Խայտառակ իրավիճակ. վիզա ստանալու հերթեր են գոյացել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Օրաթերթը օրեր առաջ հրապարակել էր հոդված՝ վիզա ստանալու հերթերի առաջացրած անհարմարությունների մասին: Մասնավորապես, շատ քաղաքացիներ, որոնք ցանկանում են ամենատարբեր նպատակներով մեկնել
Հայաստանից, բախվում են վիզա ստանալու հերթերի եւ արժանապատվությունը նսեմացնող երեւույթների: Թե ինչեր են կատարվում
վիզա կենտրոնների այս անսկիզբ ու անվերջ հերթերի հետեւում, «Ժողովուրդ»
օրաթերթն արդեն գրել է, սակայն ինչ է անում ՀՀ արտաքին գործերի նախարարությունն իր քաղաքացիների իրավունքներն ու արժանապատվությունը պաշտպանելու համար, դեռ բացահայտված չէ:


«Ժողովուրդ» օրաթերթը հարցում ուղարկեց ՀՀ ԱԳՆ՝ ճշտելու, թե 4-5 ամիս
«անշարժ» մնացող հերթերում սպասող քաղաքացիների խնդիրների լուծման,
մասնավորապես՝ վիզաների տրամադրման գործընթացը հեշտացնելու եւ արժանապատիվ
լուծում տալու համար ինչ գործուն քայլեր է անում ԱԳՆ-ն:

Հարցմանն ի պատասխան՝ մեզ Արտաքին գործերի նախարարությունից տեղեկացրին,որ օտարերկրյա պետությունների կողմից մուտքի վիզաների տրամադրումը հանդիսանում է «Հյուպատոսական կապերի մասին Վիեննայի կոնվենցիայի» 5-րդ հոդվածով սահմանված հիմնական գործառույթներից մեկը, որն իրականացնելիս դեսպանություններն առաջնորդվում են իրենց երկրների օրենսդրությամբ, եւ որեւէ երկրի արտաքին գերատեսչություն իրավասու չէ միջամտելու այդ գործընթացին եւ անմիջական վերահսկողություն իրականացնելու լծակներ չունի:

«Այնուամենայնիվ, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ցանկացած պատեհ
առիթով բարձրացնում է խնդրո առարկա թեման, որը հիմնականում վերաբերում է
եվրոպական երկրների՝ մուտքի վիզաների տրամադրման
ծառայությանը (այցելության օր ամրագրելը)՝ քաղաքացիներին առավել մատչելի, այսինքն՝ խելամիտ ժամկետում հասանելի դարձնելու համատեքստում:

Վերոնշյալ հարցը բազմիցս քննարկվել է թե՛ ԵՄ կողմի եւ թե՛ ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ ս.թ. մարտի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի եւ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների եւ ՀՀ գերատեսչությունների գործընկերների հետ համատեղ հանդիպման ընթացքում:

Ըստ նախարարության դիտարկումների եւ դեսպանությունների կողմից
ներկայացվող հիմնավորումների, որոնք հիմնականում հաստատվում են պաշտոնական վիճակագրության տվյալներով, խնդիրները հիմնականում ծագում են ոչ թե մուտքի վիզա ստանալիս ընթացակարգերի, այլ ժամադրության օր ամրագրելու քայլում, որը, հետքովիդային ժամանակաշրջանից սկսած (2022թ. գարուն-ամառ), էապես վատթարացել է դիմորդների կտրուկ աճի պատճառով։

Համաձայն պաշտոնական վիճակագրության՝ նախորդ համադրելի տարիների (2018,2019) համեմատ՝ մի շարք եվրոպական երկրների կողմից շենգենյան մուտքի վիզա տրամադրելու դիմումների քանակն աճել է 40-50 եւ ավելի տոկոսով, որին ոչ բոլոր դեսպանություններն են պատրաստ եղել իրենց կարողություններով եւ մարդկային ռեսուրսներով։ Որոշ դեսպանությունների հաջողվել է ժամադրությունների ընթացակարգը բարելավել, որոշներին՝ ոչ այնքան։
։
Հատկանշական է, որ ԵՄ անդամ երկրների դեսպանությունների աշխատակիցների համար հարցը նույնպես մեծագույն մտահոգության առարկա է։ Միեւնույն ժամանակ ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել ջանքեր գործադրելու վերոնշյալ պայմանների բարելավման ուղղությամբ։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել խնդրո առարկա թեման եւ իր իրավասությունների շրջանակներում շարունակելու է հետեւողական լինել՝ վիզաների տրամադրման գործընթացների բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքներում»։


Այս երկարաշունչ պատասխանը ենթադրում է՝ դեսպանատների առջեւ ամբոխի նմանվող հերթերի, դրանց վերահսկողության ու կարգավորման հարցում ՀՀ ԱԳՆ-ն, մեծ հաշվով, իրավասություն չունի. միջազգային օրենսդրությունն է գործում: Հետաքրքիր է՝ ինչու այդ դեպքում Հայաստանում էլ չի գործում ՀՀ օրենսդրությունը նույն ուժգնությամբ եվրոպացիների նկատմամբ՝ բալանսավորելու իրավիճակը:

Ակնհայտ է, որ վիզա ստանալու համար ՀՀ քաղաքացին բազմակի անգամ նվաստանում է օտարերկրյա դեսպանություններում, եւ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն անկարող է լուծել այդ նվաստացման հարցը: Սա ազգային արժանապատվության հարց է:

Ամբողջությամբ հոդվածը՝
«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 970 անգամ
Լրահոս
Խոստացան աջակցություն, թողեցին լրացուցիչ բեռ․ սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ․ տնտեսագետ Հասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանը «Ազատ արձակեք Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին». 25 քաղաքական գործիչների կոչը Մենք շնչում ենք ոչ միայն մեր կողքին արտանետվածը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Ինտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ Չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ Շարմազանով Ավտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավոր «Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն Սուրենյանց «Երբ մեդիան փաստերի փոխարեն դիրքորոշումներ է սպասարկում, վտանգվում է ժողովրդավարությունը»․ Ամստերդամ «Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր Ռուբեն Արցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակ Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը․ hraparak.am Նիկոլ Փաշինյանը դրսի թելադրանքով Սփյուռքը կտրում է Մայր հայրենիքից. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել Կարապետյան (Տեսանյութ) Ռուսաստանը Հնդկաստան է ուղարկել վեց բանավոր նոտա՝ ձերբակալված Unity լցանավի գործով. Զախարովա Շաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ Առաքելյան Թեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ Պատարագ «Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. Զուրաբյան Գազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհ Բրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարը Ռուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներ Բաքուն կրկին բարձրաձայնում է ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջը Բժիշկները պայքարում են Անի Ավետիսյանի ոտքը փրկելու համար. ազգականներն ահազանգում են՝ հետաքրքրվող չկա. «Փաստինֆո» Արման Հովհաննիսյանի համերգի պաստառները՝ զոհված զինծառայողների լուսանկարների փոխարեն․ Աբովյանի համայնքապետարանից պարզաբանել են Ադրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am