Ինչո՞ւ է Նիկոլն ավելի «Ալիև»․ Արծվիկ Մինասյան (video)

Հայաստանի կառավարությունը հրաժարվել է Արցախի անվտանգության երաշխավորը լինելու հանձնառությունից: Այս մասին Ազգային ժողովում կառավարության 2022 թվականի գործունեության ծրագրի կատարողանի քննարկման շրջանակներում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Մադրիդյան սկզբունքներ»-ի վերաբերյալ վերջերս արված հայտարարություններին:

«Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը սևով սպիտակի վրա գրված Մադրիդյան սկզբունքները խեղաթյուրում այն դեպքում, երբ անգամ Իլհամ Ալիևը՝ հանցագործ, ցեղասպան Իլհամ Ալիևը, ինքն է հրապարակավ հայտարարում, որ ««Մադրիդյան սկզբունքներով» փակ դռների հետևում ինձ պարտադրում էին, որ ես ճանաչեի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ Արցախի Հանրապետության անկախությունը»: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետք է Նիկոլ Փաշինյանը նույնիսկ չհետևի կամ չգնահատի այս իրավիճակը», - ընդգծեց դաշնակցական պատգամավորը:


Շարունակելով իր հարցադրումները՝ օրենսդիրն ասաց. «Եվ ինչո՞ւ պետք է խեղաթյուրվի թե՛ 1989 թվականի ԼՂ ինքնավար մարզի որոշումը միանալ Հայաստանի հետ՝ դա շփոթելով 1991 թվականին արդեն ԼՂ ժողովրդի կողմից անկախության հռչագրի ընդունմամբ անկախության գործընթացի իրականացման հետ: Եվ որ ամենակարևորն է. նույն Ադրբեջանի Հանրապետությունն անկախացել և հիմք է ընդունել միայն իր Առաջին Հանրապետությունը՝ չեղարկելով Խորհրդային Միության անդամակցության վերաբերյալ փաստաթուղթը:

Ինչո՞ւ հանկարծ պետք է ԼՂ կարգավիճակի հարցը, կամ ԼՂՀ-ն դիտարակվի Խորհրդային Ադրբեջանի կոնտեքստում, այն դեպքում, երբ որ Ադրբեջանի Հանրապետությունն ինքն է հրաժարվել լինել խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը, ինչո՞ւ է ուրեմն Նիկոլ Փաշինյանն ավելի «Ալիև»: Նկատի ունեմ հիմնավորումները: Ինչո՞ւ է ավելի հիմնավորում, որքան նրանք չեն անում դա: Իմ կարծիքով ՝ պատասխանը մեկն է. այս ձախողված քաղաքականության մեջ փորձ է արվում գտնել մեղավորներին»:

«Ես խորհուրդ եմ տալիս, հորդորում եմ՝ պե՛տք չի դա անել, հետևե՛ք Ձեր իսկ առաջարկներին, պարո՛ն Փաշինյան: Ասում էր՝ «գտնենք ելք»: Ելքը գտնենք, բայց պետք չի անել հղումներ, կատարել ոչ իրական փաստարկումներ, որն ավելի է վատացնում իրավիճակը: Արցախի Հանրապետության ինքորոշման իրավունքը նաև նույն միջազգային մանդատ ունեցող երկրների կողմից կարևոր է համարվել, հարկ է սրբորեն պահպանել այս իրավունքը: Այո՛, արցախյան կոնֆլիկտը լուծված չէ, և սա պետք է լինի Հայաստանի պաշտոնական տեսակետը: Այդ կոնֆլիկտի լուծման հիմքում պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,- շարունակեց պատգամավորը:

Ըստ Արծվիկ Մինասյանի՝ Ալմա-Աթայի հռչակագրի հայտարարմամբ չի ապահովվում ՀՀ սահմանների անձեռնմխելիությունը: «Ադրբեջանը չի գնում այդ քայլին, նա ինչքան ուժի ունի, ինչքան հնարավորություն ունի, սեղմելու է, ոչնչացնելու է: Ավելին՝ նույն Ալմա-Աթայի հռչակագրի, որը հաջորդել է ԱՊՀ ստեղծման մասին արձանագրությանը, այդ արձանագրության վավերացման ժամանակ կատարված վերապահումը պետք է լինի նաև մեր ու համանախագահ երկրների համար կարևորագույն ուղղություն: Իսկ այդ վերապահումն ասում է, որ ԱՊՀ անդամ կարող են լինել ԽՍՀՄ նաև այն երկրները, այն տարածքները, որոնք ԽՍՀՄ օրենքներին համաձայն իրականարել են անկախության հանրաքվե: Այդպիսի չափանիշին բավարարում էր ԼՂՀ-ն: Ինչո՞ւ ուրեմն մենք սա չենք դարձնում մեր քաղաքական կարևորագույն առաջընթացը, հնարավորությունը»,- հայտարարեց խորհրդարանականը:

դիտվել է 234 անգամ
Լրահոս
13 հազարով այս տարի քիչ են եղել․ «Հրապարակ» Այս պահին խուզարկում են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանի բնակարանը Դատավորների վրա գրոհի հաջորդ փուլն է սկսվում․ «Հրապարակ» Ալեն Սիմոնյանի կադրերը ճամպրուկներն են հավաքում․ «Հրապարակ» Մակունցը հրաժարվել է․ «Հրապարակ» Փոխնախարարները կլքեն իրենց պաշտոնները. «Ժողովուրդ» Ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն. «Ժողովուրդ» Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում. «Ժողովուրդ» Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ․ Րաֆֆի Ասլանյան Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները կեղծ են Երբ կհրապարակվի Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցով որոշումը Որոշում եմ կայացրել հրաժարվել պաշտոնից. Աշոտ Դանիելյան Պաշտոնական. Ման Սիթին կատարեց իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հերթական ցորենի խմբաքանակը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am