«Իրավունք» թերթը գրում է. «Ի վերջո, ի՞նչն է ընկած ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի եւ «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանի դատական պատերազմի հիմքում: Հարցին ՀՖՖ նախագահը հրաժարվել էր պատասխանել: Սակայն այդ մասին «Դատալեքս» տեղեկատվական կայքում կան մանրամասներ:
Ըստ այդմ, հայցի պատճառ է հանդիսացել այն, որ հարցազրույցներից մեկում, քննադատելով 2019թ.-ին ստեղծված ԲԿՄԱ (Բանակի կենտրոնական մարզական ակումբ) թիմի ձեւավորման մոտեցումները, «Փյունիկի» սեփականատերը նշել է, որ կան ֆուտբոլիստներ, որոնք չեն համապատասխանում նույնիսկ այդ թիմի մակարդակին, բայց քանի որ ունեն անձնական կապեր, հայտնվում են այնտեղ: Վերը նշվածը ՀՖՖ նախագահը համարել է զրպարտություն իր անձի հասցեին եւ դիմել դատական պաշտպանության:
Հատկանշական է, որ «Փյունիկի» սեփականատիրոջ հարցազրույցից հետո մամուլում հրապարակվեց տեղեկատվություն, որ վերջինս նկատի է ունեցել ՀՖՖ գործկոմում վերջերս հայտնված Դավիթ Սարգսյանի որդուն՝ Տիգրան Սարգսյանին, ում մայրը` տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն է: Ակնարկն այն է, որ այդպիսով երիտասարդը, ըստ էության, ազատվել է նաեւ պարտադիր զինվորական ծառայությունից»:
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը
ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը