Ադրբեջանցիները կոկորդը կտրած զինծառայողի նկարը հրապարակել են իր իսկ սոցիալական էջում, ուղարկել հարազատներին (video)

Այս զեկույցում անդրադարձ ենք կատարել ռազմագերիների նկատմամաբ վերաբերմունքին ու փորձել ենք տեսնել՝ արդյոք այդ խաղաղության օրակարգի պայմաններում կա՞ վարքագծի փոփոխություն։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի հետ համատեղ ստեղծած նոր հատուկ զեկույցի ներկայացման ժամանակ ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։


«Ադրբեջանի ռազմական ոստիկանությունում գերիներին դաժան ծեծի են ենթարկել, դրանք զուգակցվել են սննդից, քնից զրկելու միջոցով ու նաև ենթարկել են եղանակային պայմանների ազդեցությանը՝ պատճառելով հավելյալ տառապանք, օրինակ՝ հատկապես ցուրտ եղանակին արհեստականորեն այնպիսի պայմանների մեջ են դրել, որ սառելու հետևանքով հավելյալ տառապանք պատճառեն։ Այս դաժան ծեծի ու տառապանքի քաղաքականությունը շարունակվել է հատուկ ծառայությունների հսկողության ներքո ու ավելի ինտենսիվ անմարդկային վերաբերմունք ցուցաբերվել է պահման վայրերում, որտեղ հենց ազգային ինքնասիրությունը վիրավորելու ճանապարհով ընդգծել են ադրբեջանցիների գերակայությունը հայկական էթնիկ խմբի նկատմամբ»,- ասաց փաստաբանը։

Նա ընդգծեց, որ ադրբեջանական կողմը շարունակում է 2020 թվականի պատերազմից հետո իրենց հսկողության ներքո գտնվող անձանց ընտանիքների հանդեպ հավելյալ տառապանք պատճառող նպատակաուղղված գործողությունները։

«Մենք դեպքեր ենք ունեցել, որ օրինակ կոկորդը կտրած զինծառայողի նկարները տեղադրել են հենց իր սոցիալական ցանցում։ Ունեցել ենք բազմաթիվ դեպքեր, երբ հեռախոսները վերցնելու ճանապարհով դուրս էին բերել ընտանիքի անդամներին ու վայրագությունները ուղարկել էին հարազատներին։ Բացահայտվել են նաև դեպքեր, երբ ադրբեջանական կողմը հստակ գիտի զոհված զինծառայողի վայրը, սակայն միտումնավոր չեն վերցնում դին ու չեն հանձնում ընտանիքի անդամներին։ Ցուցադրական կերպով մոտենում են, լուսանկարվում են, նկարները տարածում են մեդիայում։ Սա ցայտուն վկայություն է, որ այն անհայտ կորածների թիվը, որը ունենք 2020թ-ից ոչ թե օբյեկտիվ գործընթացների արդյունք են, այլ նպատակաուղղված քաղաքականություն է։ Գերիների նկատմամբ վատ վերաբերմունքին ներգրավվում են նաև քաղաքացիական անձինք, բուժաշխատողներ։ Ռազմական կամ քաղաքացիան բժիշկները, որոնք առնչվում էին զինծառայողներին, բռնություն էին կիրառում։ Վերջին միջադեպերով ունեցել ենք բազմաթիվ վկայություններ, որ ռազմագերիներին հանձնել են քաղաքացիական անձանց։ Օրինակ՝ դեպի Բաքու տեղափոխվելիս կանգ են առել մի գյուղում, որտեղ արդեն հավաքված են եղել քաղաքացիական անձինք ու ռազմագերուն, մեքենայից գլորելով, ցած են նետել նրանց առջև, որոնք բռնություն ու ծեծ են կիրառել»,- մանրամասնեց Սիրանուշ Սահակյանը։

Նա նշեց, թե բժիշկները ռազմագերիներին բուժօգնության տրամադրման կադրեր են բեմականացրել, որ ցույց տան միջազգային կառույցներին, թե մարդասիրական իրավունքը չի խախտվել։

դիտվել է 2365 անգամ
Լրահոս
Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ․ Րաֆֆի Ասլանյան Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները կեղծ են Երբ կհրապարակվի Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցով որոշումը Որոշում եմ կայացրել հրաժարվել պաշտոնից. Աշոտ Դանիելյան Պաշտոնական. Ման Սիթին կատարեց իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հերթական ցորենի խմբաքանակը Բաքվում քննարկվել է «Զանգեզուրի միջանցքը»․ Թուրքիան վերահաստատել է աջակցությունն Ադրբեջանին Տավուշում երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են մի քանի բնակավայրերում Սևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Վեոլիա Ջուր»-ն ու Ջրային կոմիտեն հերքել են ջրամատակարարման վատթարացման մասին լուրերը ՔՊ-ն խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրել Սա դառը հաբ է… Ահա, կուլ տվեք. Վահե Դավթյան Նիկո՛լ, հենց հիմա մտիր հիվանդանոցներ․․․ սարսափելի վիճակ է․․․ արցախցու ահազանգը (video) 550 հազար մարդ, ըստ Փաշինյանի, կաշառք է վերցրել ու գնացել քվեարկել է, բա վիճարկեիք․ Արթուր Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am