ՊՆ փոխնախարարը խոստովանեց․ թշնամին միայն Սոթքը չի թիրախավորել (video)

Իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:

«Միայն Սոթքը չեն թիրախավորում, եթե Սոթքում զոհ ենք ունեցել, դա չի նշանակում, որ միայն Սոթքն են թիրախավորում: Մեր սահմանագծում իրադրությունը հարաբերականորեն կայուն է: Նույն վիճակն է, եթե որևէ փոփոխության ենթարկվի, հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ»,- նշեց նա:

Հարցին՝ ի՞նչ վիճակ է Տեղ գյուղում, ադրբեջանական զորքերը հետ քաշվե՞լ են՝ փոխնախարարը պատասխանեց. «Տեղ գյուղի հետ կապված ամբողջ տեղեկատվությունը տրամադրվել է, եւ այդ հատվածում որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել: Որևէ փոփոխություն լինելու դեպքում տեղեկատվություն կտրամադրվի»:

Հարցին, թե կարո՞ղ ենք ասել, որ առնվազն Տեղի հատվածում սահմանազատման աշխատանքներ են իրականացվում, փոխնախարարն արձագանքեց. «Մեծ հաշվով սահմանազատման աշխատանքներն իրականացվում են համապատասխան միջգերատեսչական հանձնաժողովի կողմից, որը հենց սահմանազատման, սահմանագծման աշխատանքներով է զբաղվելու: Եվ սահմանապահներ կան այդ հատվածում, եւ ԶՈՒ ներկայացուցիչներ»:

Արման Սարգսյանն ասաց, թե վստահաբար չի կարող պնդել, որ Ադրբեջանը հող է նախապատրաստում նոր ագրեսիայի համար. «Բայց պետք է ամեն մեկս մեր տեղում ավելի զգոն լինենք ու ամեն ինչ անենք, որպեսզի յուրաքանչյուր ոք իր աշխատանքը կատարի որակով՝ և կահավորման, եւ ինժեներական, եւ ամրաշինական, եւ նաեւ մեր զորքերի մարտունակությունը բարձրացնելու ուղղությամբ համապատասխան աշխատանքներ տարվում են»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ ադրբեջանցիները անցակետ են դրել դեպի Արցախ ճանապարհին եւ վտանգված է 120 արցախցիների կյանքը, Արման Սարգսյանն ասաց. «Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի հզորանանք, պետք է լինենք կուռ ու միասնական, լինենք արդիական բանակ ունեցող պետություն, որը կպարտադրի ենթադրյալ որևէ հակառակորդի սադրանքներ չհրահրել:

Աշխարհը պետք է չհանդուրժի որեւէ երկրորդ ցեղասպանություն: Օրվա խորհուրդը ավելի շատ հիշել, պահանջե, որ միջազգային հանրությունը ճիշտ ժամանակին ճիշտ արձագանքի եւ դրանով կանխվեն հետագա ոտնձգությունները», - ընդգծեց փոխնախարարը:

 

դիտվել է 278 անգամ
Լրահոս
13 հազարով այս տարի քիչ են եղել․ «Հրապարակ» Այս պահին խուզարկում են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանի բնակարանը Դատավորների վրա գրոհի հաջորդ փուլն է սկսվում․ «Հրապարակ» Ալեն Սիմոնյանի կադրերը ճամպրուկներն են հավաքում․ «Հրապարակ» Մակունցը հրաժարվել է․ «Հրապարակ» Փոխնախարարները կլքեն իրենց պաշտոնները. «Ժողովուրդ» Ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն. «Ժողովուրդ» Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում. «Ժողովուրդ» Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ․ Րաֆֆի Ասլանյան Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները կեղծ են Երբ կհրապարակվի Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցով որոշումը Որոշում եմ կայացրել հրաժարվել պաշտոնից. Աշոտ Դանիելյան Պաշտոնական. Ման Սիթին կատարեց իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հերթական ցորենի խմբաքանակը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am