«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը լքած եւ անկախ, բայց իրականում իշխանության հովանու ներքո գործող պատգամավորի կարգավիճակ ունեցող Իշխան Զաքարյանը տեւական ժամանակ է՝ բոյկոտում է ԱԺ նիստերը: Անցած սեպտեմբերից Զաքարյանը խորհրդարան ոտք չի դրել, սակայն իշխող մեծամասնությունը, ինչպես նաեւ ԱԺ ղեկավարությունը, աչք է փակում նրա բացակայությունների վրա, այն դեպքում, երբ ընդդիմադիր պատգամավորներին բացակայությունների հիմքով ամիսներ առաջ փորձում էին զրկել մանդատից։
ԱԺ կանոնակարգ օրենքի 156-րդ հոդվածը ձեւակերպում է պատգամավորի լիազորությունների դադարեցման կարգը.
«Յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու դեպքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով սույն հոդվածով սահմանված կարգով Սահմանադրական դատարան է դիմում Խորհուրդը, ինչպես նաեւ կարող է դիմել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը»:
Պատգամավորի բացակայությունները համարվում են հարգելի, եթե առողջական խնդիրներ ունի եւ բժշկի թուղթ է ներկայացնում խորհրդարան՝ հիմնավորելով փաստը։ Ճիշտ է` մի քանի ամիս առաջ Զաքարյանը սրտի վիրահատություն է տարել, սակայն վերջին մեկ ամսվա ընթացքում նա` որպես Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ, շրջագայությունների է մեկնել Թուրքիա, որտեղից պարբերաբար լուսանկարներ եւ հաղորդագրություններ է տարածում:
Մեկ շաբաթ առաջ էլ Զաքարյանը հանդիպել էր սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ։ Թերեւս սա էլ է մտնում իշխանությունների ծրագրերի մեջ` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շրջանակներում: Դրանով է բացատրվում այն, որ Զաքարյանի բացակայությունների վրա աչք են փակում»:
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը
ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը