ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը, մասնավորապես Ֆրանսիան, այսպես կոչված, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում ազնիվ միջնորդի դերի հայտ ունեին. կարծում եմ, որ նրանք այս հայտերը ձախողել են՝ դատելով այն իրավիճակից, որն այժմ կա։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ֆրանսիացի եւ ամերիկացի գործընկերների փորձերը՝ համոզելու բոլորին, որ իրենք առաջնորդվում են բացառապես Հարավային Կովկասում խաղաղության հասնելու շահերով, հերքվում են նրանց պարբերական հակառուսական հարձակումներով։ Նման հայտրարաությունները ազնիվ միջնորդի կամ կառուցողական աշխատանքի մասին չեն վկայում։ Նմանատիպ արտահայտությունները ուժեղացնում են մեր այն զգացողությունները, որ Վաշինգտոնի եւ Փարիզի իրական ձգտումները կոնյուկտուրային եւ քաղաքականացված բնույթ ունեն եւ ուղղված են Ռուսաստանի դիրքերի խարխլմանը, եւ տարածաշրջանի ժողովուրդների ճակատագրի մասին հոգալն ակնհայտորեն ներառված չէ նրանց ծրագրերում»,- ասել է Զախարովան։
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը