Նիկոլի սև ագռավի խաղաղությունը (video)

Միջազգային իրադրությունն ուղիղ ազդեցություն ունի մեր տարածաշրջանում ռազմավարական իրադրության գնահատականի վրա, Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պետք է նաև ասենք, որ մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները որոշակի ազդեցություն են ունենում միջազգային իրադրության հետագա զարգացման վրա», - ասաց նա:

Վարչապետի խոսքով՝ մեր տարածաշրջանում անվտանգության ու կայունության համակարգերը դեֆորմացված են, ինչը, նրա խոսքով, նշանակում է, որ առերեսվում ենք լրացուցիչ անվտանգային մարտահրավերների:

«Այսինքն՝ այն համակարգը, որ ի սկզբանե պետք է ապահովեր անվտանգությունն ու կայունությունը մեր տարածաշրջանում, ակնհայտորեն չի գործում բավարար արդյունավետությամբ», - ընդգծեց նա:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե համապարփակ խաղաղությունը կարող է ապահովել կամ երաշխավորել ՀՀ անվտանգությունը:

«Եթե ապահովողն ինչ-որ մեկն է, նշանակում է, որ անվտանգային սպառնալիքը մեծ է, խորքային ռազմավարական առումով անվտանգություն կարող է ապահովել խաղաղությունը», - նշեց նա:

Վարչապետը իրատեսական է համարում խաղաղությունը, բայց պետք է հնարավոր լինի ավելի դետալացված արձանագրել՝ ինչպես է հնարավոր խաղաղությունը:

«Պրոբլեմն այն է, որ այստեղ կա երկու կոմպոնենտ՝ քաղաքական կամք ու խաղաղության հասնելու պարամետրերի մանրամասները: Ակնհայտ է, որ մենք խաղաղության հասնելու քաղաքական կամք ունենք, խնդիրը հետևյալն է, թե ինչքանով մեզ կհաջողվի բանակցային գործընթացի արդյունքում ձևավորել խաղաղության այնպիսի պարամետրեր, որոնք կարող են ընդունելի լնել Հայաստանի կամ հայ ժողովրդի համար: Այո՛, կա տարբերակ, որ խաղաղությունը իրատեսորեն հնարավոր լինի այն պարամետրով, որոնք սկզբունքորեն ընդունելի են Հայաստանի ու հայ ժողովրդի համար, կարող են լինել պարամետրեր, որ խաղաղությունը իրատեսորեն հնարավոր է այն պարամետրերով, որոնք սկզբունքորեն ընդունելի չեն Հայաստանի ու հայ ժողովրդի համար: Հետևաբար, մեր խնդիրն է կարողանալ իրատեսությունը, ընդունելիությունը և հարցի հետ կապված էմոցիաները հնարավորինս բալանասավորել ու մոտեցնել իրար, ինչքանով դա հնարավոր կլինի՝ չեմ կարող ասել, բայց որ ամեն ինչ կանենք, որ դա տեղի ունենա՝ միանշանակ կարող եմ ասել», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ասաց, թե մենք քայլում ենք ականապատ դաշտի միջով:

«Ինչքան քայլում ենք այն ականապատ դաշտի միջով, այնքան ականներն ավելի խտանում են. սա մեզանից պահանջում է լրացուցիչ ջանքեր ու ճկունություն», - հավելեց վարչապետը:

դիտվել է 292 անգամ
Լրահոս
Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Կոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել են Էրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախում Ստիպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Ստպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Թբիլիսիում բացվել է «Քոչար — բազմաչափ հանճար» ցուցահանդեսը Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվել Բաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելը Քրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ Վեհափառ Ադրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքը Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագները ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի Բրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին Ադրբեջանցիները մարդ են առևանգել, կարտոֆիլի տոպրակով միս հետ ուղարկել. ազատամարտիկը պատմություն հիշեց (video) Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը․ Տոկաև Վեհափառ Հայրապետը կարևորել է Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտավորների այցելությունները Սեպտեմբերին օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 14․6 °C, որը նորմայից բարձր էր 0․8 °C-ով «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին. հայտարարություն Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ «Նիկոլն Ալիևին կասի՝ շե՛ֆ, լա՞վ էի երեկ գոռգոռում․․․ մղձավանջի մեջ ենք, ստորներ»․ Ստեփանյանը պոռթկաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am