Ի՞նչ «ուղեբեռով» է Փաշինյանը գնում Ալիևի հետ հանդիպելու

«Փաստ» օրաթերթը գրում է․ Այն, որ Սոթքի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիվ ակտիվացումը, այդ թվում՝ հրետանու և ականանետերի կիրառումը ուղիղ կապ ունի առաջիկա կիրակի Բրյուսելում նախատեսվող Ալիև-Փաշինյան հանդիպման հետ, ոչ մի նորմալ մեկնաբան չի կասկածում: Անգամ Նիկոլ Փաշինյանն է կապ տեսնում: Ճիշտ է, այստեղ հարցն այն է, թե ով ինչ հետևություններ է անում: Նիկոլ Փաշինյանն, օրինակ՝ կառավարության մայիսի 11-ի նիստում, անդրադառնալով նույն օրվա առավոտյան արձանագրված ադրբեջանական հարձակմանը, այն բնորոշեց «սադրիչ գործողություններ»:

Բայց ՔՊ-ի ղեկավարը համոզված է, որ թշնամու (հասկանալի է, ինքը չի ասում՝ թշնամի) «սադրիչ գործողությունները» նպատակ ունեն «...զրոյացնել այն առաջընթացը, որ գրանցվել է մայիսի 1-4-ը Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում ...խաթարել կիրակի օրը Բրյուսելում եռակողմ ֆորմատով, իսկ հունիսի 1-ին՝ Քիշնևում հնգակողմ ֆորմատով նախատեսված բանակցությունները»: Այսինքն, Փաշինյանն ինքն իրեն կամ, չգիտես, թե էլ ում, ուզում է համոզած լինել, որ Ալիևը, շարունակելով ագրեսիվ գործողությունները, նպատակ ունի խափանել Արևմուտքի, հիմնականում՝ ԱՄՆ-ի հովանու ներքո ծավալվող բանակցությունները, դեռ մի բան էլ՝ զրոյացնել նախքան առաջիկա հանդիպումները եղած «բանակցությունների» արդյունքները: Հարց է ծագում. Ալիև Հեյդարօղլու ինչի՞ն է դա պետք: Ինչո՞ւ պետք է Ալիևը ցանկանա խափանել մի բանակցային ընթացք, որի դեպքում ունի բոլոր առավելությունները և, որպես էքստրա-բունոս, Նիկոլ Փաշինյանի ու նրա ներկայացուցիչների նման ամեն ինչ զիջելու պատրաստ «բանակցողներ»: Նիկոլ Փաշինյանը հազիվ թե սխալվում է այստեղ:

Ավելի հավանական է՝ նա պարզապես միտումնավոր մոլորության մեջ է գցում իրեն ունկնդրողներին: Մինչդեռ Ալիևի կողմից ագրեսիայի հերթական դրսևորումը ոչ թե նախատեսված հանդիպումները խափանելու կամ նախորդ հանդիպումների արդյունքները զրոյացնելու նպատակ է հետապնդում, այլ շատ հնարավոր է, որ նա ցանկանում է նման կերպ լրացուցիչ ճնշում գործադրել, վախեցնել առանց այդ էլ վախեցածի կեցվածքով հանդես եկող Փաշինյանին և նրանից ստանալ շատ ավելի մեծ զիջումներ: Ի լրումն, կոնկրետ Սոթքի դեպքում, ինչը ևս դժվար չէ կռահել, Ալիևը հետապնդում է նաև մեր տարածաշրջանում ոսկու խոշոր հանքավայրի ամբողջ տարածքը զավթելու և այն իր բարեկամ բրիտանացիների շահագործմանը հանձնելու նպատակ: Զուգահեռաբար, դա հարված է նաև Հայաստանի տնտեսությանը, որը զրկվում է ոսկու խոշոր հանքավայրից և ստանում նաև մոտ 800 գործազուրկ՝ պրոբլեմային տարածքում: Փաշինյանի հայտարարությունից այլ հարցեր էլ են ծագում:

Մասնավորապես, նա Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցային մարաթոնի ի՞նչն է առաջընթաց համարում, որն էլ Ալիևն իբր փորձում է զրոյացնել: Ըստ Նիկոլ Փաշինյանի, առաջընթացն այն է, որ ինքը (Հայաստանը) ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Դա առաջընթա՞ց է: Եթե նկատի ունենանք, որ բանակցությունների կոնտեքստում դա նշանակում է, որ Հայաստանը ուրանում է Արցախը և գործնականում համաձայնում է կոտորածի մատնել Արցախի հայությանը, ապա ո՞վ պետք է լինի այդ մեկը՝ դա առաջընթաց բնորոշելու համար: Փաշինյանը կառավարության վերջին նիստում նաև հայտարարեց, թե Բրյուսելում չի սպասվում Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագրի» ստորագրում, թե՝ դեռ շատ հեռու են նման ստորագրումից, բայց նաև ասաց՝ խնդիր ունեն արագացնել այդ գործընթացը: Սա ընդհանրապես հարցերի տարափի տեղիք է տալիս:

Սկսած նրանից, թե ո՞վ է արագացման խնդիր դրել, վերջացրած նրանով, թե այդ ե՞րբ է Փաշինյանը հրապարակավ ասել մի բան, որը սուտ կամ հակառակը չի դուրս եկել: Իսկ միգուցե Բրյուսելում չի սպասվում, բայց, ասենք, Քիշնևո՞ւմ է սպասվում: Մանավանդ, հունիսի 1-ին էլ Փաշինյանի ծննդյան օրն է: Ի դեպ, Փաշինյանի ասածների մասին: Օրինակ՝ Ադրբեջանի ագրեսիվ դրսևորումների վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը 2016 թ. դեկտեմբերի 29-ին ֆեյսբուքում գրառում է արել. «Սահմանային շարունակվող ցնցումները Ադրբեջանին համարժեք պատասխան չտալու հետևանք է, որ 2014-16 թվականներին բերեց հարյուրավոր զոհերի և 800 հեկտար տարածքի կորստի: Ադրբեջանը չի հանդարտվի, քանի դեռ էական տարածքային կորուստներ չի ունեցել: Սերժ Սարգսյանը, որ 800 հեկտարի վերադարձը համարում էր աննպատակահարմար՝ զոհերից խուսափելու նկատառումով, շարունակաբար ոչինչ չի անում նոր զոհերը կանխելու համար»:

Հիմա նույն գրառումը «տեղայնացնենք», համապատասխանեցնենք առկա իրողություններին. «Սահմանային շարունակվող ցնցումները Ադրբեջանին համարժեք պատասխան չտալու հետևանք են, որ 2020-23 թվականներին բերեցին հազարավոր ու հազարավոր զոհերի և ահռելի՝ հազարավոր քառակուսի կիլոմետրերի հասնող տարածքային կորստի: Ադրբեջանը չի հանդարտվի, քանի դեռ էական տարածքային կորուստներ չի ունեցել: Նիկոլ Փաշինյանը ահռելի տարածքային կորուստները արդարացնում է «կյանքեր փրկելով», ասում է, որ դրանք ադրբեջանական տարածքներ էին, շարունակաբար ու բացարձակապես ոչինչ չի անում՝ նոր զոհերը կանխելու համար»: «Հին» Փաշինյանն ինքն իր ձեռքով, ինչպես ինքն է սիրում ասել, «գնդակահարության պատի» տակ է կանգնեցնում այսօրվա Փաշինյանին: Նրանցից ո՞ր մեկն է իսկականը: Առավել հավանական է, որ երկուսն էլ կեղծ են:

դիտվել է 372 անգամ
Լրահոս
Ինչ է հայտարարագրել ՔՊ-ից Սահմանադրական դատարան տեղափոխված Վլադիմիր Վարդանյանը Վախկո՜՜՜՜տ, խմի՛ր այդ դեղը, տես՝ ինչ կլինի քեզ հետ․ արցախցու դիպուկ խոսքը (video) ՀՀ-Թուրքիա սահմանի բացումը շահավետ կլինի ողջ տարածաշրջանի համար․ Մեհմեթ Քայա Եղվարդ-Աշտարակ ճանապարհին «Renault» կցորդիչով բեռնատարում հրդեհ է բռնկվել. կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի 100 մետրից Անդրանիկ Թևանյանը դատի է տվել Վահագն Ալեքսանյանին․ պահանջում է հերքում, ներողություն և 9 մլն դրամ Դուք ո՞վ եք, ինչի՞ց եք վատ զգում․․․ տո լա՛վ են անում, պատժում են թուրքերին․ Արման Աբովյան (video) Ռուսաստանը կշարունակի nւժեղացնել ճնշnւմը կիևյան ռեժիմի վրա. Պեսկով Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հաջորդ փուլը կսկսվի հուլիսի 18-ին. Al Hadath Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը կմասնակցեն 100 երկրի ներկայացուցիչներ. Իրանի ԱԳՆ Երեխաներն ԱԲ-ն օգտագործում են մեծահասակներից երեք անգամ արագ. ՅՈՒՆԻՍԵՖ Շատ եմ ցավում, որ տիկինս վատ հոսանքի ազդեցությամբ դիմել է ոստիկանություն. Արզանաքանցյանը մանրամասներ է ներկայացրել Հուլիսի 4-ի երեկոյան, 5-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ Կամո Վարդանյանի հրամանով գնդապետ Մալոյանին հեռացրել էին ծառայությունից, քանի որ ծեծել էր հայ զինվորին ոտքով խփած ադրբեջանցուն Սերժ Թանկյանը վերջին հայհոյանքներն են հնչեցնում, բայց մոռանու՞մ է․․․ Հարութ Սասունյան (video) Երևանի Էրեբունի վարչական շրջանում վթարային ջրանջատում կլինի Տիգրան Արզաքանցյանն անդրադառնում է Նատալյա Ռոտենբերգին բռնության ենթարկելու մասին լուրերին (video) Ռուսաստանի և Ուկրաինայի կորուստները գերազանցել են 2 միլիոնը․ The New York Times Հորմուզի նեղուցը ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ, այլ Իրանի անվիճելի ինքնիշխան տիրույթը. Իրանի ԶՈւ կենտրոնական շտաբ «Նիկո՛լ, կիսահղի չեն լինում․ տղա ես՝ արա էդ քայլը»․ Արամ Սարգսյան (video) #ՀԻՄԱ․ «Ուրսուլա՛, այ օձի թույն, Բաքվից ի՞նչ ես բերել Հայաստան»․ Հովհաննես Շահինյան (video) Վաղը Կիևում հայտարարված է uգn օր՝ ի հիշատակ մայրաքաղաքի վրա ՌԴ-ի hարձակման զnhերի. Կիևի քաղաքապետ Ինչպես չսառչել, եթե գազը հանկարծ թանկանա․ ԵՄ-ն խոստանում է «օգնել» հաղթահարել էներգետիկ ճգնաժամը Շվեդիայում Ռուսաստանի դեսպանատունը հարձակման է ենթարկվել Ալեն Սիմոնյանը հրաժարվում է մանդատից Կոչուբաևի նկատմամբ դատարանը մեղադրական վերդիկտ է կայացրել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am