Տարրական կուլտուրա չունեք․ Էդմոն Մարուքյանը՝ լրագրողներին (video)

Այս ամենը կարող է շարունակվել այնքան, քանի դեռ խաղաղցություն չի եկել մեր տարածաշրջան, այդ ուղղությամբ բանակցություններ տարվում են: Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ հատուկ հանձնարարարություններով դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Հարցին, թե ի՞նչ հանձնարարություն է ինքը կատարում, Մարուքյանը պատասխանեց. «Իմ կատարած աշխատանքի մեծ մասը ոչ հրապարակման ենթակա է: Ես չեմ կարող դրա մասին խոսել, PR անել»:

Ինչ վերաբերում է նրան, որ ինքը ժամանակին սուր քննադատում էր իշխանություններին, հայտարարում, որ դիվանագիտությունը ոչնչացրել են, սահմանները, բնակչությունը կրճատել են, իսկ այսօր իշխանամետ դիրքորոշում ունի, Մարուքյանն ասաց. «Ես շուրջ 10 տարի ելույթներ եմ ունեցել, դրանք տեղադրված են թե իմ պաշտոնական ալիքում, որեւէ ելույթ գաղտնիք չի եղել: Նախկինում ինչ հայտարարություն արել եմ, դա վերաբերվել է այդ ժամանակահատվածին: Այսօր ինչ հայտարարություն անում եմ, վերաբերվում է այս ժամանակահատվածին:

Ես ինձ համարում եմ արտաքին քաղաքական ճակատի ներկայացուցիչ: Ընդդիմադիր ուժի ղեկավար լինելը չի փոխում այն վիճակը, որում հայտնվել ենք: Հիշո՞ւմ եք, որ ասում էի՝ երկիրը պատերազմի մեջ է եւ բոլորս պետք է մեր ներդրումն ունենանք այս վիճակից դուրս գալու համար: Ես իմ օրինակով դա արել եմ: Ընտրական շրջանում մեր այդ թեզը չի գործել, գործել է չագուչի ու մանգաղի թեզը: Ընտրություններում հաղթանակը եղել է այդ ձեւով, մարդիկ բեւեռացված ընտրություն են կատարել: Բայց մենք մեր հայտարարություններին հավատարիմ ենք մնացել:

Այն, որ գնալով վիճակը խորանում է, դա ապացուցում է մեր թեզը, որ պետք է բոլոր տարաձայնությունները մի կողմ դնել եւ բոլորի ներուժը ներդնել երկիրը այս վիճակից հանելու գործին: Այն, ինչ ես քարոզել եմ 2021-ի ընտրություններին, ես դա անում եմ»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

դիտվել է 442 անգամ
Լրահոս
Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Կոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել են Էրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախում Ստիպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Ստպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Թբիլիսիում բացվել է «Քոչար — բազմաչափ հանճար» ցուցահանդեսը Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվել Բաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելը Քրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ Վեհափառ Ադրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքը Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագները ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի Բրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին Ադրբեջանցիները մարդ են առևանգել, կարտոֆիլի տոպրակով միս հետ ուղարկել. ազատամարտիկը պատմություն հիշեց (video) Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը․ Տոկաև Վեհափառ Հայրապետը կարևորել է Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտավորների այցելությունները Սեպտեմբերին օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 14․6 °C, որը նորմայից բարձր էր 0․8 °C-ով «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին. հայտարարություն Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ «Նիկոլն Ալիևին կասի՝ շե՛ֆ, լա՞վ էի երեկ գոռգոռում․․․ մղձավանջի մեջ ենք, ստորներ»․ Ստեփանյանը պոռթկաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am