Ակնարկները չափազանց թափանցիկ են, պատճառները՝ չափազանց ակնհայտ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նախօրեին տված հարցազրույցներից մեկում նշել է, որ Արևմուտքը ցինիկաբար և մեթոդայնորեն ճնշում է գործադրում ԱՊՀ ու ԵԱՏՄ շրջանակներում Ռուսաստանի դաշնակից երկրների վրա՝ վերջիններիս խոստանալով «ոսկե սարեր» և, հասկանալի է, ցանկանալով պոկել ու իրենով անել: Դե, հասկանալի է, որ Ռուսաստանն ու այդ երկրի ԱԳ նախարարը նման գործունեությունից ամենևին ոգևորված չեն: Ու, չնայած ուղղակիորեն երկրներ չեն նշվում, բայց դժվար չէ կռահել, որ Արևմուտքի նման ճնշումների թիրախում նաև Հայաստանն է: Ճիշտ է, այն, ինչը հիմա համարվում է Հայաստանի իշխանություն, հազիվ թե լրացուցիչ արևմտյան ճնշումների կարիք ունի՝ Ռուսաստանի հետ քաղաքական կապերը խզելու, առհասարակ գործընկերային, դաշնակցային հարաբերությունները փչացնելու առումներով:

Իշխանության գալուն պես՝ 2018 թվականի մայիսից արդեն ամբողջ 5 տարի Նիկոլ Փաշինյանի գլխավորած խմբի արտաքին քաղաքական գործունեության հիմնական ուղղություններից մեկը հենց Ռուսաստանի հետ հարաբերությունները հնարավորինս փչացնելն է: Պետք է արձանագրել, որ այդ ուղղությամբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հասել է ահռելի նվաճումների: Վերջերս կարկառուն քպականներից մեկն անգամ սպառնում էր կալանավորել ՌԴ նախագահ Պուտինին, եթե նա հանդգնի Հայաստան այցելել: Տպավորի՞չ է: Այն էլ ինչպես: Հետևանքներն էլ պակաս «տպավորիչ» չեն: Վանելով ու հարաբերությունների միտումնավոր փչացմամբ բացառելով Ռուսաստանի հնարավոր աջակցությունը՝ Հայաստանի գործող իշխանությունը չի մոռանում նաև ժամանակ առ ժամանակ ցուցադրաբար հեծկլտալ, թե՝ Հայաստանը մենակ է, չունի դաշնակիցներ, ոչ մեկը իրենց զենք չի վաճառում ու նման բաներ:


Դա արվում է զուգահեռ փաշինյանականների այն հայտարարություններին, որ ուրիշ տարբերակ չկա, պետք է պարզապես բերանքսիվայր փռվել ցեղասպան թուրքերի առաջ ու հանձնվել նրանց ողորմածությանը: Սա՝ եթե առանց երկար-բարակ ու պաճուճապատ արտահայտությունների, հակիրճ նկարագրենք Փաշինյանի ու նրա կողմնակիցների բարձրաձայնած մոտեցումների հիմնական բովանդակային նկարագիրը: Ավելին, Արցախի խնդրի, Հայաստանի անվտանգության ապահովման հետ կապված, Փաշինյանի գլխավորած իշխանությունը, որոշակի իմաստով՝ ադրբեջանական իշխանության հետ համագործակցաբար, թքեց կարգավորման ռուսական տարբերակի վրա, փոխարենը կտրուկ շրջվեց դեպի Արևմուտք և ԱՄՆ-ի հովանավորությամբ, նաև Եվրոպայի խորհրդի նախագահի հովանու ներքո սկսեց ակտիվորեն պայմանավորվել Ալիևի հետ: Իսկ ի՞նչ են պայմանավորվում Փաշինյանը, Միրզոյանը ամերիկաներում ու բրյուսելներում՝ Ալիևի ու Բայրամովի հետ: Տեսաք, լսեցիք հիմնականը՝ Արցախն ուրացել են և ուրանում են, ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն այնպես, ինչպես դա պահանջում է Ալիևը:

Արարատը սխալ սար են համարում և այլն, և այդպես շարունակ, այստեղ չկրկնենք վերջին շրջանի բոլոր անդրադարձերի բովանդակությունը: Բայց վերադառնանք Լավրովին, որը շատ ավելի հետաքրքիր հայտարարություն էլ է արել նույն հարցազրույցի ընթացքում: Ահա այն. «2022 թ. աշնանը Երևանում ՀԱՊԿ գագաթաժողովում պատրաստվել էր փաստաթուղթ հայկական տարածքում, մեր հայ դաշնակիցների խնդրանքին համապատասխան, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դիտորդների առաքելություն տեղակայելու մասին: Եթե Երևանը հաստատեր այն, ինչն արդեն համաձայնեցված էր և պատրաստ ստորագրման և ուժի մեջ մտնելու համար, համոզված եմ, որ Հայաստանը կշահեր և կունենար ավելի կայուն իրավիճակ»: Սակայն «վերջին պահին» պաշտոնական Երևանը, նույնն է, թե՝ Նիկոլ Փաշինյանը, խնդրում է հետաձգել դրա ընդունումը: Ինչո՞ւ: Անհայտ է: Չնայած ոչ մի «անհայտ բան» չկա: Ամեն ինչ շատ ավելի ակնհայտ է:

ՀԱՊԿ դիտորդների տեղակայումից հրաժարվելու հիմնական մոտիվացիան, դժվար չէ ենթադրել, եղել է այն, որ Նիկոլ Փաշինյանն արդեն Արևմուտքի առաջ պարտավորություն է ստանձնել «եվրոպական դիտորդների» մուտքը թույլատրելու և տեղակայելու վերաբերյալ: Բացի այն, որ դա լրացուցիչ քայլ էր, որը Ռուսաստանի կողմից կարող էր ընկալվել ու ընկալվեց որպես ուղղակիորեն իրենց դեմ ուղղված գործողություն, դա նաև Հայաստանը աշխարհաքաղաքական շահերի բացահայտ բախման թիրախ դարձնելու էր հանգեցնելու և հանգեցրեց՝ հետևանքներով հանդերձ: Ի դեպ, թե որքանով են արդյունավետ եվրոպական դիտորդները, արդեն ծիծաղելի հարց է, քանզի բոլորը տեսնում են, որ նրանք ոչ միայն «մուկ են գլորում», այլև վերջին մի քանի լարված իրավիճակներում ընդհանրապես ոչ մի կերպ չէին երևում:

Այնինչ, չմոռանանք, որ փաշինյանական քարոզչությունն այդ եվրադիտորդների գալուստը տարփողում էր այնպես, թե՝ վե՛րջ, Հայաստանի սահմանների անվտանգությունն ու պաշտպանվածությունն այլևս հազարամյակներով ապահովված են: Զավեշտը ոչ այնքան դա էր, որքան այն, որ այդ բացահայտ անհեթեթությանը հավատացողներ եղան ու դեռևս կան: Հանրագումարում ի՞նչ է շահում Հայաստանը: Իսկ Հայաստանը ոչինչ էլ չի շահում: Ստանում է ավանդական դաշնակցի հետ փչացած հարաբերություններ, դիրքավորվում է որպես Ռուսաստանի հանդեպ թշնամական տրամադրված իշխանություն ունեցող երկիր, սկսում է սպասարկել Արևմուտքի շահերը, որոնք ոչ մի կերպ չեն խոսում Հայաստանի ու Արցախի շահերի հետ, եթե չասվի՝ տրամագծորեն հակառակը: Եթե դա կանխամտածված երկրաքանդություն չէ, ուրեմն՝ բացահայտ արկածախնդրություն և անձեռնահասություն է: Սակայն ի՞նչ տարբերություն, թե որ մեկն է: Կարևորը հետևանքներն են ու դրանց անդառնալիությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 246 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը դրսի թելադրանքով Սփյուռքը կտրում է Մայր հայրենիքից. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել Կարապետյան (Տեսանյութ) Ռուսաստանը Հնդկաստան է ուղարկել վեց բանավոր նոտա՝ ձերբակալված Unity լցանավի գործով. Զախարովա Շաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ Առաքելյան Թեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ Պատարագ «Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. Զուրաբյան Գազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհ Բրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարը Ռուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներ Բաքուն կրկին բարձրաձայնում է ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջը Բժիշկները պայքարում են Անի Ավետիսյանի ոտքը փրկելու համար. ազգականներն ահազանգում են՝ հետաքրքրվող չկա. «Փաստինֆո» Արման Հովհաննիսյանի համերգի պաստառները՝ զոհված զինծառայողների լուսանկարների փոխարեն․ Աբովյանի համայնքապետարանից պարզաբանել են Ադրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա» Արհեստական խոչընդոտները չեն կարող կասեցնել Տիրոջ զորությամբ ապրող Եկեղեցու հոգևոր ընթացքը, իսկ աղոթքը չի կարող կալանավորվել․ Տեր Վրթանես Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներ Ադրբեջանի միջուկային ծրագրի վերջնական գործընկերը հավանական է հենց Չինաստանը լինի. Էդուարդ Աբրահամյան Ասածս ի՞նչ է… կյանքը ցույց է տվել,որ չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում ու տարիներ անց հակառակը պնդում. Էդուարդ Շարմազանով Էդպիսին է կապիտուլյանտի խաղաղությունը. մի օր ձեռքում է, մի օր էլ….Միհրան Հակոբյան ԱՄՆ–ն վերացնում է Սիրիային զենք վաճառելու արգելքը․ AP Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ «Ինչո՞ւ է շտապում Ալիևը». Սուրեն Սուրենյանց Տոկաևն աշխատանքից ազատել է պաշտպանության փոխնախարարին ու ՌԾՈՒ հրամանատարին ՄԱՏԱԳԷ-ն հաղորդել է Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտակայքում ԱԹՍ-ներով նոր հարձակումների մասին Շիրակի, Լոռիի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում այս գիշեր սպասվում է մինչև 4 աստիճան ցուրտ Միասնական աղոթք՝ Արագածոտնի թեմի հոգևոր կյանքի շարունակականության վկայություն Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի․ Նարեկ Կարապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am