Տեղյա՞կ եք՝ ոնց են խոշտանգում, տանջում մարդուն․ Արծվիկ Մինասյանը՝ դատախազին (video)

ԱԺ-ում Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից «Հայաստան» խմբակցության քարտուղար, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց՝ իրավասու մարմիններում խոշտանգումների դեպքերի հետ կապված՝ ընդգծելով ․ «Ձեր 162 էջանոց զեկույցի 93-94-րդ էջերում, խոսելով խոշտանգումների մասին, մատնանշում եք՝ «մի շարք դեպքերում հանցագործության մասին հաղորդում տված անձի հայտնած հանգամանքներն իրենց հաստատումը չեն ստանում այլ օբյեկտիվ ապացույցներով», եթե խոսքը իրավասու մարմիններում խոշտանգումների մասին է՝ ոստիկանություն, քննչական մարմիններ, հիշեցնեմ 2 մասնավոր դեպքի մասին, մեկը՝ փաստաբանների նկատմամբ իրականացվածն էր ( Մարզպետ Ավագյան, Էմանուել Անանյան) , երկրրոդը՝ Արտակ Գալստյան, որի նկատմամբ խոշտանգման մասին արդեն մեկ շաբաթ է, նաև փաստաբանների կողմից, բարձրաձայնվում է»։

Արձագանքելով պատգամավորի դատախազն ասաց, որ փաստաբաններ Մարզպետ Ավագյանի, Էմանուել Անանյանի դեպքն առանձնապես չի հիշում, իսկ Արտակ Գալստյանի մասին նշեց հետևյալը ․ «Նրա հետ կապված հիշողությունս թարմ է, որովհետև հանցագործության մասին հաղորդում էր ներկայացվել փաստաբանի կողմից, որն ուղարկվել է վարույթն իրականացնող մարմին , այս մասով գնահատկան հնչեցնել չեմ կարող, որովհետև մի քանի օր առաջ ուղարկած հաղորդում է, որը պետք է ստուգվի»,-ասաց Վարդապետյանը։

Արծվիկ Մինասյանը նաև հետաքրքրվեց, թե ի՞նչ գնահատական կարող է տալ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի՝ դատարանում մահվան և օրեր առաջ հրապարակված՝ Քննչական կոմիտեի վարչության երկրորդ հարկի պատուհանից մեղադրյալի՝ ցած նետվելու և ինքնասպանություն գործելու դեպքի վերաբերյալ։

Աննա Վարդապետյանն ասաց, որ ապացույցի թույլատրելիության խնդիր է բարձրանում, երբ անձը խոշտանգման վերաբերյալ հայտարարություն է անում։ Ապա, անդրադառնալով Քննչական կոմիտեի պատուհանից ցած նետվելով ինքնասպանություն գործելու դեպքին, դատախազն ասաց, որ հիշում է նման դեպք, որովհետև փաստաբանի կողմից հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին, ապա հիշեցրեց․ «Գիտեք, դատախազությունն՝ ինքը նախաքննության նկատմամբ հսկոություն և վերահսկողություն իրականացնելու գործառույթ ունի, և մեզ ուղարկվող հաղորդումները մենք ուղարկում ենք ըստ քննչական ենթակայության։ Այս մասով որևէ գնահատական հնչեցնել չեմ կարող, որովհետև մի քանի օր առաջ ուղարկված հաղորդում է, որը պետք է ստուգվի»։

Ինչ վերաբերում է Արմեն Գրիգորյանի՝ դատարանում հանկարծամահ լինելու դեպքին, Վարդապետյանը նշեց, որ կալանավորված անձանց պահելու վայրի վարչակազմի հետ կապված որևէ պատճառական կապ չի հաստատվել վարույթի շրջանակներում։ Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց նաև քաղաքական տարբեր ակցիաների շրջանակներում ոստիկանության, հատկապես՝ կարմիր բերետավոր ոստիկանների կողմից իրականացված բռնության դեպքերով արդյոք կա՞ մեղադրվող ոստիկան։ Վարդապետյանն այս մասով էլ հստակ որևէ բան չասաց՝ նշելով, որ իրենք հետազոտություն են իրականացնում, թե որ դեպքում է, որ ուժի կիրառումը կարող է լինել իրավաչափ, իսկ որ դեպքերում է, որ ուժի կրառումը հանգեցնում է անհամաչափության դրսևորման։

Մանրամասն՝ տեսանյութում։

դիտվել է 391 անգամ
Լրահոս
Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Կոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել են Էրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախում Ստիպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Ստպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Թբիլիսիում բացվել է «Քոչար — բազմաչափ հանճար» ցուցահանդեսը Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվել Բաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելը Քրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ Վեհափառ Ադրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքը Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագները ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի Բրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին Ադրբեջանցիները մարդ են առևանգել, կարտոֆիլի տոպրակով միս հետ ուղարկել. ազատամարտիկը պատմություն հիշեց (video) Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը․ Տոկաև Վեհափառ Հայրապետը կարևորել է Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտավորների այցելությունները Սեպտեմբերին օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 14․6 °C, որը նորմայից բարձր էր 0․8 °C-ով «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին. հայտարարություն Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ «Նիկոլն Ալիևին կասի՝ շե՛ֆ, լա՞վ էի երեկ գոռգոռում․․․ մղձավանջի մեջ ենք, ստորներ»․ Ստեփանյանը պոռթկաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am