Ով դաս կտա եկեղեցուն, ես պատրաստ եմ սովորել, բայց․․․ Բագրատ Սրբազանի խոսքն ուղղված Նիկոլին ու ՔՊ-ին (video)

Իշխանությունն ուզում է հասարակությանը դարձնել անընդհատ սպառող, եւ այդպիսի հասարակությունում սկզբունք ունեցող ինստիտուտները, ինչպիսին եկեղեցին է, սպառնալիք է, որն ամեն կերպ պետք է չեզոքացնել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, քննարկման ժամանակ ասաց Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։

«Ով դաս կտա եկեղեցուն, ես պատրաստ եմ սովորել, բայց մեր պատգամավորներին խորհուրդ կտամ երբեմն հայելի գործածել, օգտակար է կյանքում։ Այս ամենը գաղփարազուրկ եւ նպատակազերծ կառավարիչների ցցուն արտահայտությունն է՝ երբ պետական, հոգեւոր շահը ստորադասվում է մնացյալ արժեքներից։ Ես չգիտեմ՝ իրենք ինչ են դավանում, իրենց հարցրել եմ՝ ասել են՝ ուզում ենք լավ երկիր ունենալ, չգիտեմ՝ դա որն է, թմրամոլի համար մեկ բան է, գիտնականի համար՝ այլ, զինվորականի համար՝ մեկ այլ եւ այդպես շարունակ։ Այսինքն՝ ուզում են քաոս, որովհետեւ հստակ բան չեն ասում։ Պետություն-եկեղեցի սիմֆոնիան հզորացնելու փոխարեն իրենք փորձում են դիվիդենդներ շահել առաջնորդի մոտ, ասել՝ տեսաք՝ ինչ լավ խոսեցի»,- ասաց եպիսկոպոս Գալստանյանը։

 

Եպիսկոպոս Գալստանյանի կարծիքով՝ մեր այսօրվա խնդիրները բուն իմաստով հոգևոր են: Այսօրվա թե՛ մտքի, թե՛ գործողությունների, թե՛ խոսքի ճգնաժամը հոգևոր բնույթի են: Պատերազմի աղետալի ելքից հետո ավելի խորացավ հասարակական դեգրատացումը: Առաջին պատճառներից մեկը վախի զգացումն է, վախ՝ կորցնելու, կորուստներ ունենալու. և ոչ թե խոստովանում ենք, որ վախենում ենք, կարծես՝ դա տկարություն նկատվի, այլ փորձում ենք թաքցնել այս կամ այն պատճառների թիկունքում, դրանք պայմանավորում ենք տարբեր երևույթներով, բայց ոչ մեր անձնական վախով: Վախը՝ բազմահազար զոհերը, թշնամու ահասարսուռ կերպարը, մեր գտնվելիք վայրը, վերացման վտանգը, պետականության կորուստը և այսպես կարող եմ շարունակել:

«Մարդիկ դա թաքցնելով սկսում են երկրորդ աստիճանի վրա՝ անտարբերության ձևացումը, որովհետև չեն ուզում պատասխանատվություն կրել: Եվ երրորդը պատասխանատվության զգացումն է: Երբ նայում ես, որ երկրի կառավարիչները պատասխանատվություն չեն կրում, այդ զգացումն այս կամ այն ձևով ցաքուցրիվ են անում բոլորի վրա, դու՝ որպես քաղաքացի կարծես՝ նաև դու ես մտնում այդ տիրույթ: Եթե տեսնում ես, որ քեզ առաջնորդողները չեն կրում պատասխանատվություն, դու էլ ես խուսափում այդ պատասխանատվությունը կրելուց»,- նշեց Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

դիտվել է 295 անգամ
Լրահոս
Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում. «Ժողովուրդ» Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ․ Րաֆֆի Ասլանյան Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները կեղծ են Երբ կհրապարակվի Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցով որոշումը Որոշում եմ կայացրել հրաժարվել պաշտոնից. Աշոտ Դանիելյան Պաշտոնական. Ման Սիթին կատարեց իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հերթական ցորենի խմբաքանակը Բաքվում քննարկվել է «Զանգեզուրի միջանցքը»․ Թուրքիան վերահաստատել է աջակցությունն Ադրբեջանին Տավուշում երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են մի քանի բնակավայրերում Սևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Վեոլիա Ջուր»-ն ու Ջրային կոմիտեն հերքել են ջրամատակարարման վատթարացման մասին լուրերը ՔՊ-ն խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրել Սա դառը հաբ է… Ահա, կուլ տվեք. Վահե Դավթյան Նիկո՛լ, հենց հիմա մտիր հիվանդանոցներ․․․ սարսափելի վիճակ է․․․ արցախցու ահազանգը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am