Ինչպես հաղթել կենաց-մահու պատերազմում և... զրոյացնել հաղթանակը

«Փաստ» օրաթերթը գրում է․ Ուղիղ 29 տարի առաջ՝ մայիսի 11-ին, Ռուսաստանի միջնորդությամբ, Արցախի հակամարտության գոտու ողջ երկայնքով կրակի դադարեցման վերաբերյալ համաձայնագիր ստորագրվեց: Այն ստորագրել են Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչները: Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1994 թվականի մայիսի 12-ին: Հարկավ, թե՛ հրադադարի համաձայնագրի կնքմանը նախորդող օրերին, թե՛ դրանից հետո եղել են որոշակի զարգացումներ (Բիշքեկյան արձանագրություն՝ 1994 թ. մայիսի 4-5-ը, Մոսկվայի հանդիպում ՌԴ պաշտպանության նախարար Պավել Գրաչովի ուղղակի միջնորդությամբ՝ 1994 թ. մայիսի 16-ին), բայց հիմք էր ընդունվում մայիսի 11-ին կնքված և հաջորդ օրվանից ուժի մեջ մտած հրադադարի համաձայնագիրը:

Հանրահայտ է նաև, որ, այսպես կոչված, «հրադադարի ռեժիմը» հետագա տարիներին պարբերաբար խախտվում էր, առավելապես՝ ադրբեջանական կողմի ագրեսիվ-նախահարձակ գործողություններով, ու նմանապես հայտնի է, որ 1994 թ. մայիսի 12-ից, օրինակ՝ մինչև 2016 թ. ապրիլի 2-ը արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով ու հայ-ադրբեջանական սահմանագծի ողջ երկայնքով անկրակոց օրեր գրեթե չեն եղել: Սակայն հիմնականը, այնուամենայնիվ, համաձայնագրի կնքումն էր և, ընդհանուր առմամբ, հրադադարի ռեժիմի պահպանումը: Ինչի՞ մասին էր այդ համաձայնագիրը:

Հայաստանում ու Արցախում հանրության ճնշող մեծամասնությունն այդ համաձայնագիրը, իրավամբ, համարում էր ԼՂՀ-ի ու ՀՀ-ի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում տարած ծանր հաղթանակի արձանագրում, փաստաթղթավորում: Ավելին, մեր հասարակության մեջ քիչ չէին մարդիկ, գործիչներ, այդ թվում՝ պատերազմով անցած հայտնի դեմքեր, որոնք գտնում էին, որ Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի այն ժամանակվա ղեկավարությունը (նախագահ Լևոն ՏերՊետրոսյան) աններելի մեծահոգություն դրսևորեց և չպարտադրեց պատերազմի դադարեցման վերջնական պայմանագիր՝ տվյալ պահին մեզ առավել քան ձեռնտու իրավիճակում ու պայմաններում, այդ թվում՝ ռազմական, դիրքային առումներով ձեռնտու իրավիճակում: Պարզ ասած՝ ուժերի գերլարման ու ահռելի զոհողությունների գնով հաղթանակի հասած հայությունը փաստաթղթորեն միայն այդ հաղթանակի փաստը ձևակերպեց, իսկ ադրբեջանաթուրքական հանցավոր գոյացությունը շունչ քաշելու և ջարդված ողնաշարը շտկելու հեռանկարային հնարավորություն ստացավ:

Ցանկացած պարագայում, 29 տարի առաջ հայկական կողմը ստացավ նվազագույնը, ինչ կարող էր ակնկալել հաղթող կողմը, սակայն դա էլ քիչ չէր: Հաջորդող տասնամյակներում ամենատարբեր վայրիվերումներ եղան, և մեզանից շատերը դրանց ժամանակակիցներն ու ականատեսներն են: Այդ տասնամյակների ընթացքում վայրիվերումներ ունեցավ նաև Արցախի հիմնախնդրի, ինչպես ընդունված էր ասել՝ «կարգավորման բանակցային գործընթացը»՝ զանազան անընկալելի «պլաններից», մինչև «փուլային», «փաթեթային» տարբերակներ, «Մադրիդյան սկզբունքներ»... Իսկ հետո եղավ 2018 թվականի «թավշյա հեղափոխությունը», կամ, ինչպես նշում են առանձին մեկնաբաններ, «անարյուն իշխանազավթումը»: Դա ընդամենը 5 տարի առաջ էր, շատ ժամանակ չի անցել, և շատերը շատ բան հիշում են, որքան էլ որ «հիշողության հարմարավետ կորստից» տառապող ձևանան: Հայաստանում իշխանությունն անցավ Նիկոլ Փաշինյանին և նրա՝ ՔՊ խմբավորմանը:

Պահանջվեց ընդամենը մի քանի տարի, որպեսզի Նիկոլ Փաշինյանը գործնականում «զրոյական կետի» բերի՝ ա) բանակցային գործընթացն ու անցած տասնամյակներում ձևավորված դիվանագիտական «բագաժը», բ) հայկական զինված ուժերը՝ ՀՀ բանակն ու Արցախի ՊԲ-ն, գ) Հայաստանի արտաքին-քաղաքական «ունեցվածքը»՝ հիմնականում դաշնակից ու բարեկամական պետությունների հետ հարաբերությունների կանխամտածված փչացմամբ (Ռուսաստան, Իրան, Չինաստան) դ) հասարակական համախմբումը՝ ազգային կենսական նպատակների, տվյալ դեպքում՝ Արցախի ու Հայաստանի պաշտպանության շուրջ, ե) Հայաստանի ռազմատեխնիկական հնարավորությունները: Նիկոլ Փաշինյանի վարած «քաղաքականությունը» և արկածախնդիր հայտարարությունները հանգեցրեցին այն բանին, որ ոչ միայն տապալվեց բանակցային թեկուզ խարխլված գործընթացը, այլև Փաշինյանին հաջողվեց լեգիտիմացնել ադրբեջանաթուրքական տանդեմի կողմից ռազմական ագրեսիայի դիմելու մշտական մղումը:

Ավելին, առնվազն 2018-2020 թվականներին Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բացարձակապես ոչինչ չարեց ռազմատեխնիկական բալանսը պահելու համար, անհրաժեշտ զինտեխնիկայի, այդ թվում՝ նախատեսված ՀՕՊ ժամանակակից միջոցների գնումները փոխարինվեցին զուտ ցուցադրական, «փիարվելու» հնարավորություն տվող, բայց գործնականում ոչ մի բանի պետք չեկած ռազմական օդանավերի գնումով: Այն էլ, ինչպես Նիկոլ Փաշինյանն է խոստովանել, «առանց հրթիռների» (իբր թե, էլի): Այդ ամենից հետո, Հայաստանում ունենալով ըստ էության «գործընկեր» իշխանություն, ադրբեջանական հանցավոր կլանը, թուրքական աջակցությամբ, անցավ հարձակման: Կռահելի էր, որ հայության դեմ դավադրության նախնական պլանը մի քանի օրում «հարցեր լուծելու» վրա էր հաշվարկված՝ Արցախի ամբողջական օկուպացիայով: Բայց, չնայած «թավշյա» թուլացումներին ու դավերին, հայկական զինուժը դիմագրավեց ավելի քան 40 օր՝ կարողանալով պահպանել նաև ռազմավարական նշանակության ամբողջական հատվածներ:

Սակայն Փաշինյանը թշնամուն հանձնեց նաև Շուշին, որից անմիջապես հետո կապիտուլ յացիոն բնույթի հայտարարություն ստորագրեց, ինչը ծանր հոգեբանական հարված էր 44 օր շարունակ «հաղթելու ենք», «հաղթում ենք» կանխամտածված ստապատիր քարոզչության տակ ընկած հայության համար: Մայիսի 11-ը այն «զանգն» է, որը դեռ շարունակում է ղողանջել: Եվ այդ ծանր ղողանջն այն մասին է, թե ինչպես կարելի է հաղթել թշնամուն ծանր պատերազմում, բայց տասնամյակներ անց «գրկել» բառացիորեն փողոցից եկած մեկին ու զրոյացնել սեփական հաղթանակը՝ ձեռքբերումներով հանդերձ: Ավելին, պարզվում է՝ կարելի է ազգն ու պետությունը մատնել աղետի, հազարավոր զինվորների մահվան մատնել, երկիրը տանել վերջնական կործանման ու... ժպտադեմ, ուրախ-զվարթ շրջել, շարունակել վայելել կյանքը, իշխանությունը, դեռ մի բան էլ աջուձախ բոլորին մեղադրել... պարտության համար: Դա արդեն զրոյական կետ չէ: Դա արդեն անդառնալիության կետին հաջորդող կործանման կամ անկման ընթացքն է: Գուցե ոմանց համար այն «ուրախ ժամանց» է, բայց դրանից այն չի դադարում անկում լինելուց:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 470 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը դրսի թելադրանքով Սփյուռքը կտրում է Մայր հայրենիքից. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել Կարապետյան (Տեսանյութ) Ռուսաստանը Հնդկաստան է ուղարկել վեց բանավոր նոտա՝ ձերբակալված Unity լցանավի գործով. Զախարովա Շաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ Առաքելյան Թեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ Պատարագ «Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. Զուրաբյան Գազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհ Բրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարը Ռուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներ Բաքուն կրկին բարձրաձայնում է ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջը Բժիշկները պայքարում են Անի Ավետիսյանի ոտքը փրկելու համար. ազգականներն ահազանգում են՝ հետաքրքրվող չկա. «Փաստինֆո» Արման Հովհաննիսյանի համերգի պաստառները՝ զոհված զինծառայողների լուսանկարների փոխարեն․ Աբովյանի համայնքապետարանից պարզաբանել են Ադրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա» Արհեստական խոչընդոտները չեն կարող կասեցնել Տիրոջ զորությամբ ապրող Եկեղեցու հոգևոր ընթացքը, իսկ աղոթքը չի կարող կալանավորվել․ Տեր Վրթանես Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներ Ադրբեջանի միջուկային ծրագրի վերջնական գործընկերը հավանական է հենց Չինաստանը լինի. Էդուարդ Աբրահամյան Ասածս ի՞նչ է… կյանքը ցույց է տվել,որ չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում ու տարիներ անց հակառակը պնդում. Էդուարդ Շարմազանով Էդպիսին է կապիտուլյանտի խաղաղությունը. մի օր ձեռքում է, մի օր էլ….Միհրան Հակոբյան ԱՄՆ–ն վերացնում է Սիրիային զենք վաճառելու արգելքը․ AP Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ «Ինչո՞ւ է շտապում Ալիևը». Սուրեն Սուրենյանց Տոկաևն աշխատանքից ազատել է պաշտպանության փոխնախարարին ու ՌԾՈՒ հրամանատարին ՄԱՏԱԳԷ-ն հաղորդել է Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտակայքում ԱԹՍ-ներով նոր հարձակումների մասին Շիրակի, Լոռիի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում այս գիշեր սպասվում է մինչև 4 աստիճան ցուրտ Միասնական աղոթք՝ Արագածոտնի թեմի հոգևոր կյանքի շարունակականության վկայություն Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի․ Նարեկ Կարապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am