Շախմատային կրքեր. անգլիացի գրոսմայստերի ու Լևոն Արոնյանի կռիվը Արիանայի համար

Լևոնն ու Արիանան մտերմացել են ավելի քան տասը տարի առաջ՝ 2006 թվականին Իտալիայում տեղի ունեցած մի միջադեպից հետո։ Այդ պատմությանը ժամանակին անդրադարձել են աշխարհի գրեթե բոլոր առաջատար լրատվամիջոցները։ Ամերիկյան մարզական պարբերականներից մեկի հեղինակը գրում է. «Թուրինում շարունակվում էր շախմատի համաշխարհային օլիմպիադան։ Խաղերի ավարտից հետո տարբեր երկրների ներկայացուցիչներ հյուրանոցի նախասրահում երեկույթներ էին կազմակերպում՝ խմիչքով ու պարերով։ Այդ օրը Արոնյանը, որն այն ժամանակ աշխարհի թիվ երեք շախմատիստն էր, պարի հրավիրեց Արիանային, որը հանդես էր գալիս Ավստրալիայի հավաքականի կազմում, ու նաև հայտնի էր նրանով, որ հրաշալի էր կատարում լատինաաերիկյան պարերը։ և հանկարծ անսպասելի ու տհաճ բան տեղի ունեցավ՝ անգլիացի գրոսմայստեր Դեննի Գորմելին վեր կացավ տեղից ու բռունցքներով հարձակվեց Արոնյանի վրա, հրեց ու գետնին տապալեց նրան։ Թե ինչն էր պատճառը՝ այդպես էլ չիմացվեց՝ երևի ուղղակի շատ էր խմել ու խանդել էր, որ գեղեցկուհի ֆիլիպինուհին Լևոնին է նախընտրել»։ Հոդվածի հեղինակը շարունակում է՝ «Դեննին երևի չգիտեր մի ճշմարտություն, որը հայտնի է ողջ աշխարհին՝ «Երբեք մի հարձակվիր հայի վրա, դա միշտ վատ ավարտ է ունենում»։ Արոնյանի թիմակիցներից մեկը անմիջապես նետվեց դեպի անգլիացին, նրանց հազիվ կարողացավ բաժանել Արնոլդ Շվարցենեգերի կազմվածքով մի թղթակից , որն աջ ձեռքով փորձում էր մի կերպ զսպել վրդովված հային, իսկ ձախով բռնեց Դեննիի օձիքից և դուրս հանեց նրան սրահից։ Բայց ավելի ուշ հայերն այնուամենայնիվ բռնացրեցին Դեննիին ու մի լավ դաս տվեցին նրան, ինչից հետո նա ստիպված էր վերադառնալ Անգլիա։ Իսկ Արոնյանը իր թիմի հետ շարունակեց խաղալ և Հայաստանի հավաքականն ի վերջո ոսկե մեդալ նվաճեց Թուրինում»… Արմեն Դուլյանի Facebook-ի էջից

դիտվել է 212 անգամ
Լրահոս
Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել Սպանություն նախապատրաստելու դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ Հեգսեթը հայտնել է Եվրոպայից ԱՄՆ զինվորականների մի մասին Լատինական Ամերիկա տեղափոխելու մասին ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների մասին. Մոլդովայում սահմանային անցակետում արկ է ընկել Դավիթ Սանամյանն ազատվել է պաշտոնից Ռուսաստանի ԱԳՆ-ն և ՊՆ-ն Կիևում դեսպանատներին զգուշացրել են վտանգի մասին. Պեսկով Արսեն Թորոսյանը 47 անգամ ավել փող է ստանում թոշակառուներից․ Արմենակ Դանիելյանը՝ թվերով (video) Ադրբեջանցի զինծառայողը Սիսիանի հոսպիտալից դեպքի գիշերը տեղափոխվել է երևանյան բուժկենտրոններից մեկը Կվերադառնա՞ արդյոք Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքական․ Ժեզուշը փակագծեր է բացել Տարադրամի փոխարժեքներն այսօր Տեղի կունենա հայ տղամարդու կողմից Հեյդար Ալիևի կիսանդրու վնասման գործով առաջին դատական նիստը Ամենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից․ «Ուժեղ Հայաստան» Շներն էլ կարող են փրկել․ Անդրանիկ Քոչարյանի խայտառակ հայտարարությունը (video) Սպասվում է անձրև և ամպրոպ Ադրբեջանցու կրակոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ Միրզոյանն ու Արաղչին Թեհրանում քննարկել են ԹՐԻՓՓ-ի հետ կապված հարցեր Թուրքիայում 1 օրում 6 երկրաշարժ է եղել Հանգիստ թողե՛ք Լիլիթ Հովհաննիսյանին․ Նաիրա Զոհրաբյան (video) Ի՞նչ կապ կա Հասմիկ Հակոբյանի հայտարարության ու ադրբեջանցի զինված դիվերսանտի ներխուժման միջև (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am