Տարածքային հերթական զիջումը բերելու է գոյութենական մասշտաբային աղետի․ «Ջենեսիս Արմենիա»

«Genesis Armenia - Ջենեսիս Արմենիա» կենտրոն-հիմնադրամը հայտարարություն է տարածել․

«Տավուշում այս օրերին վճռվում է գալիք Հայաստանի հեռանկարը: Մեր հայրենակիցների խնդիրը ՀՀ և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման գործընթացի ապօրինի ընթացակարգի կասեցումն է, արմատական և անզիջում դիմադրության ցուցաբերումը ՀՀ իշխանության վարած հակահայ քաղաքականությանը, որով ՀՀ ինքնիշխան տարածքն, իրականում, մաս-մաս նվիրաբերվում է Ադրբեջանին՝ դրանով իսկ փլուզելով մեր պետության հյուսիսարևելյան դարպասի՝ Տավուշի պաշտպանական գիծը, առաջացնելով անվտանգային լրջագույն սպառնալիքներ մեր պետության և սահմանապահ համայնքների բնակիչների կյանքի և սեփականության իրավունքների համար:

ՀՀ հայադավ իշխանության թողտվությամբ և պատասխանատվությամբ՝ Տավուշի գյուղերում ընթացող սահմանազատման ապօրինի գործընթացի հաջողությունը չի կանգնեցնելու՝ 2021 թ-ից Հայաստանի ինքնիաշխան տարածքները զավթած Ադրբեջանին, ավելին՝ դրան հաջորդելու է ՀՀ այլ տարածքների նկատմամբ անօրինական պահանջների ներկայացումը: Այս գործընթացին դիմադրելու և մերժելու ռեսուրսը, կամքն ու վճռականությունը չունի ՀՀ գործող իշխանությունը, որի՝ խաղաղության հաստատման հետևողական, ապարդյուն ջանքերը հանդիպում են միջազգային հանրության հստակ կեցվածքին՝ լիովին չընկալել ՀՀ և հայ ժողովրդի անվտանգային սպառնալիքները:

Կողմ լինելով կայուն և խաղաղ տարածաշրջանի՝ այս պահին անիրատեսական թվացող տեսլականին՝ այսուհանդերձ, համոզված ենք, որ երկու պետությունների միջև տարածքային սահմանազատումը պիտի ընթանա միջազգայնորեն ամրագրված՝ վստահելի, չափելի, առարկայական և երկու կողմի անվտանգային կենսական շահերը հաշվի առնող ընդունելի մեխանիզմներով, իսկ ՀՀ ներսում՝ պահելով իրավական և ինստիտուցիոնալ բոլոր ընթացակարգերը, տարածքային հնարավոր փոփոխությունների հարցն էլ՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված անվիճարկելի դրույթով՝ հանրաքվեով: Այլ տրամաբանությամբ որևէ գործընթաց հակասահմանադրական է, իսկ այդ քաղաքականությունն իրականացնող իշխանությունը՝ ապօրինի, որին վայրկյան առաջ պետք է ապալեգիտիմացնել և փոխել նման հանձնվողական բանակցային օրակարգն առաջ տանողներին, որոնց դիվանագիտական հնգամյա աշխատանքի հետևանքով, այս պահի դրությամբ, զիջել ենք Արցախի՝ 12.000 և ՀՀ ավելի քան 400 քկմ տարածք:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Վիճակն օրհասական է և ազգային անարժանապատվության խարանից ձերբազատվելու պահը՝ հասունացած: Միայն հանդուրժողականությամբ, ներազգային պառակտումներն ու վեցամյա թշնամանքը մաքրող, հանուն հայրենիքի գաղափարաբանությամբ, միահամուռ ուժերով, նպատակային համախմբմամբ, հավաքական առաջնորդությամբ, համակարգված և կարգապահ գործողություններով է հնարավոր ապացուցել, որ պարտվողական այս քաղաքականությունը կարող ենք փոխարինել՝ արժանապատիվ, ռացիոնալ, հայկական շահերն ապահովող, միջազգային հետաքրքրությունները չհակադրող քաղաքականությամբ: Աշխարհը պետք է իմանա, որ հայ ժողովուրդն այլևս չի հանդուրժելու իր անվտանգությանը, զարգացման իրատեսական ներուժի իրացմանն ու քաղաքական ճակատագրին վերաբերվող հարցերի ցանկացած միանձնյա որոշում:

Ժողովրդի իմաստությունը միշտ էլ հուշում է, որ անհատի, հավաքականության ու պետության ճակատագիրը չի կարող կախված լինել մեկ անձի կամ խմբակի կամայական որոշումից:

Հայաստանի գործող իշխանությունը խաբել է սեփական ժողովրդին, զիջել է հայրենիքի տարածքներ, ծաղրել է ազգայինն ու հոգևորը, ներազգային բաժանարար գծերով խաթարել է պետության ներքին անվտանգությունը, ոտնակոխ է արել մեր հայրենակիցների՝ վաղուց հասունացած և 2018-ին արտահայտված ազնիվ և արդար ակնկալիքները՝ ունենալ անվտանգ և ապահով պետություն, արդար հասարակարգ, որտեղ իր ձայնը վճռորոշ կլինի: Ժողովրդի ձա՛յնը պիտի որոշի պետության ճակատագիրը, իսկ հայ ժողովուրդն ասում է «ո՛չ» հանձնվողականությանը, ստրկացմանն ու պետության աճուրդին, հայկական տարածքների հետևողական զիջմանը և «այո՛»՝ համազգային համերաշխությանը, ազգի ու պետության շահի գերակայությանը:

«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն/հիմնադրամն իր ամբողջ ներուժով և հնարավորությամբ աջակցում է «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման ազգային-հոգևոր առաջնորդության նպատակային քայլին՝ մեկտեղել ուժերը հանուն հայրենիքի և ազգային արժանապատվության:

Պահի լրջությունը թելադրում է մի կողմ դնել՝ մի քանի տարի շարունակվող անհանդուրժողականության վանող մթնոլորտը, ներազգային անհամերաշխության արատավոր և կործանարար դրսևորումները, գործակցության ձեռք ենք մեկնում մեր հայրենակիցներին՝ շինականից մինչև մշակ, բանվոր, ռանչպար, գիտնական ու բժիշկ, որոնց համար հայրենիքը վեր է ամենքից և ամեն ինչից: Ներառական այս աշխատելաոճը բերելու է հասարակ հայրենակիցների, ազգային-պետական մտածողությամբ դաստիարակված ուսանողների, մասնագիտական զանազան խմբերի, քաղաքականապես հասուն գործիչների, դիվանագետների, զինվորականների, մշակույթի նվիրյալ գործիչների, անաչառ մամուլի ներկայացուցիչների նպատակային գործակցության, որի արդյունքը պիտի լինի հայկական պետության՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ից չընդհատվող պարտությունների կասեցումն ու ազգային իշխանության ձևավորումը:

Տարածքային կամ դիվանագիտական հերթական զիջումը բերելու է գոյութենական մասշտաբային աղետի, ուստիև՝ պետականության իրական կորստի: Չզիջելու այլընտրանքը պատերազմը չէ՛, ինչպես փորձում են մատուցել իշխանությունն ու նրա պրոպագանդիստական մեքենան: Հայ ժողովրդի խաղաղասիրությունը չի՛ կարելի վիճարկել, բայցև, միաժամանակ, անթույլատրելի է հասնել այդ խաղաղության՝ տրորելով հայի ու Հայաստանի արժանապատվությունը, իր հայրենի հողում անվտանգ ապրելու ու զարգանալու բնական իրավունքը: Հենց չհաշվարկված և անհավասարակշիռ զիջումնե՛րն են բերելու նոր աղետի ու պատերազմի, իսկ շարժման ներուժ ունեցող Կիրանցի գործընթացի նպատակը հենց այդպիսի պատերազմի կանխումն է՝ գործող իշխանության հանձնվողական կուրսի լիարժեք կասեցմամբ:

Հայ ժողովրդի գոյութենական պատերազմը տանուլ կտանք, եթե հրաժարվենք մեր ինքնության իրավունքի համար տարվող պայքարից, որին, վստահաբար, հաջորդելու է օտարի կարեկցանքի սրտառուչ խոսքը՝ հնարավոր աջակցության և վաստակած հարգանքի փոխարեն: «Հայը պիտի ապրի իր հայրենիքում՝ արժանապատիվ խաղաղության պայմաններում» արտահայտությունը կժառանգենք մեր սերունդներին, եթե մեր բաժին պայքարը հասցնենք տրամաբանական ավարտին՝ բոլորիս հայրենանվեր և աչալուրջ աշխատանքով, ազգային ամոթի ու բարոյալքման պարտադրվող կապանքները շպրտելով պատմության աղբանոցը:

Պի՛նդ եղեք»։

դիտվել է 463 անգամ
Լրահոս
Հովհաննես Ազոյանն ո՞վ է, Հռիփսիմե, գնա բերանդ լվա․ սատանաների անունը մի տվեք. Բագրատ Սրբազանը՝ լրագրողին Աշխարհում շատ սիրելի պտուղ-բանջարեղեն կա, որոնց մեջ դդումն ամենաառաջիններից չէ. Սրբազանը՝ Արայիկ Հարությունյանի մասին Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը վերջ կդնի տասնամյակներ տևած հակամարտությանը. Բայդեն ՀՀ-ն այժմ շրջադարձային կետում է, որտեղ սխալվել չի կարելի. Մարատ Բաշիրով Մեր Ավետիսյան Ժորային ճանապարհից նորից գողացան․ Սրբազանին տեղեկություն փոխանցեցին (video) Կիրանցի բնակիչն իր ձեռքով քանդում է իր տունը, որ ադրբեջանցիներին չմնա Թեժ զրույց Արթուր Խաչատրյանի ու Արարատ Միրզոյանի միջև․ ազատավեցի՞ք էդ «աշեյնիկից ու պավադոկից» (video) Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի «Կովկասյան արծիվ-2024» համատեղ զորավարժությունները Ծաղկաձորում գերեզմանների մոտ հայտնաբերվել է տղամարդու կիսամոխրացած մարմին Վաղը Վարդենիս ենք գնալու, Սոթքում հանրահավաք ունենք. Բագրատ սրբազան (video) ՀՀԿ ԵԿ անդամ Ժորա Ավետիսյանին անհայտ անձիՆք ոստիկան ներկայանալով բերման են ենթարկել՝ տանելով անհայտ ուղղությամբ Հանրայնացրել է ոչ հրապարակային քննարկումները. Արևիկ Պետրոսյանին հեռացրել են Արցախի «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցությունից Հանրապետությունում հունիսը ևս տեղումնառատ է լինելու. Գագիկ Սուրենյանը եղանակի մասին Գոռ Պետրոսյանին առանց ապացույցի, միայն հին ձևերով, այն է՝ ոստիկանի ցուցմունքով, ցանկանում են տանել կալանքի. Ռուբեն Մելիքյան Էդ թուրք հատուկջոկատայինները Նիկոլի համար մտնեն մեր երկի՞ր․ քաղաքացին ՌԴ-ից միացել է շարժմանը (video) Կիրանցի երկու բնակչի վերջնաժամկետ է տրվել. Նրանց սեփականությունը հանձնում են Ադրբեջանին «Իր բոլոր աշակերտները լացելով պետական քննություն են հանձնել»․ Երաժշտական դպրոցի տնօրենը՝ ջրահեղձ եղած աղջկա մասին Ամենասարսափելի բանն է, որ այսօր տեղի է ունենում մեր կյանքում․ խոսելու եմ դրա մասին․ Բագրատ Սրբազան (video) Կիրանցից առաջ հանդիպել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, ՀԱԿ-ից այս ընթացքում խորհուրդներ են տվել, ես ընդունել եմ. Սրբազան ՄԻՊ-ը «չկարողացավ դուրս գալ Բագրատ Սրբազանի հարցերի տակից» (video) Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգումներ է սկսել Գնել Սանոսյանի մոր առանձնատուն կառուցելու փաստով․ «Հետք» Ադրբեջանցի գիտնականը 300 տարով հետ է տարել պատմական հայտնի իրադարձությունը՝ կատարելով կեղծում Դատախազի ընկերուհի ՄԻՊ-ը ո՞նց կարող է քաղաքացիների իրավունքները պաշտպանել․ Էդգար Ղազարյան (video) Վահագն Խաչատուրյանը ուրախ-զվարթ բաներ էր ասում այս վարչապետի հասցեին, ձեռք էին առնում. Սրբազան Հովհաննես Ազոյանն ո՞վ ա … վայ, լավ էլի, նման անուններ մի’ տվեք․ Սրբազանը՝ լրագրողին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 3-ին՝ ՝ ժամը 12։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Հունիսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am