Նիկոլի գլխավոր դատախազը հեգնեց Խաչատուր Սուքիասյանին (video)

Պետական մարմինների անփութությունը և անպատասխանատվությունը բերում է շատ ֆիզիկական ու իրավաբանական անձերի ֆինանսական կորուստների. Հաճախ չեն պատասխանում կամ պատշաճ չեն պատասխանում նամակներին։ Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, ԱԺ-ում դիմելով գլխավոր դատախազին, ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։

«Երբ մայրուղիներում պետք է ասֆալտապատման աշխատանքներ տարվեն, նախապատարստական աշխատանքների հետևանքով այդ փոսերը ավելի են մեծանում, հազարավոր մեքենաներ այդ փոսերի պատճառով, որ նշաններ դրված չի, ջարդում են ինչ-որ պահեստամասեր, որոնք ՀՀ-ում չեն արտադրվում, այդ արտարժույթը գնում է դուրս»,- ասաց պատգամավորը։

Պատասխանելով՝ Աննա Վարդապետյանը նշեց, որ կփորձի հարցին անդրադառնալ դատախազությանը վերաբերող մասով. «Պետական մարմինների անհետևողականության այն դրսևորումները, որոնք պաշտոնական անփութության կամ պաշտոնական դիրքի չարաշահման դրսևորումն ունեն, ուղիղ գտնվում են դատախազության իրավասության ներքո։ Նույն ճանապարհաշինության, սուբվենցիոն ծրագրերի հետ կապած և բոլոր այն գործերը, որոնք գործ ունեն հանրային բարիքի հետ, պետական պաշտոնյաների դիրքի չարաշահումները ու անփութությունները գտնվում են մեր ուղիղ ուշադրության ներք։

Բոլոր այն իրավիճակները, որոնք հանցագործության հատկանիշներ չեն պարունակում, բայց պահանջում են վերադաս մարմինների ուշադրությունը, ես կամ իմ ենթակայության ներքո գտնվող դատախազները միջնորդություններ ենք ներկայացնում այդ մարմիններին»,- ասաց դատախազը։

Արձագանքելով՝ Սուքիասյանն ասաց. «Դեպքեր կան, որ ասում են դիտավորություն կա։ Ամբողջ հարցն այն է, որ այն կազմակերպությունները, որոնք այս կամ այն կերպ առնչվում են պետական մարմինների հետ, ցանկացած փաստաթղթի վերջնական համաձայնության արդյունքում, դառնում են հարկ վճարողներ և եթե ամիսներ շարունակ այդ կազմակերպությունը խնդիրներ է ունենում, նշանակում է այդ ամիսներին նա հարկ չի կարողանում վճարի:

Ես մի օրինակ բերեմ, բայց հասցեն չեմ ասի. Ես գիտեմ, որ 2,5 տարի առաջ մի մեծ փողոցում LED լույսեր են դրվել, բայց միացում մինչեւ հիմա չի տրվել՝ 2,5 տարի: Ինչ-որ մեկը դրա համար պետք է պատասխան տա՞»:

Վարդապետյանը ժպիտով արձագանքեց. «Մենք այդ LED լույսերը կգտնենք, եթե խոսքը Երեւանի մասին է: Այո, մենք այս տեսակ հանրային բարիքի նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքի իմաստով էլ ունենք գործառույթ»:

դիտվել է 708 անգամ
Լրահոս
Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Կոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել են Էրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախում Ստիպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Ստպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Թբիլիսիում բացվել է «Քոչար — բազմաչափ հանճար» ցուցահանդեսը Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվել Բաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելը Քրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ Վեհափառ Ադրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքը Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագները ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի Բրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին Ադրբեջանցիները մարդ են առևանգել, կարտոֆիլի տոպրակով միս հետ ուղարկել. ազատամարտիկը պատմություն հիշեց (video) Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը․ Տոկաև Վեհափառ Հայրապետը կարևորել է Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտավորների այցելությունները Սեպտեմբերին օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 14․6 °C, որը նորմայից բարձր էր 0․8 °C-ով «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին. հայտարարություն Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ «Նիկոլն Ալիևին կասի՝ շե՛ֆ, լա՞վ էի երեկ գոռգոռում․․․ մղձավանջի մեջ ենք, ստորներ»․ Ստեփանյանը պոռթկաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am