Բաքվի նպատակն է հող նախապատրաստել հայկական կողմի համար նոր կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրման համար

«Փաստ» օրաթերթը գրում է․ Նորություն չէ, որ երբ բանակցային գործընթացը հասնում է որևէ կարևոր հանգրվանի կամ մոտենում է դրան, Ադրբեջանն ինչ-որ սահմանային էսկալացիա է նախաձեռնում և դիմում տարաբնույթ սադրանքների։ Նույնը վերաբերում է նաև օրերս Սոթքի ուղղությամբ Ադրբեջանի հրահրած լարվածությանը, որի արդյունքում հայկական բանակի կողմից լուրջ հարված ստացավ «քիթումռութին»։ Խնդիրն այն է, որ առաջիկա օրերին Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի է ունենալու Փաշինյան-Ալիև հանդիպումը, որին հետևելու է նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Քիշնևում։ Ճիշտ է՝ մինչև 2018 թ. իշխանափոխությունը, նաև 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո Ադրբեջանը պարբերաբար նմանատիպ գործելաոճ ևս կիրառել է, երբ անընդմեջ սադրանքների ու հանցագործությունների է դիմել, բայց այս անգամ եվրոպական միջնորդների նախաձեռնած հանդիպումից առաջ կոնկրետ ոտնձգություն է իրականացնում ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, ու սա ունի որոշակի նոր ենթատեքստ։

Հիմա փորձեր են արվում զուգահեռներ անցկացնել «նախահեղափոխական» ու հետպատերազմյան իրավիճակների հետ: Սակայն իրավիճակը լիովին այլ էր մինչ 2018 թ. իշխանափոխությունը, երբ Ադրբեջանը կարևոր հանդիպումների նախօրյակին սահմանային լարվածություն էր հրահրում պայմանավորվածությունների վրա ազդելու համար, սակայն այն ժամանակ հայկական կողմը հանդես էր գալիս հաղթողի դիրքերից։ Եթե նախկինում Ադրբեջանը միշտ ձգտել է տապալել փոխզիջումային տարբերակների շուրջ համաձայնության կայացումը, ինչը նշանակում էր, որ հայկական կողմի համար որոշակիորեն ձեռնտու պայմաններ էին առաջ քաշվում, ապա ներկա պայմաններում նոր սադրանքներով Բաքուն ոչ թե փորձում է վիժեցնել բանակցային գործընթացը, ինչպես ներկայացնում է Փաշինյանը, այլ ուժեղացնել Հայաստանի նկատմամբ ճնշումը և լիովին իր պայմանները պարտադրել հայկական կողմին։

Այլ կերպ ասած՝ Բաքվի նպատակն է հող նախապատրաստել հայկական կողմի համար նոր կապիտուլ յացիոն պայմանագրի ստորագրման համար։ Դրա համար էլ Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել էր, թե նախագահ Ալիևը քիշնևյան հանդիպմանը կարող է և չմասնակցել։ Իսկ նախարարության խոսնակը պնդել էր, թե հնգակողմ այդ հանդիպումը ոչ պաշտոնական բնույթ ունի և կարող է անցկացվել միայն Բաքվի առաջադրած նախապայմանի դեպքում։ Մինչդեռ Բրյուսելից հակադարձեցին, թե բոլոր կողմերը մինչ այդ քաղաքական համաձայնություն են տվել ինչպես Շառլ Միշելի մասնակցությամբ, այնպես էլ Քիշնևում՝ հնգակողմ ձևաչափով նախատեսված հանդիպումներին: Փաստացի Ադրբեջանն այնպիսի քայլերի է դիմում, որ Բրյուսելը, Փարիզն ու Բեռլինն իրենց միջնորդությամբ հայ-ադրբեջանական բանակցությունները չտապալելու համար ստիպված լինեն հաշվի նստել Ադրբեջանի նախապայմանների հետ, որոնք ենթադրում են հայկական կողմին կոնկրետ պահանջների թելադրում։

Հակառակ դեպքում եվրոպական կողմը կարող է մտավախություն ունենալ, որ եթե Բաքվի մոտեցումները հաշվի չառնի, ապա իր միջնորդությամբ բանակցությունները կարող են տապալվել, իսկ միջնորդական առաքելության գործն իր վրա կվերցնի ԵՄ-ի հետ լարված հարաբերություններ ունեցող Ռուսաստանը։ Բացի դրանից, Սոթքի հատվածում լարվածության մեծացումն ու բախումն ինչ-որ առումով ձեռնտու է նաև Փաշինյանին, քանի որ դրանով հայ հասարակության մեջ խորանում են նոր պատերազմի հետ կապված վախերը։ Այսինքն, եթե հասարակությունը անընդհատ սարսափի մեջ մնա, ապա Փաշինյանն ինչ բովանդակություն ունեցող փաստաթուղթ էլ ստորագրի Բրյուսելում, դրանով կնվազեցվեն բողոքի և անհնազանդության դրսևորումների ծավալները։ Ադրբեջանի սադրանքները կապվում են նաև Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Ի մասնավորի, Սոթքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքներն իրականացվեցին այն պայմաններում, երբ ռուսական կողմի առաջխաղացումը գրեթե կանգնել է, իսկ Ուկրաինան հակահարձակում է նախաձեռնել։

Ադրբեջանն իր քայլերով նաև որոշակիորեն շոշափում է ռուսական կողմի արձագանքը, քանի որ պետք է, ի վերջո, հաշվի առնել, որ Հարավային Կովկասում Ռուսաստանի հիմնական հենարանը Հայաստանն է, իսկ եթե ռուսական կողմը կորցնի այդ հենարանը, ապա դուրս կմնա տարածաշրջանից։ Մեկ այլ հանգամանք ևս կարևոր է։ Սոթքի ուղղությամբ սադրանքների ժամանակ Ադրբեջանը կոնկրետ դիմադրության հանդիպեց։ Բաքվին թվում էր, թե իրեն հաջողվելու է հեշտ առաջխաղացում ունենալ, ինչպես եղել է փաշինյանական պարտությանը հաջորդած շրջանում՝ նույն Փաշինյանի իշխանության թողտվությամբ, բայց այս անգամ հայկական բանակը ցույց տվեց, որ իր մեջքը ամուր է և անհրաժեշտության դեպքում կարող է կանգնեցնել հակառակորդի ցանկացած լկտիություն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 209 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը դրսի թելադրանքով Սփյուռքը կտրում է Մայր հայրենիքից. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել Կարապետյան (Տեսանյութ) Ռուսաստանը Հնդկաստան է ուղարկել վեց բանավոր նոտա՝ ձերբակալված Unity լցանավի գործով. Զախարովա Շաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ Առաքելյան Թեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ Պատարագ «Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. Զուրաբյան Գազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհ Բրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարը Ռուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներ Բաքուն կրկին բարձրաձայնում է ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջը Բժիշկները պայքարում են Անի Ավետիսյանի ոտքը փրկելու համար. ազգականներն ահազանգում են՝ հետաքրքրվող չկա. «Փաստինֆո» Արման Հովհաննիսյանի համերգի պաստառները՝ զոհված զինծառայողների լուսանկարների փոխարեն․ Աբովյանի համայնքապետարանից պարզաբանել են Ադրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա» Արհեստական խոչընդոտները չեն կարող կասեցնել Տիրոջ զորությամբ ապրող Եկեղեցու հոգևոր ընթացքը, իսկ աղոթքը չի կարող կալանավորվել․ Տեր Վրթանես Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներ Ադրբեջանի միջուկային ծրագրի վերջնական գործընկերը հավանական է հենց Չինաստանը լինի. Էդուարդ Աբրահամյան Ասածս ի՞նչ է… կյանքը ցույց է տվել,որ չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում ու տարիներ անց հակառակը պնդում. Էդուարդ Շարմազանով Էդպիսին է կապիտուլյանտի խաղաղությունը. մի օր ձեռքում է, մի օր էլ….Միհրան Հակոբյան ԱՄՆ–ն վերացնում է Սիրիային զենք վաճառելու արգելքը․ AP Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ «Ինչո՞ւ է շտապում Ալիևը». Սուրեն Սուրենյանց Տոկաևն աշխատանքից ազատել է պաշտպանության փոխնախարարին ու ՌԾՈՒ հրամանատարին ՄԱՏԱԳԷ-ն հաղորդել է Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտակայքում ԱԹՍ-ներով նոր հարձակումների մասին Շիրակի, Լոռիի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում այս գիշեր սպասվում է մինչև 4 աստիճան ցուրտ Միասնական աղոթք՝ Արագածոտնի թեմի հոգևոր կյանքի շարունակականության վկայություն Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի․ Նարեկ Կարապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am