ՀՖՖ նախագահը ցանկացել է կալանք դնել չեմպիոնի հաշիվների վրա

Ժողովուրդ օրաթերթը գրում է. Ինչպես փոխանցում է «Դատալեքս» կայքը, այսօր դատավոր Լիզա Գրիգորյանի նախագահությամբ տեղի է ունենալու դատական նիստ, որն իր էությամբ աննախադեպ է։ Բանն այն է, որ ռուսաստանաբնակ գործարար, բարերար, Հայաստանի բազմակի չեմպիոն ու գավաթակիր Երեւանի «Փյունիկ»-ի սեփականատեր Արթուր Սողոմոնյանի դեմ դատական հայց է ներկայացրել, ոչ ավել, ոչ պակաս, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը։

Հետաքրքրականն այն է, որ ժամանակ առ ժամանակ սկանդալների կենտրոնում հայտնվող, նույնիսկ ուղղակի թուրքական կողմին որոշակի ծառայություններ մատուցելու համար մեղադրված ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ցանկացել է, որպեսզի դատարանը կալանք դնի Սողոմոնյանի հաշիվների վրա հայցադիմումով պահանջվող գումարի չափով, ինչն անուղղակի նշանակում է փորձել վնաս տալ նաեւ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին։ Այն, որ ՀՖՖ ղեկավարության գործուն ջանքերի «շնորհիվ» այսօր ազգային հավաքականում չէ ամենահայտնի հայը՝ Հենրիխ Մխիթարյանը, եւ այն, որ ազգային հավաքականները մեծամասամբ խայտառակ ելույթներ են ունենում՝ կրելով պարտություն պարտությունների հետեւից, դեռ քիչ է. մինչեւ վերջերս իշխանությունների անվերապահ վստահությունը վայելած Արմեն Մելիքբեկյանն ու Արմեն Նիկողոսյանը ձգտում են, որ «անպատիժ» չմնա նաեւ հայկական ֆուտբոլում սեփական միջոցներից հսկայական գումարներ ծախսած Արթուր Սողոմոնյանը, ու փորձում են հասնել նրան, որ վերջինս փակի հարյուրավոր աշխատատեղեր Հայաստանում եւ հեռանա։


Ֆուտբոլային մեր աղբյուրները պնդում են, որ բացարձակ ապաքաղաքական այս մարդու հետ խնդիրներն առաջացել են այն պահից, երբ վերջինս սկսել է խոսել ֆուտբոլում տիրող անառողջ բարքերից եւ փորձել ՀՖՖ-ին մատնանշել խնդիրները. սա դուր չի եկել նորաթուխ «չինովնիկներին», ու սկսվել են տարատեսակ ֆուտբոլային հետապնդումներ՝ ընդհուպ մինչեւ այն, որ ՀՖՖ նախագահը կամ իրական ազդեցություն կրող տեղակալ Արմեն Նիկողոսյանը ներկա չէին գտնվում «Փյունիկի»-ի եվրոգավաթային խաղերին, ինչն ավելին է, քան խայտառակություն։

Դատական հայցի պատճառ է հանդիսացել այն, որ հարցազրույցներից մեկում, քննադատելով 2019թ․-ին ստեղծված ԲԿՄԱ (Բանակի կենտրոնական մարզական ակումբ) թիմի ձեւավորման մոտեցումները, նշել է, որ կան ֆուտբոլիստներ, որոնք չեն համապատասխանում նույնիսկ այդ թիմի մակարդակին, բայց քանի որ ունեն անձնական կապեր, հայտնվում են այնտեղ։ Մամուլը, համադրելով Սողոմոնյանի ասածները, հետագայում գրեց, որ խոսքը ՀՖՖ գործկոմում վերջերս հայտնված Դավիթ Սարգսյանի որդու՝ Տիգրան Սարգսյանի մասին է, ում մայրը ՏԿՆ Գնել Սանոսյանի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն է։ Ստացվում է, որ այսպիսով երիտասարդը, ըստ էության, ազատվել է նաեւ պարտադիր զինվորական ծառայությունից։ Ուժային կառույցներից մեզ փոխանցում են, որ նյութեր են նախապատրաստվում ԲԿՄԱ-ի մասով, իսկ մեկնարկած դատական պրոցեսը կարող է հանգեցնել բունտի հայկական ֆուտբոլում։

«Փյունիկ» ՖԱ-ի մանկապատանեկան թիմերից ծնողներ կան, որ նախապատրաստում են բողոքի ակցիաներ, որով կպահանջեն ՀՖՖ նախագահի հրաժարականը, ՈՒԵՖԱ եւ ՖԻՖԱ կուղարկվեն համապատասխան գրություններ, ինչպես նաեւ կբարձրացվեն ՀՖՖ ղեկավարների ու ընտանիքների անդամների կողմից վերջին մեկուկես-երկու տարում ձեռք բերված գույքի ծագման աղբյուների մասին տեղեկություններ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 390 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը դրսի թելադրանքով Սփյուռքը կտրում է Մայր հայրենիքից. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել Կարապետյան (Տեսանյութ) Ռուսաստանը Հնդկաստան է ուղարկել վեց բանավոր նոտա՝ ձերբակալված Unity լցանավի գործով. Զախարովա Շաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ Առաքելյան Թեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ Պատարագ «Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. Զուրաբյան Գազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհ Բրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարը Ռուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներ Բաքուն կրկին բարձրաձայնում է ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջը Բժիշկները պայքարում են Անի Ավետիսյանի ոտքը փրկելու համար. ազգականներն ահազանգում են՝ հետաքրքրվող չկա. «Փաստինֆո» Արման Հովհաննիսյանի համերգի պաստառները՝ զոհված զինծառայողների լուսանկարների փոխարեն․ Աբովյանի համայնքապետարանից պարզաբանել են Ադրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա» Արհեստական խոչընդոտները չեն կարող կասեցնել Տիրոջ զորությամբ ապրող Եկեղեցու հոգևոր ընթացքը, իսկ աղոթքը չի կարող կալանավորվել․ Տեր Վրթանես Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներ Ադրբեջանի միջուկային ծրագրի վերջնական գործընկերը հավանական է հենց Չինաստանը լինի. Էդուարդ Աբրահամյան Ասածս ի՞նչ է… կյանքը ցույց է տվել,որ չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում ու տարիներ անց հակառակը պնդում. Էդուարդ Շարմազանով Էդպիսին է կապիտուլյանտի խաղաղությունը. մի օր ձեռքում է, մի օր էլ….Միհրան Հակոբյան ԱՄՆ–ն վերացնում է Սիրիային զենք վաճառելու արգելքը․ AP Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ «Ինչո՞ւ է շտապում Ալիևը». Սուրեն Սուրենյանց Տոկաևն աշխատանքից ազատել է պաշտպանության փոխնախարարին ու ՌԾՈՒ հրամանատարին ՄԱՏԱԳԷ-ն հաղորդել է Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտակայքում ԱԹՍ-ներով նոր հարձակումների մասին Շիրակի, Լոռիի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում այս գիշեր սպասվում է մինչև 4 աստիճան ցուրտ Միասնական աղոթք՝ Արագածոտնի թեմի հոգևոր կյանքի շարունակականության վկայություն Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի․ Նարեկ Կարապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am