Էլ ի՞նչ են պատրաստվում «վերափոխել»

«Փաստ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչները ևս մեկ բնութագրական սևեռում ունեն: Դե, այդպիսիք շատ են, առավելապես՝ կործանարար, բայց այս մեկն առանձնահատուկ ընդգծվածություն ունի. նրանք ամեն ազգայինից, ավանդականից, հայկականից վատ են զգում կամ առնվազն վատանում են: Ու... վատաբանում են: Կապ չունի՝ խոսքը հազարամյակներով եկած ու պահպանված ավանդույթների՞ մասին է, ընտանիքի մասին ավանդական պատկերացումների՞, թե՞ մեկ այլ բանի մասին: Բնութագրական է և այն, որ ինչ եկել են իշխանության, «չգիտեմինչակրաց արշավանք» են սկսել Հայ առաքելական եկեղեցու դեմ: Բացահայտ: Առաջինը հարձակվեցին Հայ առաքելական եկեղեցու առաջնորդի՝ Ամենայն հայոց կաթողիկոսի վրա: Անգամ փորձեցին ֆիզիկական բռնություն գործադրել Կաթողիկոսի նկատմամբ:

Դա հենց այնպես չէր, իհարկե: Ու այստեղ անձը կապ չունի, որքան էլ որ փորձ էր արվում այդ ամենն անձնավորված ներկայացնել: Փաշինյանական իշխանության հիմնական հարվածներից մեկը հենց Հայ առաքելական եկեղեցու դեմ էր ուղղված: Կառույցի: Ազգային այն հաստատության, որ ամենադաժան փորձություններ հաղթահարելով՝ ահա արդեն 17 դարից ավելի է, ինչ իր ազգի, ժողովրդի գոյապայքարի հիմնասյուներից մեկն է: Հիշո՞ւմ եք Աբովյանի ասածը առ այն, որ մի ազգին պահողը նրա լեզուն է ու հավատը: Ոչ միայն, իհարկե, բայց դրանք հիմնասյուներ են հայության համար: Ու այստեղ մտաբերում ես այն անմոռանալի փաստերը, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետական միջոցներ է ծախսում՝ սեռափոխություն կատարած անձնավորության մասին ֆիլմ նկարելու համար: Այսինքն, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը խրախուսում է, օրինակ՝ սեռափոխության երևույթը:

Ի դեպ, այդ գումարներն ի՞նչ եղան, «կինոն» վերջիվերջո նկարեցի՞ն: Մտաբերում ես այն «պերֆորմանսները», որ «մշակույթն իրենց մեջ կրող» փաշինյանականներն էին նախաձեռնել: Ու շատերը չէին կողմնորոշվում՝ դա ինչոր ներկայացո՞ւմ է, թե՞ սատանայապաշտական ինչ-որ ծիսակատարություն: Դա ի՞նչ էր: Մտաբերում ես ԱԺ ամբիոնի մոտ բերված տրանսգենդերին: Մտաբերում ես այն փաղաքշական, սիրակեզ վերաբերմունքը, որ Փաշինյանի իշխանությունը դրսևորում է «այլընտրանքային սեռական կողմնորոշումներ» ունեցողների հանդեպ: Մտաբերում ես իշխանության ներկայացուցիչների, հատկապես Փաշինյանի տիկնոջ՝ հայ կանանց երջանկության և այլ նման թեմաներով հրապարակային հայտարարությունները, «զինվորները ոչնչի համար են զոհվել» խայտառակ ձևակերպումն էլ՝ վերադիր:

Ու մեկ էլ, հո՛պ, նախօրեին փաշինյանական պատգամավոր Մարիա Կարապետյանն ասում է, թե պետք է... մատաղի ավանդույթը վերափոխել, որովհետև այն հակասում է... սննդային անվտանգության իրավական կանոնակարգերին, թե չգիտես՝ ինչ «զահրումարին»: Ուրեմն մատաղի (զոհաբերության) բազմահազարամյա ավանդույթը հայ ազգի սովորույթներից ու հավատքից չի կարողացել ջնջել անգամ քրիստոնեական եկեղեցին, այնքան հեռատեսություն և խելք են ունեցել, որ չեն վերափոխել դա, իսկ փաշինյանական «նորադավանները» ուզում են մատաղն էլ խլել հայ ազգից: Արգելել: «Վերափոխել», այսպես ասած: Ու այստեղ խնդիրը բուն արարողությունը չէ, անկախ նրանից, թե այս կամ այն արարողությանը, սովորույթին ով ինչպես է վերաբերվում. խնդիրն ավելի խորքային է՝ պարզապես հարվածել ցանկացած ավանդականի, այն ամենին, որը ակունքներ ունի: Պատմությունը վերափոխեցին-պրծան (2018 թվականից առաջ ոչինչ չկար, կամ ինչ էլ կար՝ վատ էր, ամեն ինչ սկսվեց այդ թվի իշխանազավթումից), «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումն արգելեցին դպրոցներում, հերթը հասավ ավանդույթները վերափոխելուն:

Էլ ի՞նչ են պատրաստվում «վերափոխել». միգուցե Մատենադարանն ուզում են պարահրապարակի՞ վերածել կամ գինետան (Սարյան փողոցի գինետներից երևի արդեն ձանձրացել են): Ու պատահակա՞ն է, որ նման իշխանության գործունեության պայմաններում ամենատարբեր «կրոնական կազմակերպություններ», որոնք աշխարհում բնորոշվում են որպես «տոտալիտար աղանդներ», Հայաստանում իրենց զգում են, ինչպես ձուկը՝ ջրում: Նկատե՞լ եք, թե այս հետպատերազմական շրջանում որքան են ակտիվացել դրանք: Գործնականում բացահայտ, օրը ցերեկով, հրապարակային վայրերում զբաղված են քարոզչությամբ, որին այլ կերպ հոգեորսություն են ասում, ի դեպ: Օրինակ՝ օրերս նկատեցի, որ Կապանում իրենց պաստառը պարզած՝ քարոզ են անում: Ինչի՞ քարոզ: Պաստառի գրությունն աչք ծակեց. «Խաղաղություն ե՞րբ կլինի...» Միանգամից զուգահեռվեց Նիկոլ Փաշինյանի «խաղաղության օրակարգի» հետ: Նման բաները, կներեք, չեն կարող պատահական լինել:

Ուղղակի չեն կարող: Խաղաղության ոչ ոք դեմ չէ, բայց թշնամական, ադրբեջանական նշանառության տակ դրված Սյունիքի մարզկենտրոն Կապանում «խաղաղության օրակարգի» քարոզ են անո՞ւմ: Որ ի՞նչ: Որ եթե թշնամին վաղը, մյուս օրը վրա տա, Կապանում «խաղաղորե՞ն» դիմավորեն: Խաղաղաբա՞ր: Սա, կներեք, ոչ թե խղճի ազատության հարթությունում գտնվող հարց է, այլ ազգային անվտանգության: Չնայած, դա ո՞ւմ է հետաքրքիր: Եթե հետաքրքիր լիներ... Կան մեկնաբաններ, որոնք վերլուծում են, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի սոցիալական հենարանը, դրա շերտերը: Բայց նրանցից գրեթե ոչ մեկը չի դիտարկում Հայաստանում առկա աղանդավորներին: Մինչդեռ, աղանդավորները Փաշինյանի հիմնական հենարաններից մեկն են: Ավելին, Փաշինյանի կողմնակիցների վարքն ու խոսքուզրույցը ուշադիր դիտարկելիս դժվար չէ նկատել որոշակի կրոնական կազմակերպություններին բնորոշ գծեր:

Տեսեք, Փաշինյանը մի բան է ասում (օրինակ՝ մածունը սև է), և անմիջապես «գտնվում» են հազարավորներ, որ հմայախոսության նման կրկնում են նույն բանը, պնդում են, որ «մածունը սև է», որովհետեև այդպես է ասել իրենց կուռքը, «համայնքի ղեկավարը», «հոգևոր առաջնորդը», վերջապես՝ «հովիվը»: Ու հապա թող մեկը փորձի հակառակն ասել, անմիջապես վրա կտան: Իսկ դրանից մի քանի ժամ անց նույն Փաշինյանը մեկ էլ կարող է ասել, թե՝ «մածունը շերտավոր» է, կեսը սև է, կեսը՝ սպիտակ: Ու նույն զանգվածը, որ մինչև այդ մածունը սև էր նշում, կսկի ասել, որ այն զեբր է: Ի դեպ, մի բան էլ հիշեցնենք:

Իշխանափոխությունից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանի նկարով «սրբապատկերներ» էին տարածվում, շրջանառվում սոցցանցերով, նրա իշխանազավթման մեջ ոմանք Աստծո նախախնամություն էին «տեսնում» կամ այդպես էին դա ներկայացնում: Փաշինյանն ինքն էլ, ի դեպ, ամենևին չէր նեղվում, երբ իրեն «փրկիչ» էին անվանում, անգամ (մեղա-մեղա) Հիսուս Քրիստոսի հետ համեմատում: Դե, երեկ էլ Եկեղեցու վրա հարձակման շրջանակներում նույնիսկ իշխանությանը համեմատեց Աստծո հետ: Այստեղ, ինչպես ասում են, նույնիսկ քննարկելու բան չկա, այս ամենն արդեն նույնիսկ ծիծաղելի չէ: Ոմանք կարծում են, թե սրանք հուզական կամ անհավասարակշիռ մղումներով պայմանավորված դրսևորումներ են: Այնինչ, նման երևույթները հստակ քարոզչական տեխնոլոգիաների կիրառման արդյունք են... Հետևանքներն ակնառու են: Թե այսպես էլի շարունակվեց, անհամեմատ ակնառու կլինեն: Ցավոք, գուցե անդառնալի...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 455 անգամ
Լրահոս
Արթուր Օսիպյանը շարունակում է հացադուլը․գտնվում է հացադուլավորների համար առանձնացված խցում Լադիմիր Լադիմիրիչ ասելուդ նայե՞նք, թե՞ «ռուսի ագենտ» բռնելուդ․․․ Նիկոլ Փաշինյանը սերիական մարդասպան է. Ռոբերտ Քոչարյան Ռուսաստանում դժբախտ պատահարի հետևանքով հայ է մահացել. «Հրապարակ» Ամենադժվարը հասարակության մեջ արմատացած ագրեսիվ քաղցկեղին դիմակայելն է․ Ղամբարյան Իրանի հետ գործարքի հնարավորությունը 50/50 է․ Թրամփ BBC-ն հրաժարվել է Ստարոբելսկ այցելելուց, իսկ CNN-ն արձակուրդում է. Զախարովա ԱՄՆ-ի հետ բանակցությունները միտված են բացառապես բոլոր ճակատներում պատերազմի դադարեցմանը․ Իրանի ԱԳՆ Գազայի հատվածում Իսրայելի հարվածի հետևանքով հինգ ոստիկան է զոհվել Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել «Հայ իրականության մեջ սատանայի թիվը 13-ը չէ, նույնիսկ 666-ը չէ…». Արմեն Աշոտյան Մեկ օրում Հորմուզի նեղուցով 25 նավ է անցել Նստած-հելած տղա եմ . Ռոբերտ Քոչարյան Իրանում հայտարարել են՝ ԱՄՆ-ի հետ տարաձայնությունները լուծելու շանս կա Թանկարժեք ժամացույցներ, որսորդական hրացան և կես միլիոն դոլար մրցանակ. ինչ են հայտարարագրել «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուները. Hetq.am Ու ոչինչ, որ ձեր աննորմալ խելքից ես ու իմ նման էլի շատ մարդիկ են տուժելու․ Արա Պողոսյան Թրամփը հրապարակել է Իրանի քարտեզը ԱՄՆ դրոշի գույներով Իրանը և ԱՄՆ-ը միաժամանակ շատ հեռու և շատ մոտ են հնարավոր համաձայնությանը․ Իրանի ԱԳՆ խոսնակ ՌԴ-ում արգելվել է շուրջ 37 մլն շիշ «Ջերմուկ»-ի վաճառքը Ամերիկացիների հետ բանակցությունների պատմությունը թելադրում է ծայրահեղ զգուշություն ցուցաբերել․ Փեզեշքիան Դիլիջանում 43-ամյա վարորդը «Mitsubishi Pajero»-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշների ու ծառերի մեջ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքեր չկան. փաստաբան Եթե պшտերազմը վերսկսվի, այն ավելի կործանարար կլինի ԱՄՆ-ի համար․ Ղալիբաֆ ՀՀ իշխանությունները շանտաժի լեզվով են խոսում Ռուսաստանի հետ.Կարապետյան Երբ կառավարությունը սկսում է խաղաղ կրակի հետ, այրվում է ժողովուրդը. Ռոբերտ Քոչարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Մայիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am