Երևանի մի շարք փողոցներում տեղատարափ անձրևի հետևանքով փլուզումներ են տեղի ունեցել, ջրալցվել են շենք-շինություններ
![Երևանի մի շարք փողոցներում տեղատարափ անձրևի հետևանքով փլուզումներ են տեղի ունեցել, ջրալցվել են շենք-շինություններ](/timthumb.php?src=/disc/04-05-24/170713319e93c4c4f2b2f5a680ee8e61.jpg&w=708)
Տեղատարափ անձրևի հետևանքով մայիսի 3-ի ժամը 23:45-ից մայիսի 4-ի ժամը 07։00-ն ընկած ժամանակահատվածում Երևանի մի շարք վարչական շրջաններում, մասնավորապես՝ Կենտրոն, Էրեբունի, Շենգավիթ, Դավթաշեն և Նոր Նորք վարչական շրջանների շենք-շինությունները, գրասենյակային տարածքները ջրալցվել են, եղել են փլուզումներ, տրանսպորտային միջոցներ են ջրի մեջ արգելափակվել ու խափանվել։
Աս մասին տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից:
Նշվում է, որ քաղաքացիներից ստացված ահազանգների հետքերով փրկարարներն իրականացրել են ջրահեռացման և ավտոմեքենաների դուրս բերման աշխատանքներ։
Ըստ նախնական տվյալների՝ ջրալցումների հետևանքով զոհեր և տուժածներ չկան։