«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակում է ժողովրդավարության նոր հակառեկորդներ սահմանել:
Մշտապես թափանցիկ կառավարման մասին թմբկահարող հեղափոխական իշխանությունն այլեւս այնքան է հեռվացել իր իսկ սկզբունքներից, որ հարկ չի համարում անգամ նախարարների գործուղումների մասին տեղեկություն տրամադրել:
Խոսենք փաստերով. «Ժողովուրդ» օրաթերթը կառավարության կայքից տեղեկանում է, որ վարչապետը որոշումներ է ստորագրել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի եւ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան գործուղումների վերաբերյալ:
Այսպիսով, Անդրեասյանը հունիսի 7-9-ը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն (Կազան) Միջազգային կրթական համաժողովին մասնակցելու նպատակով, իսկ Անահիտ Ավանեսյանը մայիսի 21-23-ը կգործուղվի Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնեւ) Առողջապահության համաշխարհային 76-րդ ասամբլեային մասնակցելու նպատակով:
Վարչապետի որոշումներում որեւէ խոսք չկա՝ թե ինչ միջոցներով են նախարարները գործուղումների մեկնելու՝ ՀՀ պետբյուջեի՞, թե՞ հրավիրող կողմն է հոգալու ծախսերը:
Նկատենք, որ մշտապես թե՛ ԱԺ կայքում, թե՛ կառավարության կայքում հրապարակված գործուղումների մասին որոշումներում հստակ նշված է եղել, թե ինչ միջոցների հաշվին են պատգամավորները կամ նախարարները գործուղման մեկնում: Կարող ենք արձանագրել, որ իրեն ժողովրդավարության բաստիոն հռչակած իշխանությունը հերթական հետքայլն է անում իր իսկ սկզբունքներից»:
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը
ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը