Ալեն Սիմոնյանի և Նիկոլ Փաշինյանի «թքոցին»․ Արեգնազ Մանուկյանն ԱԺ ամբիոնից ձայնագրություն միացրեց (video)

Ալեն Սիմոնյանի և Նիկոլ Փաշինյանի «թքոցին»
----------------------
Այսօր ԱԺ ամբիոնից միացրեցի ձայնագրությունը, որտեղ Նիկոլ Փաշինյանը խոսում էր թքելու դեմ պայքարից ու ասում, որ դա քաղաքակրթական հարց է և անթույլատրելի։
Փաշինյանի այդ խոսքերին կարելի էր ուշադրություն չդարձնել, բայց խնդիրն այն է, որ թքել-չթքելու հարցում Սինգապուրի փորձին անդրադարձող Փաշինյանը ծպտուն չի հանել Ազգային ժողովի նախագահ նշանակված Ալեն Սիմոնյանի կողմից քաղաքացու վրա թքելու դատապարտելի արարքի մասին։ Դա նշանակում է, որ Փաշինյանը ողջունում է Ալեն Սիմոնյանի արարքը՝ ցույց տալով, որ «սիրում եմ բոլորին, խոնարհվում եմ բոլորի առաջ և հպարտանում բոլորով» կարգախոսն ընդամենը բառերի կույտ էր և երեսպաշտության դրսևորում։
Ալեն Սիմոնյանն իր արարքի համար իբրև թե ներողություն է խնդրել, բայց մնացել է իր պաշտոնին՝ արատավորելով խորհրդարանի խոսնակի կարգավիճակը։
Նույն Ալեն Սիմոնյանն այս ամբիոնից հայտարարեց, թե դատարանը որոշում է կայացրել, որ ես պետք է ներողություն խնդրեմ իրենից ու գումար վճարեմ։ Տեղեկացնեմ, որ դա ասֆալտի թեմայով է, ավելի ստույգ՝ Ալեն Սիմոնյանի առնչությանն ասֆալտի գործին, որի մեջ, ըստ օդում կախված լուրերի, նա հետաքրքրություն ունի։
Մեր երկրի վարկին խայտառակ հարված հասցրած, ռազմագերիների մասին անընդունելի հայտարարություններ արած, մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնող քայլերի գնացած, Արցախի ու Հայաստանի անվտանգությանը վնասող բազմաթիվ հայտարարություններ արած, մեր երկրի գլխին պատերազմ ու պարտություն բերած, նոր պատերազմ ու նոր պարտություն բերող թիմի անդամ, ըստ մամուլի՝ անհայտ ծագման փողերով միկոնոսներում վայելքներ արած, քաղաքացու վրա թքած և սեփական զազրելի արարքների համար ներողություն չխնդրած Ալեն Սիմոնյանը ներողություն է ակնկալում ինձանից։
Ես, բնականաբար, բողոքարկելու եմ 1-ին ատյանի կայացրած վճիռը (ի դեպ, հայցադիմումը բավարարվել է մասնակի), բայց ինձ համար կարևորը մեր ժողովրդի գնահատականն է։ Մեր ժողովուրդն այնպիսի բնորոշումներ է տալիս Ալեն Սիմոնյանի վարքագծին ու անձամբ իրեն, որ չեմ կարող հիմա ներկայացնել, քանզի դրանք ոչ նորմատիվային են։
Ալեն Սիմոնյանը եթե պատվի ու արժանապատվության, ինչպես նաև պետության ինստիտուտների մասին առողջ պատկերացումներ ունենար, ապա պետք է ներողություն խնդրեր անձամբ Կարեն Մկրտչյանից ու հեռանար ինչպես իր պաշտոնից, այնպես էլ քաղաքականությունից ընդհանրապես։ Բայց դե ումից ենք ինչ պահանջում։
Ու եթե իրենք չեն հեռանում, ապա պետք է հեռացվեն։ Որքան շուտ, այնքան լավ մեր երկրի համար։

դիտվել է 1715 անգամ
Լրահոս
Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Կոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել են Էրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախում Ստիպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Ստպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Թբիլիսիում բացվել է «Քոչար — բազմաչափ հանճար» ցուցահանդեսը Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվել Բաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելը Քրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ Վեհափառ Ադրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքը Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագները ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի Բրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին Ադրբեջանցիները մարդ են առևանգել, կարտոֆիլի տոպրակով միս հետ ուղարկել. ազատամարտիկը պատմություն հիշեց (video) Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը․ Տոկաև Վեհափառ Հայրապետը կարևորել է Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտավորների այցելությունները Սեպտեմբերին օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 14․6 °C, որը նորմայից բարձր էր 0․8 °C-ով «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին. հայտարարություն Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ «Նիկոլն Ալիևին կասի՝ շե՛ֆ, լա՞վ էի երեկ գոռգոռում․․․ մղձավանջի մեջ ենք, ստորներ»․ Ստեփանյանը պոռթկաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am