Սա մեր տեսիլքն է, պետք է իրականություն դարձնենք․ Բագրատ Սրբազան (video)

«Զուտ քաղաքական որոշում է, քննարկելի նյութեր կային մնացին բաց», - նման կերպ գնահատեց Տավուշի թեմի առաջնորդ, Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ «Հայ եկեղեցու պատմություն» դպրոցական առարկան տարալուծելու՝ ԿԳՄՍ նախարարի որոշումը։

Դիտարկմանը, որ նախարարի այդ որոշումը հակասում է «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական սբ․ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 8-րդ կետին, Սրբազանը կրկին նշեց, որ ձեռնպահ կմնա իրավական գնահատական տալ, սակայն համոզված է, որ որոշումը քաղաքական է։

Հիշեցնենք , որ հիշյալ օրենքի 8-րդ հոդվածը սահմանում է․ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի մասնակցելու պետական կրթական հաստատություններում «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսումնական ծրագրի և դասագրքի մշակմանը, այն դասավանդող ուսուցիչների որակավորման պահանջների սահմանմանը և դպրոցներին ներկայացնելու այդ ուսուցիչների թեկնածությունները»։

Բագրատ Սրբազանից հետաքրքրվեցինք նաև հոգևոր ու նոր Հայաստանի միջև զուգահեռներ անցկացելու և պարբերաբար իր կողմից հնչող պատգամի մասին, ըստ որի՝ հոգին պետք է հաղթի «դուխ»-ին, հոգևոր Հայաստանը՝ նոր Հայաստանին, եռագույնը՝ սև ու սպիտակին։ Հարցին, թե՝ արդյո՞ք ունենք այն համազգային ներուժը, որի շնորհիվ ասվածը հնարավոր կլինի, Սրբազան Հայրն ասաց․ « Մեկը մեր տեսիլքն է, ձգտումն ու երազները, մյուսը՝ մեր իրականությունը․ հոգևոր Հայաստանը մեր տեսիլքն է, մեր ձգտումը, մեր ցանկությունը և մաքրված իրականությամբ պետք է հասնենք այնտեղ, նոր Հայաստանը, երբ ասում եմ, այսօրվա իրականությունն է, որի մեջ մենք բոլորս ապրում ենք․ ուրեմն մեզ պետք է այդ տեսիլքն իրագործել բոլոր շերտերով, դա կլինի քիչը կամ շատը բացարձակ նշանակություն չունի , այնպես ինչպես մոխր մեջ կրակն է, այդպես պետք է մնա, որի վերջո, վերածվի մեծ լուսավորության։

Հարցին, թե՝ իշխանության կողմից հրամցվող կեղծ խաղաղության թեզերի պայմաններում հնարավոր կլինի՞ ունենալ այն Հայաստանը, որի մասին երազում ենք , Բագրատ Սրբազանն ասաց ․ « Հնարավորությունն այն է, որ պետք է խոսենք իրագործումների մասին և ոչ թե չիրագործվածների, խոսենք վստահելու , ոչ թե՝ չվաստահելու մասին, պետք է խոսենք նվիրյալների մասին, ոչ թե՝ անտարբերների ․․․ Բոլոր նրանք, որոնք հայրենիք ունեն, պետք է սնվեն այն գաղափարներով , որոնք միտված են մեր տեսիլքի իրականացմանը․ դա անվտանգ, հզոր հայրենիք ունենալն է՝ Արցախով, բանակով, Եկեղեցիով, կրթված ու գիտակից սերնդով»։

Մանրամասն՝ տեսանյութում։

դիտվել է 181 անգամ
Լրահոս
Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Կոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել են Էրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախում Ստիպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Ստպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Թբիլիսիում բացվել է «Քոչար — բազմաչափ հանճար» ցուցահանդեսը Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվել Բաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելը Քրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ Վեհափառ Ադրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքը Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագները ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի Բրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին Ադրբեջանցիները մարդ են առևանգել, կարտոֆիլի տոպրակով միս հետ ուղարկել. ազատամարտիկը պատմություն հիշեց (video) Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը․ Տոկաև Վեհափառ Հայրապետը կարևորել է Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտավորների այցելությունները Սեպտեմբերին օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 14․6 °C, որը նորմայից բարձր էր 0․8 °C-ով «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին. հայտարարություն Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ «Նիկոլն Ալիևին կասի՝ շե՛ֆ, լա՞վ էի երեկ գոռգոռում․․․ մղձավանջի մեջ ենք, ստորներ»․ Ստեփանյանը պոռթկաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am