Ադրբեջանում հայերի նկատմամբ արտադատական, կամայական սպանությունների թիվն աճել է։ Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը՝ ներկայացնելով նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի հետ համատեղ ստեղծած նոր հատուկ զեկույցը։
«Օրինակ, 2022 թվականի պատերազմի շրջանակում մենք 33 գերեվարման դեպք էինք արձանագրել և փաստահավաք առաքելությամբ կարողացել ենք ապացուցել 14 անձի արտադատական, կամայական սպանություն դաշտային ադրբեջանական զինծառայողների կողմից։ Այսինքն մոտ 40 տոկոս սպանություններ ունենք: Գերեվարված անձանց նկատմամբ հաշվեհարդար տեսնելու ավելի շատ դեպքեր են արձանագրվել, եթե համեմատենք 2020 թվականի պատերազմի հետ։ Սա վկայում է, որ 2020-ի դեպքերը ծնել են անպատժելիություն, ինչը խրախուսական է եղել 2022-ին պատերազմին մասնակցած ադրբեջանցի զինծառայողների համար»,– ասաց Սիրանուշ Սահակյանը։
Հիշեցնենք` Բաքուն այս պահին հաստատում է 33 անձի գերի լինելու փաստը։ Պաշտոնական Երևանը, սակայն, վստահեցնում է, որ նրանց թիվն ավելի շատ է։ Իրավապաշտպանների տվյալներով` ադրբեջանական գերության մեջ է գտնվում 80 անձ։
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը