Հսկայական դժգոհության ալիք է բարձրացել ամբողջ Հայաստանում, նաեւ՝ սփյուռքում.տավուշյան գործընթացից ակնկալիք ունեն բոլորը. Սուրեն Պետրոսյան
«Ամբողջ Հայաստանում, նաև սփյուռքում հսկայական դժգոհության ալիք է բարձրացել։ Տավուշյան գործընթացից բոլորն ունեն ակնկալիք»,- Կիրանցում լրագրողների հետ զրույցում ասել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը՝ արձանագրելով, որ խնդիրները լուծվելու են Երևանում, բայց որպես խնդրի օջախ, անպայման, հենակետը մնալու է Տավուշը։
Ըստ նրա՝ այսօր ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ, սեփական հավակնություններից ելնելով, ուզում ենք ինչ-որ առաջնորդներ գտնել, ինքնառաջադրվել , բայց խնդիրը ինչ-որ մարդու վարչապետ դառնալը չէ։
«Գործընթացը, գիտե՛ք, ինչի մասին է։Հասարակությունն ինքը պետք է ընտրի այդ մարդկանց։Իսկ այդ մարդիկ ձևավորվում են, թրծվում են, առաջ են գալիս գործընթացի մեջ, որտեղ իրենց վարքով ցույց են տալիս իրենց արժեքաբանությունը, ով լինելը, մոտեցումները, մնացած ամեն ինչը։Չի կարելի հասարակությանը պարտադրել մարդկանց։ Իմ խնդրանքը , որ այդ խոսակցությունները չլինեն՝ դեր, պաշտոն, ոչինչ չի քննակվում։Բայց չպետք է լինի նաև խաբկանք, թե մենք թաքնվում ենք ժողովրդի հետևում, ասենք ժողովուրդն ինչպես որոշեց, այդպես էլ անում ենք։Ո՛չ, ժողովուրդը լեգիտիմացնում է առաջնորդներին։Բայց առաջնորդները պետք է պատասխանատվություն ստանձնեն»,- նշեց Պետրոսյանը։