«Հրապարակ» թերթը գրում է. «Շուշին հանձնած Նիկոլ Փաշինյանը երեկ՝ Շուշիի ազատագրման, ինչպես նաեւ Երկրապահի օրը ոչ միայն չայցելեց Եռաբլուր, այլեւ մի ձեւական ուղերձ չհղեց Շուշին կրկին ազատագրելու, հետ բերելու կամ էլ Երկրապահին շնորհավորելու մասին։ Այց չի լինի նաեւ այսօր, քանի որ երեկ հայտնի դարձավ` նա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով մեկնում է Մոսկվա:
Տեղեկացանք, որ Փաշինյանը երեկ երեկոյան է մեկնել` նա ներկա կգտնվի մայիսի 9-ին անցկացվելիք՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին: Ըստ ամենայնի ՔՊ-ական մեծամասնությունն էլ այս տարի Եռաբլուր չի այցելի, քանի որ խմբակցությանը հանձնարարվել է առավոտ կանուխ լինել Հաղթանակի զբոսայգում եւ ամեն ինչ անել, որ օրվա խորհուրդը ոչ թե 1992-ի մայիսի 8-9-ին Շուշիի գրավումը եւ արցախյան առաջին պատերազմի հաղթանակը լինի, այլ 1945 թվականի մայիսի 9-ի հաղթանակը` Գերմանիայի նկատմամբ։
Արդյոք Փաշինյանն ու ՔՊ-ականները որոշել են այսուհետ այլեւս չներխուժե՞լ Եռաբլուր եւ զոհվածների հարազատների հետ չառերեսվել, թե՞ միայն այս տարի է այդպես դասավորվել»:
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը
ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը