«Մի բարձի աշխատեք» պետական համակարգում
![«Մի բարձի աշխատեք» պետական համակարգում](/timthumb.php?src=/disc/04-05-24/e21d2b638952af0e55585614c4c9c64d.jpg&w=708)
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գործավարից մինչեւ նախարար գրեթե բոլոր ՔՊ-ականները «գերդաստաններով» պետական համակարգում են։
«Ժողովուրդ» օրաթերթը «Ապագա կա՛» լոզունգի «ապացույցին» ականատես եղավ` ուսումնասիրելով պետական ինստիտուտները:
Լուսանկարում Բագրատ Վարդանյանն է` ՔՊ-ի փորձագետը, եւ նրա կինը` ԱԺ գործավար Ինեսսա Շահնազարյանը: Այս ընտանիքում էլ, Հովիկ Աղազարյանի եւ իր կնոջ օրինակով, ամուսինները միասին մի հարկի տակ են աշխատում։
Ըստ էության, 2018 թվականի հեղափոխությունը երկրին տվեց երկու բան` տարածքների կորուստ եւ ՔՊ-ականների զանգվածային բարեկեցություն»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 03․ 05․ 24 թ համարում։