Իսկ հայ հասարակությունը ո՞ր ճանապարհն է ընտրում

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն բոլորի համար, կարծես, պարզ է, որ ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջը դրվել է Ադրբեջանի կողմից։ Բայց այդ պահանջի հետևում ոչ միայն Բաքուն է կանգնած, այլև Անկարան։ Պատահական չէ, որ դեռևս 2021 թվականին Ալիևը հայտարարել էր, թե Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար Հայաստանը նոր Սահմանադրություն պետք է ընդունի։ Իսկ հայկական կողմն՝ ի դեմս ներկա իշխանությունների, սկսել է ընդառաջ գնալ Բաքվի ցանկություններին, իսկ եթե ավելի ստույգ արտահայտվենք՝ պահանջներին։ Ու դրանով է պայմանավորված, որ Նիկոլ Փաշինյանը տարբեր ձևերով փորձում է հիմնավորել, թե Հայաստանին նոր Մայր օրենք է անհրաժեշտ, որը երկիրը «ավելի մրցունակ և կենսունակ կդարձնի աշխարհաքաղաքական և տարածաշրջանային նոր պայմաններում»։

Իրավիճակը գրոտեսկային է այն աստիճան, որ քպականներն էլ իրենց հերթին նշում են, թե Ադրբեջանի Սահմանադրությունում, օրենսդրության մեջ նույնպես կան դրույթներ, որոնք հայելային պետք է փոխվեն: Հայելի բառն, ըստ երևույթին, ՔՊ-ում լավ չեն հասկանում: Բանն այն է, որ ինչպես զորքերի «հայելային հետքաշման» պարագայում, Սահմանադրություն փոխելու մասին ևս Ադրբեջանում խոսք անգամ չկա։ Ավելին, իրադարձությունների զարգացումը ցույց է տալիս, որ Բաքվից ու Անկարայից մեր Սահմանադրությունը փոխելու հետ մեկտեղ այլ պահանջներ էլ են հնչում, իսկ ՀՀ իշխանություններն անընդհատ ստանձնում են դրանց իրականացումը։ Ու պատահական չէ, որ Փաշինյանն ու կուսակիցները առիթը բաց չեն թողնում ամեն անգամ պնդելու, թե Արարատը ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս է, Արարատի պատկերով մեր զինանշանը պետք է փոխվի և այլն։

Մյուս կողմից էլ՝ իշխանությունները, բազմաթիվ կարևոր հարցեր թողած, հանկարծ որոշեցին «Հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն»։ Այս նախաձեռնության հետևում ևս կարելի է տեսնել հակառակորդի ականջները։ Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը սուսուփուս համաձայնում է և քայլեր է կատարում թուրք-ադրբեջանական պահանջներն իրագործելու ուղղությամբ, ապա Բաքուն ու Անկարան անցնում են պահանջների հաջորդ փուլերին։ Ու արդեն իսկ Բաքվից նշվում է, թե բացի Հայաստանի Սահմանադրությունից ու Անկախության հռչակագրից, իրենք խնդիր են տեսնում Հայաստանի օրենսդրության մեջ և նորմատիվ փաստաթղթերում։ Ալիևի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովը հայտարարում է, թե Բաքվի համար վիճահարույց է նաև Հայաստանի ԱԳՆ պաշտոնական կայքը՝ մասնավորապես Արցախյան հիմնախնդրին նվիրված հատվածը։ Ադրբեջանական կողմը սրանով բացեիբաց ցույց է տալիս, որ իր պահանջները շարունակական են լինելու։ Ավելին, նույն Ամիրբեկովը խնդրահարույց է համարում նաև Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված հայցերն ընդդեմ Ադրբեջանի՝ պնդելով, թե իբր դրանցում կան տարածքային նկրտումներ։


Իրականում Բաքուն այս պահանջով նպատակ է հետապնդում, որ հայկական կողմը հրաժարվի միջազգային ատյաններում իր պահանջներից, չէ՞ որ այդ գործընթացի արդյունքում իրավական ու քաղաքական գնահատականներ են տրվելու Ադրբեջանի կողմից իրագործված հանցագործություններին։ Հասկանալի է, որ եթե նույնիսկ այս պահանջներն էլ ընդունվեն փաշինյանական իշխանությունների կողմից, միևնույնն է՝ ամեն ինչ սրանով չի ավարտվի, Բաքուն այլ հարցերում էլ կցանկանա ուղղորդող դերակատարություն ունենալ ու լիովին կմիջամտի Հայաստանի ներքին գործերին։ Այդպես Ադրբեջանը կսկսի թելադրել, թե հայկական կրթական համակարգն ինչպես պետք է գործի, Հայաստանում աշակերտները կամ ուսանողներն ընդհանրապես ինչ պետք է սովորեն ու ինչ չպետք է սովորեն։ Ադրբեջանը կպահանջի նաև հայկական բանակը կրճատել, իբր պրոֆեսիոնալ բանակի անցնել ու թողնել միայն սահմանապահներ, կարգելի նոր սպառազինություններ ձեռք բերել։ Իսկ հետո լիովին նոր բնույթի պահանջներ կարող են հետևել, օրինակ՝ հայկական բնակավայրերի անունները պետք է փոխել ադրբեջանական անվանումներով։

Պատմության գրքերում անպայման նշել, թե որ բնակավայրում ինչքան ադրբեջանցի է բնակվել և այդպես շարունակ։ Փաստացի Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ մինչև վերջ մեր պետականությունը քայքայելու ճանապարհ է ընտրել, բայց կարևոր հարցն այն է, թե հայ հասարակությունն ինչ ճանապարհ է ընտրելու։ Եթե մեր պետականությունը պահպանելու ու ամրապնդելու ճանապարհով ենք գնալու, ապա քաղաքացիները պետք է մերժեն ՀՀ իշխանություններին ու նրանց կողմից ներկայացված նախաձեռնությունները, որոնք թելադրված են հակառակորդի կողմից։ Իսկ այդ մերժումը ամրագրելու համար իշխանությունների կողմից առաջ բերված սահմանադրական հանրաքվեն կարող է դառնալ լակմուսի թուղթ։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

դիտվել է 217 անգամ
Լրահոս
Ձեր դպրոցը հողատո՞ւ է պատրաստում, թե՞ դիվանագետ․ պատմաբան Դուք կարող եք ազատել Բաքվում պահվող բոլոր հայ քրիստոնյաներին․ Թաթոյանը դիմել է ԱՄՆ փոխնախագահին ԶՈւ հոգևոր ծառայության լուծարումը Հայաստանի «ապահայկականացման» հերթական արարն է․ Մելիքյան Սուրեն Պապիկյանը խախտել է օրենքը. Զոհրաբյան Հայաստանի Հանրապետությու՞ն, թե՞ «արևմտյան Ադրբեջան». Թևանյան Ոնց որ աղանդավորական երգ լինի․ Շպռոտ Թե բա մեր պայքարը անձերի դեմ է, ոչ թե Եկեղեցու․ Տեր Սարգիս Հոգևոր սպասավորության ինստիտուտը բանակում ներդրվեց նաև աղանդների հոգեորսությունը զսպելու համար Ունենք դագաղի հետ սելֆի անող, ուրիշ երկրների ղեկավարների համար դաշնամուր նվագող նախագահ և դհոլչի վարչապետ։ Դումբ-դումբ-հու արեք Մահացել է Քեթրին Օ՛Հարան Զարմանալի չէր թուրքի իշխանության կողմից Հայոց Բանակում Հոգեւոր սպասավորության լուծարումը․ Տեր Սերոբ Երբ գերագույն գլխավոր ստախոսը հեծանիվ է քշում կամ համերգ տալիս, գոնե վնաս չի տալիս Հայաստանին Британия открыто идёт на сепаратные отношения с Китаем в момент, когда США готовится к противостоянию ԶՈւ հոգևոր առաջնորդության լուծարմամբ հոգևոր ճակատում ռազմավարական նահանջ կապրենք․ Սամվել դպիր Կրակոցներ են հնչել Վանաձորում «Միայն շարքային զինվորն է տուժելու, ում համար հոգևորական խոսքը կարող էր լինել արժեքավոր և օգնող՝ տարբեր բարդ հանգամանքներում» Քրդական ուժերը համաձայնել են մտնել Սիրիայի բանակի կազմի մեջ Սահմանադրության 17-րդ հոդվածն էլ «չեղարկվեց»․ Գոհար Մելոյան Այսուհետև բանակի գնդերեցները պետք է ենթարկվեն, հաշվետու լինեն հրամանատարի տեղակալին․ որոշումը ուղարկվել է Մայր Աթոռ Իրան-ԱՄՆ հարաբերությունների հնարավոր կարգավորման դեպքում Անկարան կկարողանա շոշափելի առավելություններ ստանալ․ Իրանագետ Թուրքիան «F-16» կործանիչներ է տեղեկայել Սոմալիում. Middle East Eye Ինչ իրավիճակ է ճանապարհներին այս ժամի դրությամբ Շիրակում Նիկոլ Փաշինյանի կառավարման միակ ու աննախադեպ մեծ հետքը մեծացած զինվորական գերեզմանատունն է ԱՄՆ-ն հրաժարվում է իր նախկին դերից եվրոպական թատերաբեմում․․․ 2008-ի ճգնաժամը կանխատեսած տնտեսագետ Շիֆի կարծիքով՝ 2026-ին կարձանագրվի դոլարի քայքայումն ու ԱՄՆ-ի նոր տնտեսական ճգնաժամը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am