Իրավիճակը բոլորովին այլ կլիներ, երբ Արցախում բնակչության թիվը մի քանի անգամ ավելի լիներ

«Փաստ» օրաթերթը գրում է. Բնակչության թվաքանակը պետության հզորության առաջնային բաղադրիչներից մեկն է։ Պատահական չէ, որ մեծ բնակչություն ունեցող երկրների համար առաջընթացի մեծ հեռանկարներ են բացվում։ Եվ պատահական չէ նաև, որ ասիական երկու հսկաները՝ Հնդկաստանը և Չինաստանը, դարձել են զարգացման խոշոր կենտրոններ։ Ընդ որում, կարևոր է ոչ միայն բնակչության թվաքանակը, այլև դեմոգրաֆիկ աճի տեմպը։ Այն պետությունները, որոնց բնակչության թվաքանակը նվազում է, ու դրա հետ մեկտեղ անընդհատ ավելանում է տարեցների թիվը, բախվում են լուրջ խնդիրների։

Օրինակ՝ Ճապոնիայի տնտեսությունն այդպես էլ դուրս չի գալիս լճացման փուլից և ի վիճակի չէ այնպիսի զարգացման թափ հավաքել, ինչպես տեղի ունեցավ ճապոնական տնտեսական հրաշքի տարիներին։ Բազմաթիվ զարգացած երկրներ ժողովրդագրական խնդիրները մեղմելու նպատակով փորձում են բնակչության թվի հիմնահարցը լուծել ներգաղթի կազմակերպման միջոցով։ Բայց այլ երկրներից ներգաղթն իր հերթին այլ խնդիրներ է ստեղծում այդ երկրների համար՝ փոխելով բնակչության համամասնությունը։ Պատահական չէ, որ եվրոպական երկրներում միգրացիայի սահմանափակման ու միգրանտներին չընդունելու հարցերը դարձել են քաղաքական առաջնահերթ թեմաներ։ Եվ ժողովրդագրական խնդրի հիմնական լուծումը դիտարկվում է բնակչության բնական աճը խրախուսելու տարբերակում։

Ծնելիության ցածր մակարդակի և արտագաղթի բարձր տեմպի հետևանքով Հայաստանի բնակչությունը ևս նվազում ու ծերանում է: 2011 թվականին Հայաստանի մշտական բնակչության թիվը եղել է 3 018 854, 2001 թվականին՝ 3 213 011 մարդ։ Իսկ 2022 թվականին անցկացված մարդահամարի արդյունքներով՝ Հայաստանի մշտական բնակչությունը կազմել է 2 մլն 638 հազար 917՝ նախորդ մարդահամարի համեմատ նվազելով շուրջ 90 հազարով։ Թերևս բնակչության նվազման միտումը շարունակվում է նաև այս տարի։ Ընդ որում, Հայաստանի բնակչության թվի նվազումը ոչ միայն ծնելիության ցածր ցուցանիշների, այլև արտագաղթի բարձր տեմպերի արդյունք է։ Պաշտոնական վիճակագրությունը վկայում է, որ այս տարի ևս Հայաստանից մարդկանց արտահոսքի տեմպերը պահպանվել են։ Այս տարվա ինը ամսվա արդյունքներով, երկրից դուրս եկածների թիվը 10 հազար 634-ով ավելի է մուտք գործողների թվից։ Իսկ եթե Հայաստանի դեմոգրաֆիկ խնդիրները չեն լուծվում, ապա ժամանակի ընթացքում Հայաստանը դառնում է ոչ մրցակցային՝ ընդունակ չլինելով դիմագրավել ժամանակակից մարտահրավերներին։

Փոքր բնակչության թիվը նաև անվտանգային միջավայրի վրա է ազդում։ Օրինակ՝ իրավիճակը բոլորովին այլ կլիներ, երբ Արցախում բնակչության թիվը մի քանի անգամ ավելի լիներ։ Ադրբեջանը լուրջ դժվարություն կունենար Արցախի հայաթափումն իրականացնելու հարցում։ Իսկ եթե Հայաստանի բնակչության թիվը մեծ լիներ, ապա մեր երկիրը առավել մեծ ներուժ կունենար անվտանգային սպառնալիքներին դիմագրավելու համար։ Ճիշտ է՝ պետությունը որոշակի մեխանիզմներ է մշակել ծնելիության աճը խթանելու համար, սակայն դրանք բավարար չեն։ Համակարգային մոտեցում է անհրաժեշտ։ Երեխաների ծննդի դեպքում միայն որոշակի գումարի տրամադրմամբ հնարավոր չէ հարցը լուծել։ Պետք է նախ պայմաններ ստեղծվեն ամուսնությունների թվի աճն ու բազմազավակությունը խթանելու համար։ Իսկ դրա համար պետք է ստեղծել համապատասխան ենթակառուցվածքներ և քաղաքացիներին ապահովել աշխատանքով, որպեսզի նրանք չլքեն երկիրը։

Հատկապես լուրջ խնդիր է նաև բնակֆոնդի ապահովման հարցը։ Չեն կառուցվում համապատասխան քանակությամբ բնակարաններ, որոնք կբավարարեն բնակչության կարիքները։ Կառուցվող բնակարաններն էլ գլխավորապես մայրաքաղաքում են կամ էլ անմատչելի են, քանի որ շատ բարձր գին է սահմանված դրանց համար։ Շուկայում որոշակի աշխուժություն էլ ապահովում էր եկամտահարկի վերադարձի «ինստիտուտը», սակայն իշխանությունները ցանկանում են ժամանակի ընթացքում ընդհանրապես բացառել այդ հնարավորությունը։ Բայց նման քայլերի արդյունքում փոքրանում է այն հնարավորությունը, որ իրենց ունեցած եկամուտների պարագայում քաղաքացիները ի վիճակի կլինեն նոր բնակարաններ ձեռք բերել։ Ընդհանուր առմամբ, Հայաստանի բնակֆոնդը հնցած է և թարմացման կարիք ունի։

Բազմաթիվ քաղաքացիներ էլ, ովքեր հեռացել են Հայաստանից, իրենց տները թողել են դատարկ, այն դեպքում, որ կարելի էր դրանք ևս օգտագործել, հատկապես, որ մեր երկրում ընտանիքներ կան, որ բնակարան չունեն։ Մյուս կողմից էլ՝ նկատի ունենանք, որ մարզերում հատուկենտ են բնակարանների կառուցման ծրագրերը կամ էլ ընդհանրապես բացակայում են։ Երկրի բնակչությունը գերկենտրոնացված է Երևանում։ Անհրաժեշտ է ապակենտրոնացման քաղաքականություն վարել և ուշադրություն դարձնել նաև մարզերի առաջընթացի վրա։ Ու հատկապես սահմանամերձ բնակավայրերը պետք է ունենան զարգացման լայն հնարավորություններ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 285 անգամ
Լրահոս
Էս մի հոգին ցույց տվեց, թե ինչով են զբաղված ձեր ռազմական հետախուզությունը, Ազգային Անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունն ու Արտաքին հետախուզական ծառայությունը Գեղարքունիքի մարզում մեքենաներ են բախվել․ թունելով երթևեկությունը դադարեցվել է Այսօր Սյունիքն է վտանգի տակ․ Կարապետյան Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանը Վեհափառը Արգենտինայից ժամանած պատվիրակությանը ներկայացրել է Հայ Եկեղեցու առաքելությունը Մանրամասներ՝ ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակից Հարցազրույց Սամվել Կարապետյանի հետ. «Ես գալիս եմ իշխանության ու ոչինչ դա չի կարող կանգնեցնել» (video) ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հիմնվեց Սբ Էջմիածնի Թանգարանների վերականգնման արհեստանոցը Տեղեկությունը բացարձակ անհիմն է․ ԱԱԾ Երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո «Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ Ֆրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ Հայաստանին Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը Մանրամասներ՝ Մինաս Ավետիսյան փողոցում տեղի ունեցած վիճաբանությունից Ստեղծված օրակարգը կեղծ է․ «Ուժեղ Հայաստան» Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին Ընդդիմությունը չի մասնակցելու Կրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար ԱՆՈՆՍ․ «Ես վստահ Ձեզ ասում եմ՝ շուտով ամեն ինչ լավ կլինի»․ Սամվել Կարապետյանի ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ (video) «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ-ում Փաշինյանի առաջարկությամբ ստեղծված հանձնաժողովին Նարեկ Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած դեպքից ԱԺ-ում ստեղծվել է Եկեղեցու վերաբերյանլ հանձնաժողով Զինված ադրբեջանցին մտնում է Հայաստան, կրակում, իսկ Պապիկյան Սուրենը գիտե՞ք՝ ինչով է զբաղված․Հակոբյան (video) Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am