Կաթողիկոսն արձագաքում է Նիկոլ Փաշինյանին (video)

Մենք տարբեր տեսակետ ունենք հնչեցված այդ մտքի առնչությամբ, մենք կարծում ենք, որ բոլոր ջրերը մեկ առվով պետք է հոսեն, որպեսզի կարողանանք մեր իղձերը, երազները կյանքի կոչել, կերտել հզոր հայրենիք: Այս մասին, այսօր՝ ապրիլի 20-ին, այսօր այս մասին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում լրագրողներից հետ զրույցի ժամանակ նշեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հյտարարությանը, թե Հայաստանում կա մեկ իշխանությունը, դա ժողովրդի իշխանությունն է, իսկ Եկեղեցին պետք է զբաղվի հոգեւոր հարցերով:

«Չի կարող մի առու հոսել, թափվել Սեւ ծով, մի առու թափվել Կասպից ծով, մի առու թափվել Սեւանա լիճ: Պետք է որ այդ բոլոր ջրերը հոսեն դեպի մեր նպատակների իրագործում, եթե պատկերավոր ասենք, դեպի Սեւանա լիճ»,-ասաց նա:

 

Հարցին, թե իշխանության ցանկության պատճա՞ռն է, որ ջրերը մեկ առվով չեն հոսում, Գարեգին Բ-ն պատասխանեց. «Մենք նման հայտարարություն չենք արել, Դուք ասացիք, որ նման հայտարարություն հնչել է վարչապետի շուրթերից, մենք ճիշտ չենք գտնում այդ մոտեցումը»:

Հարցին, թե Մայր Աթոռը պատրա՞ստ է ընդունել վարչապետին, Վեհափառ հայրապետն ասաց. «Մենք պատրաստ ենք ցանկացած հայորդու հետ, առավելեւս պետական պաշտոնյաների հետ, եթե նման անհրաժեշտություններ, խնդիրներ կան, հանդիպել եւ քննարկել ազգին, հայրենիքին հուզող հարցեր, առավելեւս հանրապետության վարչապետի հետ, նախագահի հետ, եւ նախարարական կազմի անձանց հետ»:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչո՞վ է պայմանավորում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Եկեղեցու, Եկեղեցու առաջնորդի թիրախավորում, Գարեգին Բ-ն ասաց. «Կարծում եմ՝ այդ հարցը պետք ուղղել այն անձանց, որոնք թիրախավորում են եկեղեցին եւ հոգեւորականությանը, ես կարծում եմ, որ Եկեղեցին նման առիթ չի տվել, Եկեղեցին հավատարիմ է իր առաքելությանը՝ ծառայություն մատուցել ազգին, ծառայություն բերել հայրենիքի շենացմանը, մեր ժողովրդի բարօրությանը, մեր ազգի հարատեւության ապահովման նպաստ բերող յուրաքանչյուր քայլի եւ ձեռնարկի: Սա նվիրական առաքելությունն է մեր Եկեղեցու, եւ փառք եմ տալիս Աստծուն, որ այսօր Հայ եկեղեցում սպասավորող յուրաքանչյուր եկեղեցական ունի այդ բարձր գիտակցությունը եւ այդ ոգով իր ծառայությունն է մատուցում մեր երկրին եւ ժողովրդին այստեղ՝ Հայաստանում, եւ Սփյուռքում»:

դիտվել է 775 անգամ
Լրահոս
Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում. «Ժողովուրդ» Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ․ Րաֆֆի Ասլանյան Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները կեղծ են Երբ կհրապարակվի Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցով որոշումը Որոշում եմ կայացրել հրաժարվել պաշտոնից. Աշոտ Դանիելյան Պաշտոնական. Ման Սիթին կատարեց իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հերթական ցորենի խմբաքանակը Բաքվում քննարկվել է «Զանգեզուրի միջանցքը»․ Թուրքիան վերահաստատել է աջակցությունն Ադրբեջանին Տավուշում երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են մի քանի բնակավայրերում Սևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Վեոլիա Ջուր»-ն ու Ջրային կոմիտեն հերքել են ջրամատակարարման վատթարացման մասին լուրերը ՔՊ-ն խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրել Սա դառը հաբ է… Ահա, կուլ տվեք. Վահե Դավթյան Նիկո՛լ, հենց հիմա մտիր հիվանդանոցներ․․․ սարսափելի վիճակ է․․․ արցախցու ահազանգը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am