Նիկոլն Ալիևի հետ համաձայնության է եկել,ՌԴ-ն ի՞նչ պետք է անի.Թևանյանը՝ադրբեջանական նոր անցակետի մասին (video)

1915 թվականից, 1920-ից եւ մյուս թվականներից, ցավոք սրտի, դասեր չեն քաղվել, եւ ես այստեղ ժողովրդին մեղադրելու ոչ մի բան չունեմ, որովհետեւ դասեր քաղելն ու բացատրելը քաղաքական վերնախավերի խնդիրն է: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը:

«Այո, մենք հիմա նոր ցեղասպանության խնդրի առաջ ենք կանգնած, եւ կոնկրետ անցակետը, որ տեղադրվել է միջանցք կոչված տարածքում, խոսում է այն մասին, որ կոնկրետ խնդիր է դրված 120 հազար մեր արցախահայերի ցեղասպանությունն իրականացնել, կամ լավագույն դեպքում նրանց արտահոսքը կազմակերպել: Սրա մեղավորությունը պետք է նախեւառաջ փնտրել Երեւանի իշխանության մեջ: Ալիեւը մեր թշնամին է եւ նրա քայլերից չեմ զարմանում: Ես զարմացած ու զայրացած եմ Հայաստանի իշխանության քայլերից, որը 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում տվել է համաձայնություն, որ Արցախը պատկանում է Ադրբեջանին: Դրանից հետո բնական է, որ Ադրբեջանը պետք է անցակետ տեղադրի: Հանցագործությունը կատարվել է, երբ ՀՀ իշխանությունը համարել է Արցախն ադրբեջանական: Դրանից հետո արդեն վերանում է «Լաչինի միջանցք» հասկացությունը, Լեռնային Ղարաբաղ հասկացությունը եւ այն կարգավիճակը, որը պետք է հետագայում որոշվեր ԼՂ-ի համար»,-ասաց նա:

Թեւանյանը հիշեցրեց, որ ԱԺ-ում ՔՊ-ն ագրեսիվ քարոզ էր տանում, որ Արցախն ադրբեջանական է, դրանից հետո բնական է, որ անցակետ պետք է տեղադրվի:

«Հիմա կարող ենք ասել՝ ռուսները թող նոյեմբերի 9-ի համաձայնագրով պահպանեն միջանցքը, բայց ռուսները չեն կարող ավելի հայկական քաղաքականություն վարել, քան ՀՀ իշխանությունները: Եթե ՀՀ իշխանությունն Ալիեւի հետ համաձայնության է գալիս, Ռուսաստանն ի՞նչ պետք է անի, ինքը որպես արբիտր չի կարող ինչ-որ քայլ անել»:

Դիտարկմանը, որ Արցախի իշխանություններն արդեն դիմել են ՌԴ-ին, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Մենք շատ քիչ, բայց առայժմ հնարավորություն ունենք իրավիճակը Երեւանում փոխելու: Մինչեւ իրավիճակը չփոխենք իշխանափոխության տեքստով, ոչ մի երկիր ոչ մի խնդիր չի լուծելու մեր փոխարեն ու մեզ համար: Արցախի իշխանությունները, որ դիմում են ՌԴ-ին, թող Հայաստանի իշխանությանն էլ դիմեն, ասեն՝ դու իրավունք չունես Արցախը ճանաչել ադրբեջանական: Թող անեն այդ քայլը, հետո ակնկալեն մեր բարեկամներից ու դաշնակիցներից քայլեր:

Այս իշխանությունները ասում են՝ մենք Արցախը հանձնում ենք, որ Հայաստանը փրկենք, բայց իրականում համ Արցախն են հանձնելու, համ Հայաստանը եւ իրենց կաշին են փրկելու»,-հայտարարեց Անդրանիկ Թեւանյանը:

Նա հավելեց, որ պետք է կազմակերպված համաժողովրդական շարժում ձեւավորել՝ խաղաղ, անցնցում իշխանափոխություն իրականացնելու համար. «Այլընտրանք չունենք, պետք է դա անենք: Իսկ Արցախի իշխանությունները պետք է հասցեական Նիկոլ Փաշինյանին գնահատական տան: Իշխանություն ասելով նկատի ունեմ հենց կոնկրետ Արայիկ Հարությունյանին»:

 

դիտվել է 165 անգամ
Լրահոս
Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում. «Ժողովուրդ» Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ․ Րաֆֆի Ասլանյան Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները կեղծ են Երբ կհրապարակվի Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցով որոշումը Որոշում եմ կայացրել հրաժարվել պաշտոնից. Աշոտ Դանիելյան Պաշտոնական. Ման Սիթին կատարեց իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հերթական ցորենի խմբաքանակը Բաքվում քննարկվել է «Զանգեզուրի միջանցքը»․ Թուրքիան վերահաստատել է աջակցությունն Ադրբեջանին Տավուշում երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են մի քանի բնակավայրերում Սևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Վեոլիա Ջուր»-ն ու Ջրային կոմիտեն հերքել են ջրամատակարարման վատթարացման մասին լուրերը ՔՊ-ն խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրել Սա դառը հաբ է… Ահա, կուլ տվեք. Վահե Դավթյան Նիկո՛լ, հենց հիմա մտիր հիվանդանոցներ․․․ սարսափելի վիճակ է․․․ արցախցու ահազանգը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am