ունեցածը էթնիկ զտո՞ւմ էր, թե՞ արտագաղթ:
Շատ բարոյական մոտեցում է, համարյա՝ հումանիզմի մաստեր կլաս, մանավանդ Հայաստանում կգտնվեն անհայրենիք ուլտրալիբերալներ, ովքեր անպայման դիվանագիտական մեծ ձեռքբերում կհամարեն Կալիֆորնիայի խորքերում հայ երեխաների համար որբատների բացումը:

Սուրեն Սուրենյանց

դիտվել է 1297 անգամ
Լրահոս
Ոչ մի թուրք չի կարող խոչընդոտել հային գալ իր և ծաղիկ դնել այստեղ․ Փոստանջյան (video) Ռուսաստանի փոխարտգործնախարարը բանակցություններ է վարել ՀԱՄԱՍ-ի ղեկավարության հետ Ուկրաինայում եվրոպական խաղաղապահ ներկայության գլխավոր «հակառակորդը» Չինաստանն է. Քաղաքական վերլուծաբան Ծնելիության նվազման ֆոնին, Կառավարությունը որոշում է ընդունել. Անուշ Պողոսյան Ուոլցը Հաջիևին ասել է հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու և հակամարտությունը դադարեցնելու անհրաժեշտության մասին 99 հոգանոց ցուցակ ՔՊ-ից՝ մեծ թվով բուժհաստատությունների ու դպրոցների տնօրեններով Ակնհայտորեն, տեղի է ունենում ՀՀ-ի դեմ ուղղված ապատեղեկատվական քարոզչական գործողություն. Վարդան Ոսկանյան ՔՊ-ում մարդ չկա, որ ասի՝ «ինչ եք անում», ու ասենք՝ մարդը առանց հասկանալու գովում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մեկ օրվա ընթացքում երրորդ ապատեղեկատվությունն է տարածել Զելենսկին Ուկրաինայի ԶՈՒ նոր ԳՇ պետ է նշանակել Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել․ ՀՀ ՊՆ Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Երբ երկու թերուս, որոնք 7 տարի երկրի ղեկը ձեռքում պահելուց հետո էլ ոչ մի բան չեն սովորել, սկսում են «կրթել» ազգին, ի՞նչ է ստացվում․ Լևոն Զուրաբյան ԱՄՆ-ն հարվածել է Եմենի հութիներին. 31 մարդ է զոհվել Մասուդ Փեզեշկիան. Իրանը երբեք նվաստացում չի հանդուրժի Սպասվում է հաջորդ շաբաթ. Ուիթքոֆ Ֆրանսիան քննարկո՞ւմ է Միջին միջանցքի հարց Թուրքիայի հետ․ Հակոբ Բադալյան Բաբկեն Թունյանը հաստատել է 750 միլիոն դոլարի եվրապարտատոմսերի թողարկումը ՀՀ ԶՈւ–ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ Եթե անգամ Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվեն Երևանի հանձնման մասին, դա ողջունվելու է. պատգամավոր Ակցիա Տորոնտոյում՝ ի աջակցություն Բաքվում պահվող հայ գերիների Թուրքիան առաջիկա ամիսներին կսկսի «Զանգեզուրի միջանցքի»՝ իր տարածքով անցնող հատվածի աշխատանքները․ թուրք նախարար «Ազատություն» ռ/կ–ն և «Ամերիկայի ձայնը» դադարեցրել են գործունեությունը Թրամփի հրամանի պատճառով Ազգային ժողովում տեղի ունեցավ կազմակերպված հերթական շոուն․ Գառնիկ Դանիելյան Ռուսաստանի որոշելիքը չէ՝ համաձայնե՞լ, թե՞ ոչ. Մակրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 17-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մարտի 14-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 13-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 13-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Մարտի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am