Դրան ստախոս եմ ասում՝ ամենամեղմ ձևով, որ ձեզ չվիրավորեմ․ Սերժ Սարգսյանը՝ Նիկոլի մասին (video)

Այս իշխանությունները հայ-ռուսական հարաբերությունները փչացրել են իրենց գժի տեղ դնելով, կոպտորեն խախտելով արարողակարգի մասին ՀՀ օրենքը, բացահայտ եւ իրենց կարծիքով նաեւ ծածուկ, հակառուսական տրամադրություններ առաջացնելով Հայաստանում, իր կառուցողական գործընկերոջ (նկատի ունի Իլհամ Ալիեւին-խմբ) հետ սեպարատ բանակցություններ վարելով, մարտի 1-ի գործով անհիմն մեղադրանք առաջադրելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Խաչատուրովին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 13-ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ կարող է այսպես եւս 50 օրինակ բերել:

Անդրադառնալով նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Ռուսաստանը 2011-2012 թվականին առաջին անգամ բազմամիլիարդանոց զենքի վաճառքի գործարք է կնքել Արդբեջանի հետ, միաժամանակ խստորեն սահմանափակել է զենքի մատակարարումները Հայաստանին եւ ինքը դրա մասին իմացել է Սերժ Սարգսյանի կողմից գրված մի նամակից, որը արխիվում պահպանված է «հույժ գաղտնի» գրիֆի ներքո, Սերժ Սարգսյանն ասաց. «Դժվար է ինձ մեկնաբանել, որովհետեւ եթե Հյաստանի կառավարիչը ԱԺ ամբիոնից փորձում է խոսել իմ կողմից ստորագրված գաղտնի գրիֆոֆ նամակի մասին, էլ ի՞նչ ասեմ: Ես միայն կարող եմ ասել, որ երբեք ես որեւէ փաստաթուղթ՝ լինի նամակ, լինի համաձայնագիր, կամ որեւէ այլ փաստաթուղթ, լինեն դրանք գաղտնի գրիֆով, թե սովորական, երբեք որեւէ բան չեմ ստորագրել, որի համար որեւէ հայ կարող է ամաչել: Թող անհամեստ չհնչի, բայց ընդհակառակը՝ բոլոր փաստաթղթերը եթե հրապարակեն, մարդիկ կտեսնեն, թե ինչպես է պաշտպանվել հայկական պետությունների շահը: Ես պնդում եմ, թող հրապարակի, այդտեղ որեւէ խնդիր չկա, ինքն իրավունք ունի, չունենա էլ, ինքն իրեն այնպիսի իրավունքներ է վերագրում, որ էս էլ կարող է վերագրել: Բայց վստահաբար այդ իրավունքն ունի, ինքը կարող է գաղտնազերծել եւ հրապարակել: Եթե չհրապարակի, ուրեմն ինքը ստախոս է: Թեեւ այնպիսի մեղմ բառ ասացի, որպեսզի ձեզ չվիրավորեմ»:

դիտվել է 294 անգամ
Լրահոս
Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Կոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել են Էրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախում Ստիպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Ստպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Թբիլիսիում բացվել է «Քոչար — բազմաչափ հանճար» ցուցահանդեսը Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվել Բաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելը Քրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ Վեհափառ Ադրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքը Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագները ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի Բրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին Ադրբեջանցիները մարդ են առևանգել, կարտոֆիլի տոպրակով միս հետ ուղարկել. ազատամարտիկը պատմություն հիշեց (video) Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը․ Տոկաև Վեհափառ Հայրապետը կարևորել է Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտավորների այցելությունները Սեպտեմբերին օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 14․6 °C, որը նորմայից բարձր էր 0․8 °C-ով «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին. հայտարարություն Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ «Նիկոլն Ալիևին կասի՝ շե՛ֆ, լա՞վ էի երեկ գոռգոռում․․․ մղձավանջի մեջ ենք, ստորներ»․ Ստեփանյանը պոռթկաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am