Երկու նախաձեռնությունների լուրջ մրցակցություն կա․ Լևոն Զուրաբյան (video)

Ամերիկյան կողմը նման բաներ կիրառել է, երբ հակամարտող կողմերին նմստըեցնում է սեղանի շուրջ եւ փորձում մի քանի օրվա ընթացքում նրանց դիրքորոշումները մոտեցնել: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, «Հաղթանակ» զբոսայգում NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը՝ անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ Վաշինգտոնում կայացած 4-օրյա բանակցություններին:

Նա հիշեցրեց, որ նման բան արվել է Քեմփ Դեւիդում, երբ Իսրայելի եւ Եգիպտոսի հաշտությունը կայացավ. «Փորձ արվեց Քի Վեսթում, երբ Ռոբերտ Քոչարյանին եւ Հեյդար Ալիեւին բերել էին Ֆլորիդա: Սա նմանատիպ մի փորձ էր, բայց երեւում էր, որ մի փոքր ավելի փոքր մասշտաբի փորձ էր եւ ակնհայտ էր, որ անպատրաստ էր, որովհետեւ իրականում ղեկավարների մակարդակով չէր արվել, արվել էր ԱԳ նախարարների մակարդակով: Երեւում էր, որ հաջողության երաշխիք չկար: Իրականում պարզեց՝ իսկապես, դա չկայացավ: Դա նաեւ պետք է բացատրել նրանով, որ այսօր ղարաբաղյան կարգավորման երկու նախաձեռնություն կա՝ ռուսական եւ արեւմտյան: Այդ նախաձեռնություններն իրար հետ մրցակցում են, հետեւաբար, մեկը մյուսին խանգարում են: Այնպես որ ակնկալել արագ լուծում, դժվար է, չնայած իրավիճակն այնպիսին է, որ եթե չլինի լուծում, կարող են լինել շատ աղետալի զարգացումներ»,-ասաց Զուրաբյանը:

Հարցին, թե այդ մրցակցող հարթակներից որո՞ւմ է հայկական շահը պաշտպանվելու, ՀԱԿ փոխնախագահը պատասխանեց. «Նախ այդ հայկական շահը պետք է պատկերացնել, այսօրվա իշխանությունները դա չեն պատկերացնում, նրանք կարող էին յդ երկու մրցակցող նախաձեռնություններից ինչ-որ բան ստանային, ինչը անում է Ադրբեջանը: Բայց ստանալու համար դու պետք է պատկերացնես, թե ինչ ես ուզում ստանալ:

Բավականին լուրջ իրատեսական հիմքեր կային, կարգավորման հիմքում դնել ԼՂ վերջնական կարգավիճակի առկախման քաղաքականությունը, բայց մեր իշխանությունները դա չհետապնդեցին, նման տեսլական չունեցան: Տպավորություն է ստեղծվում, որ տեսլականն այն է, որ զոհաբերենք Ղարաբաղը եւ փորձենք այլ բաներ պահպանել: Այլեւս ոչ ոք չի խոսում ոչ Ղարաբաղի ինքնորոշման, ոչ նրա կարգավիճակի մասին: ՀՀ ղեկավարը չի խոսում այդ մասին, խոսում է լավագույն դեպքում անվտանգության, իրավունքների երշխավորման մասին»:

դիտվել է 211 անգամ
Լրահոս
Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Կոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել են Էրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախում Ստիպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Ստպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Թբիլիսիում բացվել է «Քոչար — բազմաչափ հանճար» ցուցահանդեսը Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվել Բաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելը Քրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ Վեհափառ Ադրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքը Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագները ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի Բրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին Ադրբեջանցիները մարդ են առևանգել, կարտոֆիլի տոպրակով միս հետ ուղարկել. ազատամարտիկը պատմություն հիշեց (video) Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը․ Տոկաև Վեհափառ Հայրապետը կարևորել է Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտավորների այցելությունները Սեպտեմբերին օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 14․6 °C, որը նորմայից բարձր էր 0․8 °C-ով «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին. հայտարարություն Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ «Նիկոլն Ալիևին կասի՝ շե՛ֆ, լա՞վ էի երեկ գոռգոռում․․․ մղձավանջի մեջ ենք, ստորներ»․ Ստեփանյանը պոռթկաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am