Նիկոլը Սերժ Սարգսյանին հետ չի պահելու․ Աննա Մկրտչյան (video)

ԵՄ դիտորդները ասում էին, որ եթե տարվա ինչ–որ ժամանակահատվածում հարձակում չլինի Հայաստանի վրա, դա իրենց հաղթանակն է. իրենց ներկայությամբ աշնանն էլ եղավ հարձակում, էսկալացիա և ՀՀ սուվերեն տարածքից բռնազավթումներ, նույնը եղավ նաև գարնանը։ Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին, Սերժ Սարգսյանի գործով դատական նիստից առաջ լրագրողներին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը` անդրադառնալով Սոթքում ադրբեջանական այսօրվա ագրեսիային և ԵՄ դիտորդների լռությանը։

«Դիտորդներն իրենք են ասել, որ հեռադիտակով են և ոչինչ անել չեն կարող»,–ասում է պատգամավորը։

Նա հիշեցրեց, որ նույն դիտորդները իրենց հավաքած փաստերը, տեղեկանքները ամբողջությամբ ուղարկում են Ադրբեջանին. «Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ ԵՄ դիտորդներին ինքը բերում է, որ հսկեն Հայաստանին եւ Ռուսաստանին, ասում էր շատ կեղծ ու կոնկրետ: Ինքը շատ լավ գիտեր, որ ԵՄ դիտորդներն այստեղ չեն եկել ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունները ֆիքսելու, զեկույցներ կազմելու և դրա արդյունքում մեր թշնամիների նկատմամբ պատժամիջոցներ դիտարկելու։ Ինքը շատ լավ գիտեր, որ իրենց այստեղ բերում է էլի թուրք–ադրբեջանական տանդեմի շահերին օժանդակություն ցույց տալու համար, դրա համար այս ամենը այս իրավիճակում է»,–ասում է Մկրտչյանը։

«հայաստանում կա իշխանազավթ դավաճան, որն ասում է՝ նորմալ է, ՀՀ տարածքից դիտարկումներ իրականացրեք, տվեք մեր թշնամուն ու ոչ մի պատասխանատվության չի կանչում: Մայիսի 9-ին Մոսկվա գնալով Նիկոլը առիթն օգտագործում է կոշիկներ ման գալու եւ ավելի բարձրաստիճան ռուսական իշխանության կոշիկները սրբելու համար, որ հանկարծ իր իշխանությանը թար աչքով չնայեն»,-ասաց նա:

դիտվել է 293 անգամ
Լրահոս
Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Կոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել են Էրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախում Ստիպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Ստպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Թբիլիսիում բացվել է «Քոչար — բազմաչափ հանճար» ցուցահանդեսը Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվել Բաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելը Քրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ Վեհափառ Ադրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքը Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագները ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի Բրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին Ադրբեջանցիները մարդ են առևանգել, կարտոֆիլի տոպրակով միս հետ ուղարկել. ազատամարտիկը պատմություն հիշեց (video) Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը․ Տոկաև Վեհափառ Հայրապետը կարևորել է Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտավորների այցելությունները Սեպտեմբերին օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 14․6 °C, որը նորմայից բարձր էր 0․8 °C-ով «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին. հայտարարություն Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ «Նիկոլն Ալիևին կասի՝ շե՛ֆ, լա՞վ էի երեկ գոռգոռում․․․ մղձավանջի մեջ ենք, ստորներ»․ Ստեփանյանը պոռթկաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am