«Եթե փաստաթղթերն ու քարտեզներն այլևս գոյություն չունեն, ապա ինչո՞վ է առաջնորդվում ՀՀ կառավարությունը». Տիգրան Աբրահմյանը հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը խորհրդարանում հայտարարեց․

«Արդարադատության նախարարությունը սահմանագծման և սահմանազատման ապօրինի գործընթացի վերաբերյալ մի հայտարարություն տարածեց, որ լի էր մանիպուլյացիաներով և անթաքույց ստով:

Առաջին կետում իշխանությունը նշում է, մեջբերում եմ` «Սահմանազատման գործընթացը իրականացվում է Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված քարտեզների և փաստաթղթերի հիման վրա»: Սա բացարձակ սուտ է:

Սովետական ժամանակաշրջանի սահմանազատման, սահմանագծման աշխատանքների վերաբերյալ վերջին ակտը «Հայկական ԽՍՀ և ադրբեջանական ԽՍՀ առանձին հողօգտագործողների միջև սահմանների ճշգրտման մասին» 1988 թ․արձանագրությունն է, որը ստորագրվել է Հայաստանի և Ադրբեջանի հողօգտագործման և հողաշինարարության գերատեսչությունների ղեկավարների կողմից և հաստատվել երկու երկրների կառավարության ղեկավարների առաջին տեղակալների կողմից:

Հայաստանի կողմից այդ փաստաթուղթը հաստատել էր լուսահոգի Վլադիմիր Մովսիսյանը: Արձանագրությանը կցված է եղել 182 սահմանազատման քարտեզ, որը վերաբերում էր 975 կմ սահմանի երկայնքին: Ընդ որում, քարտեզները շատ ճգրիտ էին` մեկ սանտիմետրում արտացոլված էր 250 մետր:

Արձանագրության և քարտեզների բնօրինակը հանձնվել է Մոսկվային, իսկ երեքական պատճե տրվել է Հայաստանին և Ադրբեջանին:

Ինչո՞ւ են այդ քարտեզները կարևոր: Օրինակ, թեկուզ այն պատճառով, որ նույն Տավուշի հետ կապված՝ Արձանագրության 6-րդ կետում նշված է, որ Բաղանիսին և Ոսկեպարին փոխհատուցվել է Ադրբեջանի Ղազախի շրջանի բնակիչների կողմից Հայաստանի զավթված տարածքներին հավասար մեծության տարածք։

Կարծում եմ, որ բոլորին էլ պարզ է, թե ինչ կարևորություն ունեն այդ քարտեզները: Մեր ձեռքի տակ է պաշտոնական փաստաթուղթ, որ 2022 թվականին այդ քարտեզները դեռևս պահվում էին Հայաստանի Կադաստրի կոմիտեում:

Միաժամանակ մեր ձեռքի տակ է նաև մեկ այլ պաշտոնական փաստաթուղթ, որ այդ քարտեզները այս պահին արդեն առկա չեն: Փաստորեն` 2 տարի առաջ առկա փաստաթղթերն ու քարտեզները այլևս գոյություն չունեն:

Եվ եթե փաստաթղթերն ու քարտեզները այլևս գոյություն չունեն, ապա հարց է առաջանում, թե ինչով է առաջնորդվում ներկայումս Հայաստանի կառավարությունը, օրինակ` ստրատեգիական անչափ մեծ կարևորություն ունենցող Բաղանիսի և Ոսկեպարի տեղամասում սահմանազատում կատարելիս։

Նաև այս հանգամանքն է, որ համոզմունք է ձևավորում, որ սահմանների ճշգրտման անվան տակ սեփական իշխանությունը երկարաձգելու համար ընդամենը միակողմանի զիջումներ են իրականացնում, որոնք ուղիղ սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը:

 

Կադաստրի ենթակայության տակ գտնվող պետության համար կարևորություն ներկայացնող քարտեզները կամ ոչնչացվել են, կամ իշխանությունը փորձում է դրանք թաքցնել:

Երկու դեպքում էլ խոսքը գնում է առանձնապես ծանր քրեական հանցագործության մասին:

 

Դատախազությունը պետք է այս հայտարարությունը ընդունի որպես հանցագործության մասին հաղորդում»:

դիտվել է 181 անգամ
Լրահոս
ԱՄՆ դեսպան, ոստիկանությունը «բարեփոխողներ», հսկայական գումարներ եք տալիս, որ ոստիկանը քաղաքացու նկատմամբ նման կերպ վարվի՞ ․ Բագրատ Սրբազան Ամսի 9-ին մեծ հանրահավաք է լինելու․ վաղը Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքվում ենք ժամը 10։30․ կարևոր տեղ ունենք գնալու․ Բագրատ Սրբազան Կողբի Սուրբ Հովհաննես եկեղեցու ճանապարհին «УАЗ»-ը կողաշրջվել է․ 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Նույնիսկ փաստերի ստուգման հարթակն է ստում․ Ռաֆայել Վարդանյան Ջվախանց Լևոնը կամ Պետրարկայի բարդույթը․ Հայկազուն Ալվրցեան Իրանի խորհրդարանի ղեկավարն առաջադրել է իր թեկնածությունը նախագահական ընտրություններում Մեքենան ընկել է ձորակը, 43-ամյա վարորդը մահացել է Նիկոլ Փաշինյանին մեղադրանք- հարց տալու համար ձերբակալել են Ոսկեպարի լեգենդար հերոս Հրաչ Ալավերդյանի որդուն Կառավարության գաղտնի որոշմամբ վաճառքի է հանվել Գիտատեխնիական գրադարանի շենքը. 168.am Հոբարձի կարելի է գնալ Վարդաբլուր բնակավայրի այլընտրանքային ճանապարհով 77.761.545 ՀՀ դրամի չափով փողերի լվացման վարույթի նախաքննությունը, մեկ անձի մասով, ավարտվել է «Լազարյան ակումբը» պահանջում է ազատ արձակել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը և մյուս գերիներին Միջպետական ավտոճանապարհով երթևեկում են ադրբեջանցի զինյալների դեմ-դիմաց Իմացեք՝ դանդաղ, բայց կարեւորը վստահ քայլերով առաջ ենք գնում, հետքայլ չկա․ Մհեր Մելքոնյան․ «Հրապարակ» Ալիեւն Էրդողանին խանգարում է դիրքավորվել Անդրկովկասում Մեծ Բրիտանիայում հայտնում են միջուկային զենք կիրառելու պատրաստակամության մասին Սասուն Խաչատրյանը՝ Սերժ Սարգսյանի գործի մասին. Ունեցել ենք այն համոզմունքը, որ տեղի է ունեցել հանցանք․ «Ազատության» Երևանում բախվել է 3 մեքենա․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Սպասվում է գեոմագնիսական փոթորիկ Գրոսսին հայտարարել է, որ Իրանը շարունակում է ավելացնել մինչև 60 տոկոս հարստացված ուրանի պաշարները 27-ամյա երիտասարդը տարիներ շարունակ «Telegram»-ի միջոցով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ է զբաղվել Դանակահարություն Գրիբոյեդով գյուղում Վրաստանի արտգործնախարարը պատրաստակամություն է հայտնել օժանդակություն ցուցաբերել հեղեղումներից տուժած Հայաստանի մարզերին Նպատակն օբյեկտիվությունը չէ, նպատակն ինձ ամեն գնով ինչ-որ բանում մեղադրելն է. Լևոն Քոչարյան Գոհ ենք դատարանի որոշումից. Ռուբեն Մելիքյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 3-ին՝ ՝ ժամը 12։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Հունիսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am