Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրեր առաջ The Moscow Times-ի հետ զրույցում Բելգիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, ԵՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Տիգրան Բալայանն ասել էր, թե ԼՂՀ նախկին ղեկավարները՝ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, «Ադրբեջան են տեղափոխվել բառացիորեն Լեռնային Ղարաբաղի օդանավակայանում տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից։ Նրանք գտնվել են օդանավակայանի ռուսական բազայում և գտնվել են ռուսական պաշտպանության ներքո»։ Այս հայտարարությանն անդրադարձել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլ յանը՝ որոշ մանրամասներ հրապարակելով Արցախի ղեկավարների պատանդառման մասին: Ի մասնավորի, նա նշել է, թե՝ այո, բոլորը եղել են բազայում: «Բայց որևէ մեկին ռուսական բազայից չեն տարել:

Նրանց համոզել են մնալ բազայում, չլքել այն: Կա վկա, գեներալ, Արցախի հերոս, որն ասել է՝ եթե գնացիք, հետ չեք դառնալու: Բայց ոչ, ինչ-որ մեկը նրանց համոզել է, գնացել են Ստեփանակերտ»,-ասել է Իսագուլ յանը՝ հավելելով, թե չի նշի այն մարդու անունը, որը նրանց տարել է: Ըստ Իսագուլ յանի, 40-45 րոպե հետո եկել են ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի հետևից: «Ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավարությունն ու աշխատակիցները Դավիթին ևս առաջարկում են չհեռանալ, մնալ բազայում, բայց վերջինս նույնպես գնացել է: Ճաշել են, բիլիարդ խաղացել: Եվ այնտեղից, ուր նրանք գնացել են, ձերբակալել են ու տարել»,-նշել է Գառնիկ Իսագուլ յանը: Ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանին, ապա, ըստ Իսագուլ յանի, սա ավելի վատ պատմություն է: «Շահրամանյանը գիտի, զարմանում եմ, որ լռում է:

Արայիկն ուղղակի առևտուր է որոշել անել. ուզում էր գնալ և վաճառել գինու գործարանը, ռուսները նրան էլ են փորձել ետ պահել Ստեփանակերտ գնալու մտքից, հրաժարվել է, ասել՝ էնտեղ 10 միլիոն դոլարի կոնյակ կա, ու, երբ գնացել է գործարան, հենց էնտեղ իրեն կալանավորել են»,-ասել է Իսագուլ յանն ու հավելել՝ ի՞նչ կապ ունի այստեղ ռուսական ռազմաբազան: Ի դեպ, Իսագուլ յանի նշած անձի հետ կապված, որի անունը նա չի տվել, տարբերակներ են շրջանառվում, այդ թվում՝ Տելեգրամ ալիքներով: Ինչ վերաբերում է այն հարցին, թե, ի վերջո, ինչ է կատարվել այդ օրերին, գուցե թե այդ մասին մի օր պատմեն հենց ականատեսները:

դիտվել է 459 անգամ
Լրահոս
Դանակահարություն Գրիբոյեդով գյուղում Վրաստանի արտգործնախարարը պատրաստակամություն է հայտնել օժանդակություն ցուցաբերել հեղեղումներից տուժած Հայաստանի մարզերին Նպատակն օբյեկտիվությունը չէ, նպատակն ինձ ամեն գնով ինչ-որ բանում մեղադրելն է. Լևոն Քոչարյան Գոհ ենք դատարանի որոշումից. Ռուբեն Մելիքյան Ըստ փաստաբանի, օպեր-լիազորներն առանց ոստիկանական համազգեստի մասնակցում են հավաքներին և սադրում Բագրատ Սրբազանը գործակալ չէ, միլիոնավոր դոլարներ չի ստացել․ ԱԱԾ-ն պաշտոնապես հերքել է. Փաստինֆո Հայաստանը հիմա վերածվել է մի մեծ «Հայկական ժամանակ» թերթի․ Քրիստինե Վարդանյան «Պուտինի թաքնված խաղը Հարավային Կովկասում»․ Ադրբեջանի վերելքը, Վրաստանի շեղումը և Ռուսաստանի ձգտումը դեպի Իրան և Մերձավոր Արևելք Ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը շարունակում կատարել հակառուսական պատվերները՝ կարծես փորձելով սադրել Մոսկվային Որտեղ է Արգիշտի Քյարամյանը Այ «քնձխ» Էդմոն Մարուքյան, դու ո՞վ ես, որ պահանջներ դնես․ Սահակյանց (video) Դատախազությունում տվյալներ չեն հայտնաբերվել Բագրատ սրբազանի՝ Կրեմլի գործակալ լինելու մասին Իրականում ո՞ւմ շահերն է սպասարկում Սամվել Բաբայանը Բայրամովն ու Բոնոն քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը Փաշինյանի ճակատագրական ինտրիգը․ Սուրեն Սուրենյանց (video) Թեժ լեզվակռիվ Արծվիկ Մինասյանի և Արայիկ Հարությունյանի հարցուպատասխանի ժամանակ (video) Օպեր-լիազորները շարունակում են քաղաքացիական հագուստով մասնակցել հավաքներին․ փաստաբան Արա Դանիե՛լ, Էրդողանի տված փողերը լափի՛․ հերոսի հայր (video) Անահիտ Մնացականյանին ծննդյան 25-ամյակի առթիվ ծնողներն էին նվեր արել 8 կադրային փոփոխություն դատախազությունում Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կմնան ազատության մեջ Ուրեմն թող այդ բոլոր զրպարտողներին պատասխանատվության ենթարկեն. Բագրատ Սրբազան Ձերբակալվածներից Արթուրը խոսելու ծոմ է պահում. 3 օր է լուռ է. Թովմասյան ՀԱՊԿ-ում դեռ հույս ունեն Բա ո՞ւր են Հայաստանի արբանյակի արած լուսանկարներն աղետի գոտուց. Կարեն Վրթանեսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 3-ին՝ ՝ ժամը 12։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Հունիսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am